ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 օգոստոսի 2014 թվականի N 941-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 6-Ի N 149-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 6-ի «Հայաստանի Հանրապետությունում 2014 թվականի գարնանացանի համար գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտադրության զարգացման ծրագիրը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N 1414-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը գումար հատկացնելու և գնման գործընթացը կազմակերպելու մասին» N 149-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) 15-րդ և 16-րդ կետերում «1978,7» թիվը փոխարինել «1906,3» թվով, իսկ «189,96» թիվը՝ «169,96» թվով.
2) 19-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«19. Հայաստանի Հանրապետության մարզերի համար նախատեսված գարնանացան գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի սերմացուների քանակությունները ներկայացված են N 1 աղյուսակում.
Աղյուսակ N 1
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐԻՆ ԳԱՐՆԱՆԱՑԱՆ ԳԱՐՈՒ, ԵԳԻՊՏԱՑՈՐԵՆԻ, ԱՌՎՈՒՅՏԻ ԵՎ ԿՈՐՆԳԱՆԻ ՍԵՐՄԱՑՈՒՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ
NN
ը/կ Անվանումը Հատկացվող սերմացուի քանակը
(տոննա)
գարնանացան գարու սերմացու եգիպտացորենի սերմացու առվույտի սերմացու կորնգանի սերմացու
1. Արագածոտն 350 0 32 66.5
2. Արարատ 33.85 3.5 16.08 0
3. Արմավիր 23.0 0.6 6.916 0
4. Գեղարքունիք 515.95 0 33.724 43.76
5. Լոռի 100 4.16 11.5 13.5
6. Կոտայք 77.65 0 2 0.5
7. Շիրակ 632.7 13.25 57.03 45.7
8. Սյունիք 200.0 0.9 6 0
9. Վայոց ձոր 65.5 0.03 1.1 0
10. Տավուշ 50.0 1 2 0
11. «Սերմերի գործա-կալություն » ՊՈԱԿ 7.65 0 0 0
Ընդամենը 2056.3 23.44 168.35 169.96
».
3) 26-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«26. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության մարզերի համար նախատեսված, սակայն հողօգտագործողների կողմից վճարունակ պահանջարկի բացակայության պատճառով չիրացված գարնանացան գարու, եգիպտացորենի, առվույտի ու կորնգանի սերմացուները (այսուհետ` չիրացված սերմացուներ) 2014 թվականի աշնանն անվճար հատկացվում են հողօգտագործողներին:».
4) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 26.1-ին և 26.2-րդ կետերով.
«26.1. Չիրացված սերմացուները 2014 թվականին հողօգտագործողներին անվճար հատկացնելու և համայնքների ղեկավարների միջոցով հողօգտագործողներին բաշխելու հետ կապված աշխատանքների իրականացման և, ըստ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության հարցման, համապատասխան տեղեկատվության տրամադրման համար պատասխանատու են Հայաստանի Հանրապետության մարզպետները:
26.2. Սահմանել, որ չիրացված սերմացուները` համաձայն N 2 աղյուսակի, հատկացվում են Հայաստանի Հանրապետության մարզպետարաններին՝ համապատասխան մարզպետների և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջև կնքված պայմանագրի հիման վրա։
Աղյուսակ N 2
ՎՃԱՐՈՒՆԱԿ ՊԱՀԱՆՋԱՐԿԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ ՉԻՐԱՑՎԱԾ ԳԱՐՆԱՆԱՑԱՆ ԳԱՐՈՒ, ԵԳԻՊՏԱՑՈՐԵՆԻ, ԱՌՎՈՒՅՏԻ ԵՎ ԿՈՐՆԳԱՆԻ ՍԵՐՄԱՑՈՒՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ
NN
ը/կ Մարզի անվանումը Չիրացված սերմացուի քանակը
(տոննա)
գարնանացան գարու սերմացու եգիպտացորենի սերմացու առվույտի սերմացու կորնգանի սերմացու
1. Արագածոտն 305.3 0 25.22 6.455
2. Արարատ 3.85 3.0 12.18 0
3. Արմավիր 0 0.35 0 0
4. Գեղարքունիք 225.25 0 30.794 34.082
5. Լոռի 54.7 1.66 6.324 3.973
6. Կոտայք 8.773 0 0.696 0
7. Շիրակ 569.822 12.255 49.807 0
8. Սյունիք 0 0.7 0 0
9. Վայոց ձոր 37 0.03 0.63 0
10. Տավուշ 34.42 0.825 1.232 0
Ընդամենը 1239.115 18.82 126.883 44.51
»:
2. Թույլատրել «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը Հայաստանի Հանրապետության մարզերում չիրացված գարնանացան գարու, եգիպտացորենի, առվույտի ու կորնգանի սերմացուները Հայաստանի Հանրապետության մարզկենտրոններ տեղափոխելու, բարձելու և բեռնաթափելու հետ կապված աշխատանքները կազմակերպելու նպատակով օգտագործել մինչև 13000000.0 դրամ` ծրագրի իրականացման արդյունքում տնտեսված 36297800.0 դրամից։
3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության մարզերում չիրացված գարնանացան գարու, եգիպտացորենի, առվույտի ու կորնգանի սերմացուները Հայաստանի Հանրապետության մարզեր տեղափոխելու, բարձելու և բեռնաթափելու հետ կապված աշխատանքների ավարտից հետո տնտեսված գումարը մինչև 2014 թվականի դեկտեմբերի 20-ը ենթակա է վերադարձման՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2014 թ. սեպտեմբերի 11
Երևան