040.0120.13.02.02
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
13 փետրվարի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 փետրվարի 2002 թվականի N 120
քաղ. Երևան
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՂ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ԱՄՍԱԿԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՉԱՓԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 1-ին ու 2-րդ կետերին և «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի «բ» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
ա) օտարերկրյա պետություններում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում ծառայող դիվանագետների պաշտոնային դրույքաչափերը (ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամով)` համաձայն N 1 հավելվածի.
բ) օտարերկրյա պետություններում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում ծառայող դիվանագետների ծառայության հետ կապված ծախսերի ամսական փոխհատուցման չափը (ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամով)` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեով օտարերկրյա պետություններում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների պահպանման միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել օտարերկրյա պետություններում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում ծառայող դիվանագետների վերահաշվարկային պաշտոնային դրույքաչափերի, ինչպես նաև ծառայության հետ կապված ծախսերի ամսական փոխհատուցման չափի մասին որոշման նախագիծ` հաշվի առնելով օտարերկրյա պետություններում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում ծառայող դիվանագետին` ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվարկով վճարվելիք փոխհատուցումների գումարները:
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի սեպտեմբերի 22-ի «Օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դեսպանությունների, հյուպատոսական հիմնարկների և դիվանագիտական հիմնարկների և դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» N 643 որոշման 1-ին և 2-րդ կետերը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի փետրվարի 13-ից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2002 թվականի
փետրվարի 13-ի N 120 որոշման
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՂ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
Պաշտոնը Դրույքաչափը
(ԱՄՆ-ի դոլար)
ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան 220
Գլխավոր հյուպատոս 176
ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար 176
Խորհրդական 165
Առաջին քարտուղար 154
Երկրորդ քարտուղար 143
Երրորդ քարտուղար 132
Կցորդ 121
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2002 թվականի
փետրվարի 13-ի N 120 որոշման
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՂ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ԱՄՍԱԿԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՉԱՓԸ
(ԱՄՆ-ի դոլար) Պաշտոնը Գտնվելու վայրը
Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Շվեյցարիա ԱՄՆ,
Նյու
Յորք, Ճապոնիա Կանադա, Ավստրիա, Գերմանիա, Բելգիա,
Եվրա-
խորհուրդ Արգեն-
տինա,
Իտալիա, Վատիկան, Հունաս-
տան, Շվեդիա,
Իսրայել Բուլղարիա, Ռումինիա, Լեհաստան,
Եգիպտոս,
Իրան,
Սիրիա,
Լիբանան,
Միացյալ Արաբական Էմիրու-
թյուններ,
Հնդկաստան, Չինաստան, Ռուսաստան,
Իրաք Ուկրաինա Բելառուս, Վրաստան, Թուրք-
մենստան, Ղազախ-
ստան Լոս Անջելես Սան Պաուլու, Սանկտ Պետեր-
բուրգ, Հալեպ
ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան 2480 2480 1980 1780 1580 1080 780
Գլխավոր հյուպատոս,
ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար 1770 1820 1580 1420 1260 880 620 1820 1320
Խորհրդական 1650 1700 1480 1330 1180 800 580 1330 950
Առաջին քարտուղար 1540 1590 1380 1240 1100 750 550 1240 890
Երկրորդ քարտուղար 1430 1470 1280 1150 1020 690 500 1150 820
Երրորդ քարտուղար 1320 1360 1180 1060 940 640 460 1060 760
Կցորդ 1210 1240 1080 970 860 590 420 970 690
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան