«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
23 հուլիսի 2014 թ.
Պետական գրանցման թիվ --------
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ
14 հուլիսի 2014 թ.
ք. Երևան N 709-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի ԹԻՎ 02-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2011 թվականի փետրվարի 25-ի «Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների անվանացանկը հաստատելու մասին» թիվ 02-Ն հրամանում (այսուհետև՝ Հրաման) կատարել հետևյալ լրացումները.
1) Հրամանի հավելվածի 1-ին՝ «Միջատասպան պատրաստուկներ (ինսեկտիցիդներ)» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.263-րդ, 1.264-րդ, 1.265-րդ, 1.266-րդ, 1.267-րդ, 1.268-րդ, 1.269-րդ, 1.270-րդ, 1.271-րդ, 1.272-րդ, 1.273-րդ, 1.274-րդ, 1.275-րդ, 1.276-րդ և 1.277-րդ կետերով.
« 1.263 Վիդատ-L օքսամիլ 10 խտացված կոնցենտրատ
1.264 Բրոմպրոպիլատ արիա բրոմպրոպիլատ 500 խտացված կոնցենտրատ
1.265 Իմիդակլոպրիդ արիա իմիդակլոպրիդ 350 խտացված կախույթ
1.266 Ֆիպրոնիլ արիա ֆիպրոնիլ 40 խտացված կախույթ
1.267 Ինդօքսակարբ արիա ինդօքսակարբ 150 խտացված կախույթ
1.268 Դիմետոատ արիա դիմետոատ 400 խտացված էմուլսիա
1.269 Ֆենիտրոթիոն արիա ֆենիտրոթիոն 500 խտացված էմուլսիա
1.270 Մալաթիոն արիա մալաթիոն 570 խտացված էմուլսիա
1.271 Լյամբդա ցիալհոտրին լյամբդա-ցիհալոտրին 100 խտացված էմուլսիա
1.272 Ացետամիպրիդ արիա ացետամիպրիդ 200 լուծվող փոշի
1.273 Դիազինոն արիա դիազինոն 100 հատիկներ
1.274 Պրոպարգիտ արիա պրոպարգիտ 570 խտացված կախույթ
1.275 ՀուսԲան քլորպիրիֆոս 480 խտացված կոնցենտրատ
1.276 Էմա Ց էմամեկտին+ քլորպիրիֆոս 55+100 էմուլսիայի կոնցենտրատ
1.277 Բիթ 100 բիֆենտրին 100 խտացված էմուլսիա
».
2) Հրամանի հավելվածի 6-րդ՝ «Սնկասպան պատրաստուկներ (ֆունգիցիդներ)» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6.212-րդ, 6.213-րդ, 6.214-րդ, 6.215-րդ, 6.216-րդ և 6.217-րդ կետերով.
« 6.212 Դիֆենոկոնազոլ արիա դիֆենոկոնազոլ 250 խտացված էմուլսիա
6.213 Պղնձի քլորօքսիդ արիա պղնձի քլորօքսիդ 350 թրջվող փոշի
6.214 Մետալաքսիլ արիա մետալաքսիլ 50 հատիկներ
6.215 Արազ 250 ազօքսիստրոբին 250 խտացված կախույթ
6.216 Հարօլաքսիլ 72 Մանկոցեբ+մետալաքսիլ 640+80 թրջվող փոշի
6.217 Իպրոդիոն արիա իպրոդիոն 500 խտացված կախույթ
».
3) Հրամանի հավելվածի 8-րդ՝ «Մոլախոտասպան պատրաստուկներ (հերբիցիդներ)» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 8.140-րդ, 8.141-րդ, 8.142-րդ, 8.143-րդ, 8.144-րդ և 8.145-րդ կետերով.
« 8.140 Գլիֆոսատ արիա գլիֆոսատ 410 ջրային լուծույթ
8.141 Տիտուս ռիմսուլֆուրոն 250 ջրում դիսպերսվող հատիկներ
8.142 2.4Դ+ՄՑՊԱ արիա 2.4Դ+ՄՑՊԱ 360+315 ջրային լուծույթ
8.143 Մերի 540 գլիֆոսատ 540 ջրային լուծույթ
8.144 Հարոլին 720 2.4Դ+դիկամբա 360+120 ջրային լուծույթ
8.145 Բուզին 700 մետրիբուզին 700 թրջվող փոշի
»:
Ա. Բախչագուլյան