ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 ապրիլի 2014 թվականի N 378-Ա
ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԱՐԱԾՔՆԵՐ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշմամբ հաստատված կարգի 5-րդ կետով սահմանված դրույթները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ Երևան քաղաքի Արշակունյաց 2ա և Իսահակյան 28 հասցեներում գտնվող շենքերից անհատույց օգտագործման իրավունքով տարածքներ հանձնել սույն որոշման հավելվածում նշված հասարակական կազմակերպություններին (այսուհետ` կազմակերպություններ) իրենց կողմից ներկայացված ծրագրերով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով՝ ծրագրերով սահմանված ժամկետներով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո կազմակերպությունների հետ կնքել սույն որոշման հավելվածում նշված տարածքների անհատույց օգտագործման մասին պայմանագրեր (այսուհետ` պայմանագրեր)` պայմանագրերում նախատեսելով, որ`
1) կազմակերպությունները պարտավոր են իրենց կողմից ներկայացված ծրագրերով նախատեսված աշխատանքների կատարումը հավաստող համապատասխան փաստաթղթերը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն՝ յուրաքանչյուր կիսամյակի ավարտից հետո 15-օրյա ժամկետում.
2) սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված փաստաթղթերը սահմանված ժամկետում չներկայացնելու դեպքում կազմակերպությունների հետ կնքված անհատույց օգտագործման պայմանագրերը ենթակա են լուծման:
3. Սահմանել, որ պայմանագրերից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ կազմակերպությունների միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետի պաշտոնակատար Ա. Գևորգյան
2014 թ. ապրիլի 11
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2014 թվականի
ապրիլի 10-ի N 378-Ա որոշման
Ց Ա Ն Կ
Հասարակական կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով հանձնվող տարածքների
NN
ը/կ Կազմակերպության անվանումը Հասցեն Հարկը Մակերեսը (քառ. մետր) Գնահատ-ված արժեքը
(դրամ) Օգտագործ-ման տրամա-դրման ժամկետը
1. «Տնտեսական լրագրողների ակումբ» հասարակական կազմակերպություն քաղ. Երևան Արշակունյաց 2ա 8-րդ 19.9 5 060 000 5 տարի
2. «Մամուլի ազգային ակումբ» հասարակական կազմակերպություն քաղ. Երևան Արշակունյաց 2ա 10-րդ 82.8 20 960 000 5 տարի
3. «Սեր, ընտանիք» մշակութային հասարակական կազմակերպություն քաղ. Երևան Արշակունյաց 2ա 11-րդ 77.3 19 600 000 5 տարի
4. «Ֆեմիդա» իրավական հասարակական կազմակերպություն քաղ. Երևան Արշակունյաց 2ա 10-րդ 19.3 5 020 000 5 տարի
5. «Հակաստվեր» իրավական հասարակական կազմակերպություն քաղ. Երևան Արշակունյաց 2ա 9-րդ 19.8 5 166 000 5 տարի
6. «Հայաստանի Հանրապետության պատերազմի-զինված ուժերի, աշխատանքի և իրավապահ մարմինների վետերանների միավորում» հասարակական կազմակերպության Կենտրոնի մասնաճյուղ քաղ. Երևան Իսահակյան 28 1-ին 23.2 8 483 000 5 տարի
7. «Աջակցություն բարեփոխումներին» հասարակական կազմակերպություն քաղ. Երևան Իսահակյան 28 2-րդ 23.9 8 050 800 10 տարի
8. «Հայկական կարմիր խաչի ընկերություն» հասարակական կազմակերպություն քաղ. Երևան Իսահակյան 28 1-ին 27.2 11 000 000 5 տարի
9. «Օգոստոսի 23 ազգային դաշինք իրավապաշտպան միություն» հասարակական կազմակերպություն քաղ. Երևան,
Արշակունյաց 2ա
8-րդ
62.1 15736000 5 տարի
(հավելվածը լրաց. 21.08.14 N 866-Ա)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարարի պաշտոնակատար Վ. Գաբրիելյան