Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀԱՅԱՍՏԱՆ-ՍՓՅՈՒՌՔ» 5-ՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

8 սեպտեմբերի 2014 թվականի N 847-Ա

«ՀԱՅԱՍՏԱՆ-ՍՓՅՈՒՌՔ» 5-ՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. «Հայաստան-սփյուռք» 5-րդ համաժողովը (այսուհետ՝ համաժողով) 2014 թվականի սեպտեմբերի 19-21-ը Երևանում անցկացնելու կապակցությամբ`

1) Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարին` ապահովել պատշաճ մակարդակով համաժողովի կազմակերպչական աշխատանքները, նախապատրաստել այցի ծրագիրը և ապահովել ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացումը.

2) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին և Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարին՝ անհրաժեշտության դեպքում ապահովել մասնակիցների դիմավորումը և ճանապարհումը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սպասարկման սրահում.

3) Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` ապահովել «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության դահլիճի անհատույց տրամադրումը՝ 2014 թվականի սեպտեմբերի 19-ին (ժամը՝ 9.00 - 14.00 ) և 20-ին (ժամը՝ 14.00 - 17.00 )՝ համաժողովի նիստերի անցկացման համար.

4) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` ապահովել մասնակիցների բժշկական օգնությունը և սպասարկումը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում.

5) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝ կազմակերպել մասնակիցների հանդիպում և ընդունելություն՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունում.

6) առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին կազմակերպել մասնակիցների հանդիպում-ընդունելություն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում.

7) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` տրամադրել ճանապարհային ոստիկանության ուղեկցող անձնակազմեր.

8) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին` ապահովել մասնակիցներին դիմավորող և նրանց սպասարկող ավտոմեքենաների մուտքն օդանավակայանի տարածք (սրահի կողմից` համաձայն Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության ներկայացրած հայտի).

9) Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարին՝ համաժողովի կազմակերպման և անցկացման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությանը հատկացված` 2014 թվականի բյուջետային ընդհանուր հատկացումների հաշվին։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2014 թ. սեպտեմբերի 8

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։