Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ «ՄԱՆՈՒԿՆԵՐԻ, ԴԵՌԱՀԱՍՆԵՐԻ ԵՎ ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ՀԱԳՈՒՍՏԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ» N 2.III.4-7 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2014-09-11-ից մինչև 2022-05-24։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2022-05-24Բացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

17 փետրվարի 2006 թ.

Պետական գրանցման թիվ 10006045

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

14 դեկտեմբերի 2005 թ.

ք. Երևան N 1191-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

«ՄԱՆՈՒԿՆԵՐԻ, ԴԵՌԱՀԱՍՆԵՐԻ ԵՎ ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ՀԱԳՈՒՍՏԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ» N 2.III.4-7 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի հոդված 4-ի, «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայությունը և դրա ենթակայության մարմինները վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 15.08.2002 թ. N 1316-Ն որոշմամբ հաստատված ՀՀ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կանոնադրության 7-րդ կետի «ե» ենթակետի՝ ելնելով բնակչության առողջության պահպանման շահերից՝ երեխաների օրգանիզմի վրա վնասակար գործոնների ազդեցությունը կանխելու և համապատասխան սանիտարական կանոններ սահմանելու նպատակով.

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

1. Հաստատել «Մանուկների, դեռահասների և մեծահասակների հագուստին ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2.III.4-7 սանիտարական կանոնները /կցվում է/:

2. ՀՀ ԱՆ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ Ա. Վանյանին՝ սահմանել հսկողություն «Մանուկների, դեռահասների և մեծահասակների հագուստին ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2.III.4-7 սանիտարական կանոնների կատարման նկատմամբ:

Նախարար՝ Ն. Դավիդյան

Հաստատված է՝

ՀՀ առողջապահության նախարարի

2005 թ. դեկտեմբերի 14-ի

N 1191-Ն հրամանով

ՄԱՆՈՒԿՆԵՐԻ, ԴԵՌԱՀԱՍՆԵՐԻ ԵՎ ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ՀԱԳՈՒՍՏԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ

Ս Ա Ն Ի Տ Ա Ր Ա Կ Ա Ն Ն Ո Ր Մ Ե Ր ԵՎ Կ Ա Ն Ո Ն Ն Ե Ր - N 2.III.4-7

1. Ընդհանուր դրույթներ

1.1. Սույն սանիտարական կանոնները սահմանում են հագուստին (այսուհետև՝ արտադրանք) և դրանց պատրաստման համար օգտագործվող գործվածքներին և նյութերին ներկայացվող հիգիենիկ պահանջները:

1.2. Սանիտարական կանոնների պահանջները տարածվում են.

գործվածքային սպիտակեղենի, գործվածքային զգեստների, վերարկուների, կոստյումների, գուլպաների, գլխարկների, գլխաշորերի, շարֆերի տեսականու վրա, բնական հումքից պատրաստված արտադրանքի վրա, որը արտադրության ընթացքում ենթարկվում է մշակման (ներկման, ներծծման, իոնիզացնող ճառագայթման ազդեցության և այլն), քիմիական թելերից ու մանրաթելերից պատրաստված կաշվե և մորթե արտադրանքի վրա:

2. Հագուստի հիգիենիկ դասակարգումը

2.1. Արտադրանքի անվտանգության աստիճանը որոշվում է հիգիենիկ դասակարգմամբ, որտեղ հիմնական դասակարգող տարրերն են հանդիսանում մաշկի հետ հագուստի անմիջական շփման մակերեսը, հագուստ օգտագործողի տարիքը և հագուստի անընդհատ օգտագործման տևողությունը:

2.2. Ըստ հագուստի հետ մարմնի շփման մակերեսի և շփման աստիճանի, արտադրանքի համար սահմանվում է հետևյալ բալային համակարգը:

Մեծ մակերեսով (մարմնի մակերեսի 15%-ից սկսած և ավելի) մաշկի հետ անմիջական շփում ունեցող հագուստ՝ 1 բալ: Փոքր մակերեսով (մարմնի մակերեսի 15%-ից պակաս) մաշկի հետ անմիջական շփում ունեցող հագուստ՝ 2 բալ: Մաշկի հետ անմիջական շփում չունեցող հագուստ՝ 3 բալ:

2.3. Ըստ երեխաների և մեծահասակների տարիքային ֆիզիոլոգիական առանձնահատկությունների բալային գնահատմամբ հագուստը բաժանվում է.

Նորածինների համար՝ 0 բալ: Մինչև 3 տարեկան երեխաների համար՝ 1 բալ: 4 տարեկանից մինչև 7 տարեկան երեխաների համար՝ 2 բալ: 8 տարեկանից մինչև 12 տարեկան երեխաների համար՝ 3 բալ: 13 տարեկանից մինչև 15 տարեկան դեռահասների համար՝ 4 բալ: 16 տարեկան պատանիների, աղջիկների և մեծահասակների համար՝ 5 բալ:

2.4. Ըստ հագուստի անընդհատ օգտագործման հաճախականությունից և տևողությունից, բալային գնահատմամբ արտադրանքը բաժանվում է.

Կանոնավոր օգտագործվող (ամեն օր 4 ժամ և ավելի) հագուստ՝ 1 բալ: Հազվադեպ օգտագործվող (շաբաթը 1-2 անգամ-4 ժամից ոչ ավելի) հագուստ՝ 2 բալ:

2.5. Յուրաքանչյուր կոնկրետ արտադրատեսակի համար, ըստ բալային համակարգի, անհրաժեշտ է որոշել դասակարգող ցուցանիշը (ԴՑ), որը սահմանում է երեխաների և մեծահասակների առողջության վրա արտադրանքի հնարավոր վտանգի աստիճանը և որոշվում է հետևյալ բանաձևով.

ԴՑ = 3

∑Բ

1

(∑Բmax - ∑Բmin) + 1

,

որտեղ

∑Բ - դասակարգմանը համապատասխան՝ արտադրանքին տրված բալերի գումարը,

∑Բmax - դասակարգմանը համապատասխան՝ արտադրանքին տրված հնարավոր առավելագույն բալերի գումարը,

∑Բmin - դասակարգմանը համապատասխան՝ արտադրանքին տրված հնարավոր նվազագույն բալերի գումարը:

3. Երեխաների, դեռահասների, մեծահասակների հագուստին և մանկական տակդիրներին ներկայացվող հիգիենիկ պահանջները

3.1. Ընդհանուր պահանջներ

3.1.1. Ըստ սույն սանիտարական կանոնների 2.5 կետով հաշվարկված դասակարգող ցուցանիշի (ԴՑ) արժեքի՝ արտադրանքը բաժանվում է 4 դասի.

I դաս-դասակարգման ցուցանիշը՝ 0,38-0,55,

II դաս-դասակարգման ցուցանիշը՝ 0,56-0,70,

III դաս-դասակարգման ցուցանիշը՝ 0,71-0,92,

IV դաս-դասակարգման ցուցանիշը՝ 0,93-1,25:

Արտադրանքի բաժանումը ըստ դասերի և դրանց միջոցով հագուստի օգտագործման եղանակը կապված երեխաների և մեծահասակների տարիքից ներկայացված են աղյուսակ 1-ում:

ՀԱԳՈՒՍՏԻ ԲԱԺԱՆՈՒՄԸ ԸՍՏ ԴԱՍԵՐԻ

Աղյուսակ 1

Օգտագործողի տարիքը Հագուստի I շերտը Հագուստի II շերտը Հագուստի III շերտը

Ամենօրյա օգտագործման հագուստ Հազվադեպ օգտագործման հագուստ Ամենօրյա օգտագործ-ման հագուստ Հազվադեպ օգտագործ-ման հագուստ Ամենօրյա օգտագործ-ման հագուստ Հազվադեպ օգտագործ-ման հագուստ

Մաշկի հետ շփման մակե-րեսը 15%-ից ավելի Մաշկի հետ շփման մակե-րեսը 15%-ից պակաս Մաշկի հետ շփման մակե-րեսը 15%-ից ավելի Մաշկի հետ շփման մակե-րեսը 15%-ից պակաս Մաշկի հետ շփման մակերեսը 15%-ից պակաս Մաշկի հետ շփումը բացակայում է

Նորածիններ I դաս I դաս I դաս I դաս I դաս II դաս II դաս III դաս

Մինչև 3 տարեկան I դաս I դաս I դաս II դաս I դաս II դաս II դաս III դաս

4-7 տարեկան I դաս II դաս II դաս III դաս II դաս III դաս III դաս III դաս

8-12 տարեկան II դաս III դաս III դաս III դաս III դաս III դաս III դաս IV դաս

13-15 տարեկան III դաս III դաս III դաս IVդաս III դաս IV դաս IV դաս IV դաս

16 տարեկանից բարձր և մեծահասակներ III դաս IVդաս IV դաս IV դաս IV դաս IV դաս IV դաս IV դաս

3.1.2. Մանուկների, դեռահասների և մեծահասակների հագուստը, ինչպես նաև մանկական տակդիրները, կախված դասից զգայորոշման (օրգանոլեպտիկ), ֆիզիկոհիգիենիկ, սանիտարաքիմիական և թունաբանահիգիենիկ ցուցանիշներով պետք է համապատասխանեն սույն սանիտարական կանոններով սահմանված հիգիենիկ պահանջներին:

3.2. Զգայորոշման ցուցանիշներին ներկայացվող պահանջներ

(կետն ուժը կորցրել է 03.07.14 N 47-Ն)

3.3. Ֆիզիկոհիգիենիկ ցուցանիշներին ներկայացվող պահանջներ

(կետն ուժը կորցրել է 03.07.14 N 47-Ն)

3.4. Սանիտարաքիմիական ցուցանիշներին ներկայացվող պահանջներ

(կետն ուժը կորցրել է 03.07.14 N 47-Ն)

3.5. Թունաբանահիգիենիկ պահանջներ

(կետն ուժը կորցրել է 03.07.14 N 47-Ն)

3.6. Նորածինների, այդ թվում վաղածինների հագուստին ներկայացվող հատուկ հիգիենիկ պահանջներ

(կետն ուժը կորցրել է 03.07.14 N 47-Ն)

3.7. Մանկական խանձարուրներին (подгузник) ներկայացվող հիգիենիկ պահանջները

(կետն ուժը կորցրել է 03.07.14 N 47-Ն)

Հավելված 1

(կանոնները փոփ. 03.07.14 N 47-Ն)

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։