ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հունիսի 2011 թվականի N 948-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՎԵՐԳԵՏՆՅԱ ԹՎԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը խմբ. 27.02.14 N 193-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում վերգետնյա թվային հեռուստահեռարձակման համակարգի ներդրման գործընթացի իրականացման ծրագրի կատարման ժամանակացույցը` համաձայն հավելվածի:
(1-ին կետը խմբ. 27.02.14 N 193-Ն)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2011 թ. հուլիսի 14
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2011 թվականի
հունիսի 30-ի N 948-Ն որոշման
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՎԵՐԳԵՏՆՅԱ ԹՎԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
(վերնագիրը խմբ. 27.02.14 N 193-Ն)
NN
ը/կ Միջոցառման անվանումը Իրականացնող մարմինը Իրականացման ժամանակահատվածը Իրականացման պատասխանատուն
1. Վերգետնյա թվային համակարգի ներդրման հետ կապված ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման գործընթացների կազմակերպում «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ
(համաձայնությամբ) 2014 թ. 1-ին եռամսյակ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ
(համաձայնությամբ)
2. Տարածքների համապատասխանեցում թվային համակարգերի ներդրման և շահագործման տեխնիկական պահանջներին մրցույթում հաղթող ճանաչված կազմակերպություն (համաձայնությամբ)
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ
(համաձայնությամբ) 2014 թ. 3-րդ եռամսյակ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ
(համաձայնությամբ)
3. Հայաստանի Հանրապետությունում թվային վերգետնյա հեռուստահեռարձակման ցանցի կառուցում, կարգաբերում և գործարկում՝ ըստ փուլերի՝ մրցույթում հաղթող ճանաչված կազմակերպություն (համաձայնությամբ)
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ
(համաձայնությամբ) 2015 թ. 2-րդ եռամսյակ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ
(համաձայնությամբ)
1-ին փուլ
- մուլտիպլեքսավորման կենտրոն Երևանում
- մուլտիպլեքսավորման կայան Գյումրիում
- հեռուստատեսային հաղորդակներ, կոմբայներ Երևանում և Գյումրիում
- անտենային համակարգ 12x8 Երևանում, 4x4 Գյումրիում և ֆիդերներ
- 10 Գբ թողունակությամբ օպտիկամանրաթելային համակարգ
- արբանյակային հաղորդիչ կայան
- օժանդակ սարքավորումներ
- մոնտաժային և կարգաբերման աշխատանքներ
- անձնակազմի ուսուցում մրցույթում հաղթող ճանաչված կազմակերպություն (համաձայնությամբ)
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ
(համաձայնությամբ) 2014 թ. 4-րդ եռամսյակ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ
(համաձայնությամբ)
2-րդ փուլ
- մուլտիպլեքսավորման կայաններ 9 մարզկենտրոններ
- հեռուստահաղորդակներ, հաղորդիչ անտենաներ, ֆիդերներ 207 կայանի համար
- արբանյակային ընդունիչ ցանց
- օժանդակ սարքավորումներ
- մոնտաժային և կարգաբերման աշխատանքներ
- անձնակազմի ուսուցում մրցույթում հաղթող ճանաչված կազմակերպություն (համաձայնությամբ)
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ
(համաձայնությամբ) 2015 թ. 2-րդ եռամսյակ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ
(համաձայնությամբ)
4. Թեստային հեռարձակում ՀՀ տարածքում, I փուլ մրցույթում հաղթող ճանաչված կազմակերպություն (համաձայնությամբ)
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ
(համաձայնությամբ) 2015 թ. 1-ին եռամսյակ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ
(համաձայնությամբ)
5. Թվային հեռարձակում ՀՀ տարածքում, II փուլ «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ
(համաձայնությամբ) 2015 թ. 2-րդ եռամսյակ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ
(համաձայնությամբ)
6. Անալոգային հեռարձակման անջատում «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ
(համաձայնությամբ) 2015 թ. ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ
(համաձայնությամբ)
7. Անալոգային հեռարձակման սարքավորումների ապամոնտաժում «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ
(համաձայնությամբ) 2015 թ. ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ
(համաձայնությամբ)
(հավելվածը խմբ. 27.02.14 N 193-Ն, փոփ. 14.08.14 N 848-Ն)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան