Անցնել բովանդակությանը

ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 268-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

8 օգոստոսի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 10614314

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

31 հուլիսի 2014 թ. N 177-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 268-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով.

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2005 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետությունում գրանցված անասնաբուժական դեղամիջոցների ցանկը հաստատելու մասին» N 268-Ն հրամանով հաստատված հավելվածը լրացնել նոր` 81-րդ, 82-րդ, 83-րդ և 84-րդ կետերով, հետևյալ բովանդակությամբ.

81. Շների ժանտախտ, ինֆեկցիոն հեպատիտ, ինֆեկցիոն լարինգոտրախեիտ, պարվովիրուսային էնտերիտ, պարագրիպ, լեպտոսպիրոզ և կատաղություն հիվանդությունների նկատմամբ Բիոկան ԴՀՊՊԻ+ԼՌ (Biocan DHPPI+LR) պատվաստանյութ Չեխիայի Հանրապետություն «ԲԻՈՎԵՏԱ Ա.Ս.» կազմակերպություն

82. Ճագարների հեմոռագիկ վիրուսային հիվանդության (ժանտախտի) նկատմամբ Պեստորին (Pestorin) պատվաստանյութ Չեխիայի Հանրապետություն «ԲԻՈՎԵՏԱ Ա.Ս.» կազմակերպություն

83. Թռչունների Նյու Քասլ հիվանդության նկատմամբ «H» շտամի պատվաստանյութ Ռուսաստանի Դաշնություն «Առևտրի տուն «ԲիոԱգրո»» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

84. Ճագարների հեմոռագիկ վիրուսային հիվանդության նկատմամբ Ռաբբիվակ-Վ պատվաստանյութ Ռուսաստանի Դաշնություն «Առևտրի տուն «ԲիոԱգրո»» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Նախարար Ս. Կարապետյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։