Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՇՈՏ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆԻՆ ՉԵԽԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՈՐԱՎՍԿԻ-ՍԻԼԵԶՅԱՆ ԵՐԿՐԱՄԱՍ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

1 սեպտեմբերի 2014 թվականի N 823-Ա

ԱՇՈՏ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆԻՆ ՉԵԽԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՈՐԱՎՍԿԻ-ՍԻԼԵԶՅԱՆ ԵՐԿՐԱՄԱՍ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանին 2014 թվականի սեպտեմբերի 16-18-ը գործուղել Չեխիայի Հանրապետության Մորավսկի-Սիլեզյան երկրամաս՝ փոխըմբռնման հուշագրի շրջանակներում հետագա համագործակցության հարցերը քննարկելու համար:

2. Աշոտ Ղահրամանյանի՝ Չեխիայի Հանրապետության Մորավսկի-Սիլեզյան երկրամաս գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի պահպանման համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Չեխիայի Հանրապետության Մորավսկի-Սիլեզյան երկրամաս գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2014 թ. սեպտեմբերի 1

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։