Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԱՐԱԾՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 մարտի 2014 թվականի N 810-Ա

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԱՐԱԾՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի 32-րդ և 34-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հետ վերցնել «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով ամրացված՝ Երևանի վարչական սահմաններում գտնվող` «Երևանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Երևանի անտառպետության (անտառտնտեսության տարածքային միավոր) 7-րդ քառակուսու 21-րդ և 24-րդ տեղամասերում գտնվող երեք հեկտար անտառային հողը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված երեք հեկտար անտառային հողը 10 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Հայաստանի ազգային սկաուտական շարժում» հասարակական կազմակերպությանը` մշակութային նպատակով` սկաուտական պարապմունքներ, համահայաստանյան ու միջազգային բանակումներ կազմակերպելու համար:

3. Առաջարկել Երևանի քաղաքապետին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սույն որոշման 1-ին կետում նշված երեք հեկտար անտառային հողն առանձնացնել որպես առանձին գույքային միավոր և մեկամսյա ժամկետում ապահովել այդ անտառային հողի անհատույց օգտագործման մասին պայմանագրի կնքումը «Հայաստանի ազգային սկաուտական շարժում» հասարակական կազմակերպության հետ:

4. Սույն որոշման 2-րդ կետի ուժով ծագած իրավունքի պետական գրանցումը, ինչպես նաև անտառային հողը որպես առանձին գույքային միավոր առանձնացնելու հետ կապված համապատասխան վճարները, իրականացնել «Հայաստանի ազգային սկաուտական շարժում» հասարակական կազմակերպության միջոցների հաշվին:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2014 թ. օգոստոսի 19

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2014 թվականի

մարտի 27-ի N 810-Ա որոշման

Հ Ա Տ Ա Կ Ա Գ Ի Ծ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ» «ՀԱՍԿ» ՀԿ-ԻՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԷՐԵԲՈՒՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՈՂԵՐԻՑ 10 ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ 3.0 ՀԱ ՏԱՐԱԾՔԻ

Ակտի պատկեր

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Դ. Հարությունյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։