Անցնել բովանդակությանը

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԵՎ ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀՀ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՄԻՍԱՐԻԱՏԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՁԵՎԱՉԱՓԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համատեղ հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

21 օգոստոսի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 11314366

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

30 հունիսի 2014 թ. N 13-Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

5 օգոստոսի 2014 թ. N 787-Ն

Հ Ա Մ Ա Տ Ե Ղ Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՄԻՍԱՐԻԱՏԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՁԵՎԱՉԱՓԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 27-ի N 657-Ն որոշմամբ հաստատված կարգի 14-րդ կետի 5-րդ ենթակետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 1024-Ն որոշումը`

Հրամայում ենք`

1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի հանրակրթության, նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչությունները, յուրաքանչյուրն իր մասով, իր կողմից վարվող` քաղաքացիների տվյալների հաշվառման բազայից հանրապետական զինվորական կոմիսարիատին տրամադրում են նախազորակոչային և զորակոչային տարիքի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վերաբերյալ հետևյալ տեղեկությունները`

1) անձի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան ամսաթիվը, զինկոմիսարիատը,

2) ուսումնական հաստատությունը և կրթական ծրագրի տեսակը, ուսումնառության ժամկետը, տարկետման իրավունքից օգտվելու հանգամանքը:

2. Սույն հրամանի 1-ին կետում նշված տեղեկությունները տրամադրվում են էլեկտրոնային եղանակով` MS Excel ծրագրով, հանրապետական զինվորական կոմիսարիատի էլեկտրոնային փոստի հասցեով` մինչև յուրաքանչյուր ուսումնական տարվա հուլիսի 15-ը:

ՀՀ պաշտպանության նախարար

Ս. Օհանյան ՀՀ կրթության և գիտության նախարար

Ա. Աշոտյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։