ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 օգոստոսի 2014 թվականի N 732-Ա
«Ճարտարապետության եվ շինարարության Հայաստանի ազգայիՆ համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ դեկտեմբերի 6-Ի N 1074-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 23-ի N 80-Ն որոշման 8-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերությանը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածին համապատասխան`
1. Հաստատել «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 6-ի «Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի նոյեմբերի 23-ի N 909-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1074-Ա որոշումը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2014 թ. օգոստոսի 4
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2014 թ.
օգոստոսի 4-ի N 732-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
«Ճարտարապետության ԵՎ շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի
Հիմնադրի անունից առաջադրված հոգաբարձուների խորհրդի անդամներ
Ա. Դավթյան - ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)
Տ. Մարգարյան - Երևանի քաղաքապետ (համաձայնությամբ)
Ն. Սարգսյան - ՀՀ քաղաքաշինության նախարար
Ա. Ղարիբյան - ՀՀ Նախագահի գլխավոր խորհրդական (համաձայնությամբ)
Ա. Բադալյան - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ
Ա. Վարդանյան - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գլխավոր ճարտարապետ (համաձայնությամբ)
Վ. Հարությունյան - «Միկմետալ» ՓԲԸ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Ս. Մինասյան - «Հայաստանի ճարտարագիտական ակադեմիա» ՀԿ-ի նախագահ (համաձայնությամբ)
Լիազոր մարմնի կողմից առաջադրված հոգաբարձուների խորհրդի անդամներ
Մ. Ղազարյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար
Ն. Հարությունյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ
Ռ. Սուքիասյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ
Ռ. Գրիգորյան - ՀՀ Գեղարքունիքի մարզպետ
Գ. Մինասյան - «Հայաստանի շինարարների միություն» իրավաբանական անձանց միության գործադիր տնօրեն (համաձայնությամբ)
Մ. Մինասյան - «Հայաստանի ճարտարապետների միություն» ՀԿ-ի նախագահ (համաձայնությամբ)
Տ. Բարսեղյան - Երևանի գլխավոր ճարտարապետ (համաձայնությամբ)
Ա. Սամուելյան - ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ
Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված հոգաբարձուների խորհրդի անդամներ
Է. Խաչիյան - Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի շինարարական մեխանիկայի ամբիոնի վարիչ
Ս. Մխիթարյան - Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի վարիչ
Թ. Մարգարյան - Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի շինարարական կոնստրուկցիաների ամբիոնի դոցենտ
Ս. Բուռնուսազյան - Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի շինարարական մեքենաների և երթևեկության կազմակերպման ամբիոնի վարիչ
Կ. Ռաշիդյանց - Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ճարտարապետական նախագծման և ճարտարապետական միջավայրի դիզայնի ամբիոնի պրոֆեսոր
Ա. Սոխիկյան - Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի գծանկարի, գունանկարի և քանդակի ամբիոնի վարիչ
Ս. Ստեփանյան - Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի էկոնոմիկայի, իրավունքի և կառավարման ամբիոնի վարիչ
Ռ. Ազոյան - Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի երկաթգծի կամուրջների և թունելների ամբիոնի վարիչ
Ուսանողության կողմից ընտրված հոգաբարձուների խորհրդի անդամներ
Բ. Խաչատրյան - Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի կադաստրի և էկոլոգիայի ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող
Ա. Գաբրիելյան - Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող
Է. Հովհաննիսյան - Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի դիզայնի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող
Ա. Աբրահամյան - Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի արդյունաբերական և քաղաքացիական շինարարության ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող
Լ. Եսայան - Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի դիզայնի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող
Հ. Սարգսյան - Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ասպիրանտ
Հ. Ղասաբյան - Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ասպիրանտ
Ա. Արտեմյան - Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ասպիրանտ
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան