ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 սեպտեմբերի 2014 թվականի N 842-Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`
Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի «Պետական գույքն օտարելու մասին» N 1675-Ն որոշման 3-րդ կետի 7-րդ ենթակետով սահմանված տարածքների ձեռքբերմանն աջակցելու և օժանդակելու պարտավորությունն իրականացնելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2014 թ. սեպտեմբերի 4
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2014 թ.
սեպտեմբերի 4-ի N 842-Ա
որոշման
ա ն հ ա տ ա կ ա ն Կ Ա Զ Մ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Ն. Սարգսյան - ՀՀ քաղաքաշինության նախարար (աշխատանքային խմբի ղեկավար)
Ա. Սահակյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ
Հ. Դավթյան - ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական
Կ. Արեյան - Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան