ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 դեկտեմբերի 2013 թվականի N 1147-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի՝
1. ՄԱԿ-ի «Ռիո +20» կայուն զարգացման գագաթաժողովի «Հետ-Ռիո+20» համաշխարհային գործընթացի աշխատանքները կանոնակարգելու նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Միջգերատեսչական հանձնաժողովին՝ եռամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություն հանձնաժողովի գործողությունների ծրագրի մշակման վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2013 թ. դեկտեմբերի 9
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2013 թ.
դեկտեմբերի 9-ի N 1147-Ա
որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Գ. Դումանյան - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ (հանձնաժողովի նախագահ)
Ս. Պապյան - ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)
Գ. Մելքոնյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)
Շ. Հարությունյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)
Վ. Կաժոյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի միջազգային կազմակերպությունների վարչության պետ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)
Կ. Դանիելյան - «Հանուն կայուն մարդկային զարգացման» / UNEPCom ՀԿ-ի նախագահ (հանձնաժողովի նախագահի տեղակալ) (համաձայնությամբ)
Ա. Գալստյան - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ
Ս. Խաչատրյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Ռ. Ալավերդյան - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ
Ա. Հարությունյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ
Մ. Ապրեսյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի զբոսաշրջության վարչության պետ
Ա. Բաղդասարյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի տնտեսական զարգացման քաղաքականության վարչության պետ
Ռ. Ստեփանյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի զարգացման ծրագրերի և մոնիթորինգի վարչության պետ
Ա. Գիլոյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի տարածքային ինքնակառավարման վարչության պետ
Վ. Նարիմանյան - ՀՀ բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետ
Ա. Ասատրյան - ՀՀ կառավարության աշխատակազմի հանրային կառավարման հարցերով խորհրդատու
Հ. Մալխասյան - ՀՀ կառավարության աշխատակազմի իրավաբանական վարչության առաջատար մասնագետ
Դ. Վարդանյան - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի զարգացման վարչության վերականգնվող էներգետիկայի բաժնի գլխավոր մասնագետ
Յ. Պողոսյան - ՀՀ վիճակագրության պետական խորհրդի անդամ (համաձայնությամբ)
Յ. Սուվարյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս (համաձայնությամբ)
Ռ. Պետրոսյան - «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ, գլխավոր անտառապետ (համաձայնությամբ)
Դ. Գևորգյան - Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ (համաձայնությամբ)
Ա. Վերմիշյան - «Բուրգ» ՀԿ-ի նախագահ (համաձայնությամբ)
Վ. Հովհաննիսյան - «Հանուն կայուն մարդկային զարգացման» / UNEPCom ՀԿ-ի անդամ (համաձայնությամբ)
Ա. Խուրշուդյան - «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի ուսուցման և վերարտադրության բաժնի պետ (համաձայնությամբ)
Գ. Մակարյան - «Հայ գործատուների հանրապետական միություն» ՀԿ-ի նախագահ (համաձայնությամբ)
Մ. Մինասյան - «Հայաստանի ճարտարապետների միավորում» ՀԿ-ի նախագահ (համաձայնությամբ)
Ժ. Գալյան - «Հայկական էկոտուրիզմի ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ (համաձայնությամբ)
Ե. Մանվելյան - «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի նախագահ (համաձայնությամբ)
Վ. Սեդրակյան - «Հայաստանի մանկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ (համաձայնությամբ)
Ա. Հովսեփյան - «Ազգային ջրային համագործակցություն» ՀԿ-ի նախագահ (համաձայնությամբ)
Ս. Ադամյան - Էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգող, «Թռչնասերների կենտրոն» ՀԿ-ի նախագահ (համաձայնությամբ)
Կ. Մանվելյան - «Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղ» ՀԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Հ. Ասլանյան - «Շողեր միություն» ՀԿ-ի նախագահ (համաձայնությամբ)
Հ. Սարգսյան - «Տապան էկոակումբ» ՀԿ-ի նախագահ (համաձայնությամբ)
Թ. Աբրահամյան - «Արազա» ՀԿ-ի նախագահ, Հանրային ցանցի համկարգող-քարտուղար (համաձայնությամբ)
Ռ. Վարդանյան - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետ (քարտուղար)
(հավելվածը խմբ. 07.08.14 N 749-Ա)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Վ. Գաբրիելյան