Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀԱՐԿԱԴԻՐ ԲՈՒԺՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀՈԳԵԿԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐՈՎ ՏԱՌԱՊՈՂ ԱՆՁԱՆՑ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԻՐԱՎԱՍՈՒ ՄԱՐՄԻՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 հուլիսի 2012 թվականի N 928-Ն

«ՀԱՐԿԱԴԻՐ ԲՈՒԺՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀՈԳԵԿԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐՈՎ ՏԱՌԱՊՈՂ ԱՆՁԱՆՑ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԻՐԱՎԱՍՈՒ ՄԱՐՄԻՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1997 թվականի մարտի 28-ին ԱՊՀ մասնակից պետությունների կողմից Մոսկվայում ստորագրված «Հարկադիր բուժում անցկացնելու համար հոգեկան խանգարումներով տառապող անձանց փոխանցելու մասին» կոնվենցիայով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51-րդ հոդվածի 3-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հարկադիր բուժում անցկացնելու համար հոգեկան խանգարումներով տառապող անձանց փոխանցելու մասին» կոնվենցիայով նախատեսված Հայաստանի Հանրապետության իրավասու մարմին նշանակել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը (այսուհետ` իրավասու մարմին):

(1-ին կետը փոփ. 17.07.14 N 734-Ն)

2. Հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին՝ իրավասու մարմնի պահանջով սահմանված կարգով տրամադրել անհրաժեշտ տվյալներ, տեղեկություններ և նյութեր` «Հարկադիր բուժում անցկացնելու համար հոգեկան խանգարումներով տառապող անձանց փոխանցելու մասին» կոնվենցիայով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովելու համար:

3. Իրավասու մարմինը հոգեկան խանգարումներով տառապող անձանց փոխանցելիս դրա մասին իրազեկում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2012 թ. հուլիսի 30

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։