ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 օգոստոսի 2014 թվականի N 874-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-Ի N 311-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի ապրիլի 4-ի «Սալսա դիվելոփմենթ» փակ բաժնետիրական ընկերությունում տնօրենների խորհուրդ ստեղծելու և խորհրդի անհատական կազմը հաստատելու մասին» N 311-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2014 թ. օգոստոսի 26
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2014 թվականի
օգոստոսի 21-ի N 874-Ա որոշման
«Հավելված
ՀՀ կառավարության 2013 թվականի
ապրիլի 4-ի N 311-Ա որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
«ՍԱԼՍԱ ԴԻՎԵԼՈՓՄԵՆԹ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ
Ն. Սարգսյան -ՀՀ քաղաքաշինության նախարար
Հ. Դավթյան -ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական
Կ. Արեյան -Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ (համաձայնությամբ)
Ա. Մկրտչյան -ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ
Վ. Գասպարյան -ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ
Ա. Գաբրիելյան -ՀՀ ֆինանսների նախարարության իրավաբանական վարչության պետ
Հ. Սարգսյան -ՀՀ քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն (համաձայնությամբ)»:
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան