ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 հուլիսի 2014 թվականի N 760-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՈՒ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան և Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյա հոբելյանին ընդառաջ` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման NN 5 և 11 հավելվածներում կատարել փոփոխություն և լրացում` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:
2. «Հայաստանի Հանրապետության վետերանների միավորում» հասարակական կազմակերպությանն ընթացիկ տարում Հայրենական մեծ պատերազմի 50 վետերանի հանգստի կազմակերպման նպատակով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը 2014 թվականի ինն ամսում հատկացնել 6,000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» հոդվածով):
3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` սույն որոշման 1-ին կետով հատկացված ֆինանսական միջոցները նվիրատվության պայմանագրով հատկացնել «Հայաստանի Հանրապետության վետերանների միավորում» հասարակական կազմակերպությանը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2014 թ. օգոստոսի 4
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2014 թվականի
հուլիսի 24-ի N 760-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄԸ
(հազ. դրամ)
Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
բաժինը խումբը դասը ինն ամիս տարի
1 2 3 4 5 6
ԸՆԴԱՄԵՆԸ՝ ԾԱԽՍԵՐ 0.0 0.0
այդ թվում՝
10 ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ (6000.0) (6000.0)
այդ թվում`
04 Ընտանիքի անդամներ և զավակներ (5928.0) (5928.0)
այդ թվում`
01 Ընտանիքի անդամներ և զավակներ (5928.0) (5928.0)
այդ թվում`
02. Ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստներ (5928.0) (5928.0)
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
այդ թվում`
Երեխաների կամ ընտանեկան նպաստներ բյուջեից (5928.0) (5928.0)
09 Սոցիալական պաշտպանություն (այլ դասերին չպատկանող) (72.0) (72.0)
այդ թվում`
02 Սոցիալական պաշտպանությանը տրամադրվող օժանդակ ծառայություններ (այլ դասերին չպատկանող) (72.0) (72.0)
20. Ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստներիի վճարման հետ կապված ծառայություններ (72.0) (72.0)
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
այդ թվում` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման
Կապի ծառայություններ (72.0) (72.0)
11 ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ 6000.0 6000.0
այդ թվում`
01 ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ 6000.0 6000.0
այդ թվում`
01 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 6000.0 6000.0
այդ թվում`
01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 6000.0 6000.0
ՀՀ կառավարություն
այդ թվում`
Պահուստային միջոցներ 6000.0 6000.0
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2014 թվականի
հուլիսի 24-ի N 760-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.19 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄԸ
Չափորոշիչներ Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
ոչ ֆինանսական ցուցանիշներ ֆինանսական ցուցանիշներ
ինն ամիս տարի ինն ամիս տարի
ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները
1. Քաղաքականության միջոցառումներ
1.1. Ծառայություններ
Ծրագրային
դասիչը Անվանումը
Ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստի ծրագրի իրականացման ապահովում
Նկարագրությունը
Ընտանեկան նպաստների իրականացման ուղեկցման ծախսերի իրականացում, նպաստների վճարման ծառայությունների ձեռքբերում, ինչպես նաև համապատասխան ձևերի ու ձևաթղթերի տպագրում
1011 ԱԾ01
Քանակական Ընտանեկան նպաստ և միանվագ դրամական օգնություն ստացող քաղաքացիների թիվը, որոնց մատուցվում են փոստային ծառայություններ (18) (18)
Որակական Մշակված չէ X X (72.0) (72.0)
Ժամկետայնություն Մշակված չէ
Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ)
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1011 Անապահով սոցիալական խմբերին աջակցության ծրագիր
Վերջնական արդյունքի նկարագրությունը
Աղքատ ընտանիքների կենսամակարդակի բարձրացում
«Գնումների մասին» ՀՀ օրենքի համաձայն ընտրված կազմակերպություններ
1.2. Տրանսֆերտներ
Ծրագրային
դասիչը Անվանումը
Ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստներ
Նկարագրությունը
Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված, ընդգրկված անապահով ճանաչված ընտանիքներին նպաստի և միանվագ օգնության տրամադրում
1011 ԾՏ01
Շահառուների քանակը Ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստներ ստացող ընտանիքների թիվը (18) (18)
Գումարը (հազ. դրամ) (5928.0) (5928.0)
Տրանսֆերտի վճարման հաճախականությունը
Շահառուների ընտրության չափանիշները
Նպաստ ստանալու իրավունք տվող անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունենալը
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1011 Անապահով սոցիալական խմբերին աջակցության ծրագիր
Վերջնական արդյունքի նկարագրությունը
Աղքատ ընտանիքների կենսամակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացում
Ծրագրային
դասիչը Անվանումը
Հայրենական մեծ պատերազմի վետերաններին առողջարանային ուղեգրերի տրամադրում
Նկարագրությունը
Հայրենական մեծ պատերազմի վետերաններին առողջարանային ուղեգրերի տրամադրում
1005 ԾՏ04
Շահառուների քանակը Ուղեգիր ստացող վետերանների թիվը 50 50
Գումարը (հազ. դրամ) 6000.0 6000.0
Վճարման հաճախականությունը
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1032 Խնամքի կարիք ունեցող 18 տարեկանից բարձր տարիքի անձանց խնամքի ծառայություններ
Վերջնական արդյունքի նկարագրությունը
Վետերաններին արտոնյալ պայմաններով առողջարանային բուժման ուղեգրեր ստանալու արտոնություն
Նվիրատվություն ստացողի անվանումը
«Հայաստանի Հանրապետության վետերանների միավորում» ՀԿ
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան
Հավելված N 3
ՀՀ կառավարության 2014 թվականի
հուլիսի 24-ի N 760-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄԸ
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Ծրագրային դասիչը Միջոցառումը Գործառական դասիչը Ծրագիրը/Քաղաքականության միջոցառումը Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
ՀՀ 2014 թ. պետական բյուջե
Ծրագիրը Բաժին/Խումբ/Դաս (հազ. դրամ)
1011 ԾՐԱԳԻՐ (6,000.0)
Անապահով սոցիալական խմբերին աջակցության ծրագիր
Ծրագրի նկարագրությունը
Աղքատ ընտանիքների կենսամակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացում
Վերջնական արդյունքի նկարագրությունը
Աղքատ ընտանիքների կենսամակարդակի բարձրացում
ԱԾ01 10.09.02.20 Քաղաքականության միջոցառումներ. Ծառայություններ
Ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստի իրականացման ապահովում (72.0)
Մատուցվող ծառայության նկարագրությունը
Ընտանեկան նպաստների իրականացման ուղեկցման ծախսերի իրականացում, նպաստների վճարման ծառայությունների ձեռքբերում, ինչպես նաև համապատասխան ձևերի ու ձևաթղթերի տպագրում
Ծառայություն մատուցողի անվանումը
«Գնումների մասին» ՀՀ օրենքի համաձայն ընտրված կազմակերպություններ
Քաղաքականության միջոցառումներ. Տրանսֆերտներ
ԾՏ01 10.04.01.02 Ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստներ
Ֆինանսավորման ծախսի նկարագրությունը
Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված, ընդգրկված անապահով ճանաչված ընտանիքներին նպաստի և միանվագ օգնության տրամադրում (5,928.0)
1005 ԾՐԱԳԻՐ 6,000.0
Խնամքի կարիք ունեցող 18 տարեկանից բարձր տարիքի անձանց խնամքի ծառայություններ
Ծրագրի նկարագրությունը
Խնամքի կարիք ունեցող 18 տարեկանից բարձր տարիքի անձանց շուրջօրյա խնամք, տնային պայմաններում միայնակ տարեցների սոցիալական սպասարկում, անօթևան անձանց ժամանակավոր օթևանի տրամադրում, հոգեկան հիվանդների ցերեկային խնամքի և սոցիալական այլ աջակցություն
Վերջնական արդյունքի նկարագրությունը
Խնամքի կարիք ունեցող 18 տարեկանից բարձր տարիքի անձանց արժանավայել կյանքի ապահովում
Քաղաքականության միջոցառումներ
ԾՏ04 11.01.01.01 Հայրենական մեծ պատերազմի վետերաններին առողջարանային ուղեգրերի տրամադրում
Ֆինանսավորման ծախսի նկարագրությունը
Հայրենական մեծ պատերազմի վետերաններին առողջարանային ուղեգրերի տրամադրում
Նվիրատվություն ստացողի անվանումը
«Հայաստանի Հանրապետության վետերանների միավորում» ՀԿ 6,000.0
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան