Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 8 ՕԳՈՍՏՈՍԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ N 630-Ա ՀՐԱՄԱՆԸ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

8 օգոստոսի 2014 թ. N 630-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

«ԱՆԻ ՀԱԳՐԻ» ՍՊԸ-ԻՆ ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԻ ՊԱՅԹԵՑՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՊԱՅԹԵՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի N 531-Ն որոշման հավելված 1-ի 13-րդ կետի 4-րդ ենթակետով և հաշվի առնելով ՀՀ ԱԻՆ պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների առևտրի և պայթեցման աշխատանքների կատարման լիցենզավորման հանձնաժողովի 07.08.2014 թ. N 19 նիստի եզրակացությունը.

Հրամայում եմ`

1. «ԱՆԻ ՀԱԳՐԻ» ՍՊԸ-ին տալ պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների առևտրի և պայթեցման աշխատանքների կատարման լիցենզիա։

2. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների առևտրի և պայթեցման աշխատանքների կատարման լիցենզավորման հանձնաժողովի նախագահ Օ. Ավանեսյանին՝ 5-օրյա ժամկետում ապահովել «ԱՆԻ ՀԱԳՐԻ» ՍՊԸ-ին համապատասխան լիենզիայի տրամադրումը։

3. Հրամանը հայտարարել ըստ առնչության։

4. Հրամանն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։

Ա. Երիցյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։