Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՍԵՆ ԱՐԵՎՇԱՏՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

1 օգոստոսի 2014 թվականի N 718-Ա

ՍԵՆ ԱՐԵՎՇԱՏՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան`

1. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Սեն Սուրենի Արևշատյանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել համապատասխան առաջարկություն հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2014 թ. օգոստոսի 1

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2014 թ.

օգոստոսի 1-ի N 718-Ա

որոշման

Կ Ա Զ Մ

ՍԵՆ ԱՐԵՎՇԱՏՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Ռ. Մարտիրոսյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ (հանձնաժողովի նախագահ) (համաձայնությամբ)

Պ. Սաֆարյան - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ

Ս. Խաչատրյան - ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ

Ա. Ավետիսյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ

Մ. Մկրտչյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ

Ա. Պողոսյան - ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ

Ա. Սուքիասյան - Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)

Ս. Հովհաննիսյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ

Հովնան եպիսկոպոս Հակոբյան - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ (համաձայնությամբ)

Յու. Սուվարյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար (համաձայնությամբ)

Հ. Թամրազյան - «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)

Գ. Մանասյան - «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն (համաձայնությամբ)

Ա. Արևշատյան - Ս. Արևշատյանի դուստրը (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Դ. Հարությունյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։