Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՄՀԵՐ ՄԱՄՅԱՆԻՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 օգոստոսի 2014 թվականի N 798-Ա

ՄՀԵՐ ՄԱՄՅԱՆԻՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչության ֆինանսաբյուջետային վերահսկողության 4-րդ բաժնի հարկային ծառայության գլխավոր մասնագետի ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնող Մհեր Մամյանին 2014 թվականի հոկտեմբերի 20-30-ը գործուղել Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն)՝ ԱՊՀ մասնակից պետությունների տարածքներում կազմակերպված հանցավորության և հանցագործությունների այլ վտանգավոր տեսակների դեմ պայքարը համակարգող բյուրոյի ֆինանսատնտեսական գործունեության փաստաթղթային ստուգմանը մասնակցելու նպատակով:

2. Մհեր Մամյանի՝ Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Մհեր Մամյանի` Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2014 թ. օգոստոսի 26

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։