Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԿԱՄՅԱ ԱՌԱՋԸՆԹԱՑԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ԱՍԻԱՅԻ ԵՎ ԽԱՂԱՂՕՎԿԻԱՆՈՍՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԺՈՂՈՎԸ ԵՎ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԽՄԲԻ 13-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

8 սեպտեմբերի 2014 թվականի N 852-Ա

ԵՐԿԱՄՅԱ ԱՌԱՋԸՆԹԱՑԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ԱՍԻԱՅԻ ԵՎ ԽԱՂԱՂՕՎԿԻԱՆՈՍՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԺՈՂՈՎԸ ԵՎ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԽՄԲԻ 13-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Երկամյա առաջընթացի հաշվետվությունների պատրաստմանը նվիրված Ասիայի և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանային աշխատանքային ժողովը (այսուհետ՝ աշխատանքային ժողով)` 2014 թվականի սեպտեմբերի 8-10-ը, և փորձագետների խորհրդատվական խմբի 13-րդ հանդիպումը (այսուհետ՝ փորձագետների հանդիպում) 2014 թվականի սեպտեմբերի 11-12-ը Երևանում անցկացնելու կապակցությամբ`

1) Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` նախապատրաստել աշխատանքային ժողովի և փորձագետների հանդիպման ծրագիրը և ապահովել միջոցառումների իրականացումը՝ ըստ արարողակարգի.

2) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին`

ա. աշխատանքային ժողովի և փորձագետների հանդիպման կազմակերպման ու անցկացման հետ կապված ծախսերը` 1000000 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության ներկայացրած հաշվետվության,

բ. ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի քարտուղարության աշխատակազմի կողմից՝ աշխատանքային ժողովի և փորձագետների հանդիպման կազմակերպման ու անցկացման նպատակով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող սարքավորումների, նյութերի և պարագաների մաքսային ձևակերպումները՝ համաձայն Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության ներկայացրած հայտերի, իրականացնել «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով` Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության անվամբ:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2014 թ. սեպտեմբերի 8

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։