Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

3 սեպտեմբերի 2014 թվականի N 832-Ա

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը`

1. Հայաստանի Հանրապետության տարբեր պետական մարմիններում առկա՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների սոցիալական և առողջապահական կարգավիճակին առնչվող տվյալների փոխանակման համակարգի մշակման ու միջգերատեսչական տվյալների փոխանակումը տեխնոլոգիական նոր լուծումների պայմաններում կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ մշակելու համար ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Աշխատանքային խմբի ղեկավարին`

1) կազմակերպել քննարկումներ աշխատանքային խմբի կազմով` սույն որոշման 1-ին կետով նախատեսված որոշման նախագիծը մշակելու նպատակով` անհրաժեշտության դեպքում խորհրդակցական կարգով այլ հանրապետական գործադիր մարմիններից ներկայացուցիչներ ներգրավելով.

2) նախապատրաստել սույն որոշման 1-ին կետով նախատեսված որոշման նախագիծը և մինչև 2014 թվականի սեպտեմբերի 30-ը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2014 թ. սեպտեմբերի 3

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2014 թ.

սեպտեմբերի 3-ի N 832-Ա

որոշման

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

Ա. Թունյան - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի խորհրդական (աշխատանքային խմբի ղեկավար)

Ս. Ծատուրյան - ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական առողջապահական գործակալության պետ

Ս. Խարազյան - ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական առողջապահական գործակալության բժշկական ծառայությունների գնման և տեղեկատվական բաժնի պետ

Ա. Գալստյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի կենսաթոշակային ապահովության վարչության պետ

Ա. Մինասյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի սոցիալական աջակցության վարչության պետ

Ա. Սիմոնյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետի պաշտոնակատար

Վ. Աբազյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Դ. Հարությունյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։