«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
22 փետրվարի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 փետրվարի 2002 թվականի N 168
քաղ. Երևան
ՊԱՀՊԱՆՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԼՐԱՑԱԾ, ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ ԿԱԶՄՈՂ, ԳԱՂՏՆԱԶԵՐԾՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏԱԿԱՆ ԱՐԽԻՎ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԿԱՄ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՉՆՉԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել պահպանման ժամկետները լրացած, պետական և ծառայողական գաղտնիք կազմող, գաղտնազերծված տեղեկությունները պետական արխիվ հանձնելու կամ տեղեկությունները ոչնչացնելու կարգը (կցվում է):
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
Հաստատված է
ՀՀ կառավարության 2002 թվականի
փետրվարի 22-ի N 168 որոշմամբ
Կ Ա Ր Գ
պահպանման ժակետները լրացած, պետական եվ ծառայողական գաղտնիք կազմող, գաղտնազերծված տեղեկությունները պետական արխիվ հանձնելու կամ տեղեկությունները ոչնչացնելու
1. Սույն կարգով կանոնակարգվում է պահպանման ժամկետները լրացած, պետական և ծառայողական գաղտնիք կազմող, գաղտնազերծված տեղեկությունները պետական արխիվ հանձնելու կամ տեղեկությունները ոչնչացնելու ընթացակարգը:
2. Պահպանման ժամկետները լրացած, պետական և ծառայողական գաղտնիք կազմող, գաղտնազերծված տեղեկությունները (տեղեկություններ պարունակող փաստաթղթերը) Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի բաղկացուցիչ մասն են:
3. Պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունները (տեղեկություններ պարունակող փաստաթղթերը) Հայաստանի Հանրապետության պետական արխիվի (այսուհետև՝ պետական արխիվ) պահպանությանն են հանձնվում պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունները տնօրինող պետական մարմինների և կազմակերպությունների կողմից՝ պահպանման ժամկետները լրանալուց և գաղտնազերծումից հետո եռամսյա ժամկետում:
4. Պահպանման ժամկետները լրացած, պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններ պարունակող գաղտնազերծված փաստաթղթերը պետական արխիվի պահպանությանն են հանձնվում դրանց փորձագիտական արժեքավորումից հետո՝ ըստ համապատասխան ցուցակների (N 1 ձևը կցվում է): Փաստաթղթերի հանձնումը ձևակերպվում է 2 օրինակից կազմված հանձնման-ընդունման ակտով (N 2 ձևը կցվում է): Ակտի մեկ օրինակը պահվում է փաստաթղթերը տնօրինող պետական մարմնում կամ կազմակերպությունում, մյուսը՝ պետական արխիվում:
5. Նախքան պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններ պարունակող գաղտնազերծված փաստաթղթերը պետական արխիվ հանձնելը պետական արխիվի ներկայացուցիչն ստուգում է փաստաթղթերի ֆիզիկական և սանիտարահիգիենիկ վիճակը: Թերություններ հայտնաբերվելու դեպքում պետական արխիվի կողմից կազմվում է համապատասխան ակտ: Թերությունները վերացվում են պետական մարմնի կամ կազմակերպությունների միջոցների հաշվին:
6. Պահպանման ժամկետները լրացած, պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններ պարունակող գաղտնազերծված փաստաթղթերը հանձնվում են ըստ համապատասխան ցուցակների՝ թերթ առ թերթ ստուգվելուց հետո: Ցուցակների բոլոր օրինակների վրա կատարվում է նշում փաստաթղթերը պետական արխիվ հանձնելու վերաբերյալ: Ցուցակում կատարված ամփոփ գրառման և առկա փաստաթղթերի (գործերի) միջև տարբերություն լինելու դեպքում ցուցակում կատարվում է նոր ամփոփ գրառում, որում նշվում են փաստացի առկա փաստաթղթերի (գործերի) քանակը և պակասող փաստաթղթերի (գործերի) համարները: Պակասող փաստաթղթերի (գործերի) համարները նշվում են նաև հանձնման-ընդունման ակտում: Պակասող փաստաթղթերի (գործերի) համար պատասխանատու է նշված տեղեկությունները տնօրինող պետական մարմինը կամ կազմակերպությունը:
7. Պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններ պարունակող ոչնչացման ենթակա փաստաթղթերի համար կազմվում է համապատասխան ակտ (N 3 ձևը կցվում է): Փաստաթղթերը ենթակա են ոչնչացման՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Ձև N 1 _______________________________________________________________ (կազմակերպության անվանումը) _______________________________________________________________ ՖՈՆԴ N _________ ՑՈՒՑԱԿ N _________ _________________________________________ մշտական պահպանության գործերի (ծայրային տարեթվերը)
_________________________
(բաժնի անվանումը)
ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ՝
__________________________
(կազմակերպության ղեկավարի
__________________________
պաշտոնը)
__________________________
(ստորագրությունը)
____ ______________ 200 թ.
ՖՈՆԴ N _________
ՑՈՒՑԱԿ N _________
_______________________________________________________________ (կազմակերպության և բաժնի անվանումները)
_________________________________________ մշտական պահպանության գործերի (ծայրային տարեթվերը)
NN
ը/կ Գործերի վերնագրերը Գործի թվագրումը Թերթերի քանակը Ծանոթա-
գրություն
1 2 3 4 5
Ցուցակում ընդգրկված է_______________________________________
(ծայրային տարեթվերը)
_______________________________________
(գործերի քանակը՝ տառերով և թվերով)
Փորձագիտական հանձնաժողովի նախագահ __________________ (ստորագրությունը)
Հանձնաժողովի անդամներ __________________ (ստորագրությունը)
__________________ (ստորագրությունը)
Ձև N 2
ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ
կազմակերպության ղեկավարի
պաշտոնի անվանում
_____________________
(ստորագրությունը)
_____________________
(անունը, ազգանունը)
____ __________ 200 թ.
Կ.Տ. ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ
ՀՀ պետական արխիվի տնօրեն
_____________________
(ստորագրությունը)
_____________________
(անունը, ազգանունը)
____ __________ 200 թ.
Կ.Տ.
Ա Կ Տ N _____
________________________
(կազմման վայրը)
փաստաթղթերի պետական արխիվ
հանձնման-ընդունման մասին
«Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի
16-րդ կետի համաձայն պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններ
պարունակող փաստաթղթերը գաղտնազերծումից հետո եռամսյա ժամկետը լրանալու
կապակցությամբ ______________________________________հանձնում է,
(կազմակերպության անվանումը)
իսկ ___________________________ պետական պահպանության է ընդունում
(պետական արխիվի անվանումը)
______________________ թթ. մշտական պահպանության փաստաթղթերը (գործերը):
NN
ը/կ Ցուցակի անվանումը և համարները Ցուցակի օրինակների քանակը Գործերի քանակը Ծանոթա-
գրություն
1 2 3 4 5
Ընդունված է ընդամենը _____________________________________ գործ:
(տառերով և թվերով)
Պետական արխիվում ֆոնդին տրվում է N ________
ՀԱՆՁՆԵՑ
____________________
(հանձնողի պաշտոնը)
____________________
(ստորագրությունը)
____ __________ 200 թ.
ԸՆԴՈՒՆԵՑ
____________________
(հանձնողի պաշտոնը)
____________________
(ստորագրությունը)
____ __________ 200 թ.
Ձև N 3
ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ՝
__________________________
(կազմակերպության ղեկավարի
__________________________
պաշտոնը)
__________________________
(ստորագրությունը)
____ ______________ 200 թ.
Ա Կ Տ
ոչնչացման ենթակա փաստաթղթերի առանձնացման մասին
Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի
«Փաստաթղթերի՝ ըստ տեսակների պահպանության ժամկետների նշումով ցանկը հաստատելու
մասին» N 833 որոշմամբ հաստատված ցանկի հիման վրա ոչնչացման համար առանձնացվել
են ________________________________________________________
(կազմակերպության և բաժնի անվանումները, ծայրային տարեթվերը)
գիտապատմական արժեք չունեցող և գործնական նշանակությունը կորցրած հետևյալ
փաստաթղթերը (գործերը)՝
NN
ը/կ Գաղտնիության դրոշմագիրը Փաստաթղթի (գործի) վերնագիրը Գործերի տարե-
թվերը Գործերի քանակը Թերթերի քանակը մեկ հատորում Թերթերի ընդհանուր քանակը (տառերով)
1 2 3 4 5 6 7
Ոչնչացման է ենթակա ընդամենը _________________________________ գործ:
(գործերի քանակը՝ տառերով և թվերով)
Փորձագիտական հանձնաժողովի նախագահ __________________ (ստորագրությունը)
Հանձնաժողովի անդամներ __________________ (ստորագրությունը)
__________________ (ստորագրությունը)
Փաստաթղթերը ոչնչացված են ........... միջոցով: __________________ (ստորագրությունը)
ԱԿՏ N _____ __________________ (ստորագրությունը)
____ _________ 200 թ. __________________ (ստորագրությունը)