Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՀՐԱՄԱՆԸ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՎԱԴՐՎԱԾ ԳՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

8 օգոստոսի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 11414312

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

10 հուլիսի 2014 թ.

ք. Երևան N 54-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՎԱԴՐՎԱԾ ԳՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունիսի 12-ի N 610-Ն որոշման 4-րդ կետով սահմանված պահանջը`

Հրամայում եմ`

1. Հաստատել ներդրումների ներգրավման նպատակով կազմակերպությունների գրավադրված գույքի հաշվառման գրանցամատյանի ձևը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Վ. Գասպարյանին:

Ա. Սահակյան

Հավելված

ՀՀ կառավարությանն առընթեր

պետական գույքի կառավարման

վարչության պետի

2014 թ. հուլիսի 10-ի

N 54-Ն հրամանի

Ձև

ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՎԱԴՐՎԱԾ ԳՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ

NN

ը/կ Կազմակերպու-թյան անվանումը, հասցեն (գտնվելու վայրը), հիմնադրի լիազորություն-ներն իրականացնող պետական մարմինը Բանկի կամ ֆինանսավո-րող կազմա-կերպության

անվանումը և կազմակեր-պական-իրավական ձևը ՀՀ կառավարու-թյան, կամ կազմակերպու-թյան գործադիր մարմնի, կամ կազմակեր-պության խորհրդի որոշման համարը և ընդունման օրը, ամիսը, տարին Գրավադրված գույքի մասնաբաժինը կազմակեր-պության ակտիվների արժեքում Գրավադրված գույքի շուկայական արժեքը (դրամ) Գույքի գրավի դիմաց նախատեսվող ներդրումների չափը

(դրամ) Ներդրումային ծրագրի իրականացման ժամկետը

(տարի, ամիս) Գույքի գրավադրման մասին պայմանագրի համարը և կնքման օրը, ամիսը, տարին Գույքի գրավադրման մասին պայմանագրի գործողության ժամկետի ավարտը (օրը, ամիսը, տարին) Գույքի գրավադրման մասին պայմանագիրը

Վարչություն մուտքագրելու օրը, ամիսը, տարին Ծանոթա-գրություն

դրամ տոկոս

1. Գրանցամատյանի էջերը պետք է լինեն համարակալված և կնքված:

2. Լրացվում է տվյալ աշխատանքային օրվա ընթացքում ստացված յուրաքանչյուր պայմանագրի համար:

3. Նշվում է տվյալ աշխատանքային օրվա ամսաթիվը:

4. Յուրաքանչյուր աշխատանքային օրվա վերջում (համապատասխան տողում) ամփոփվում են տվյալ օրվա ընթացքում ստացված պայմանագրերը:

5. Ստորագրվում է գրանցամատյանը վարողի կողմից:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։