ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 հոկտեմբերի 2011 թվականի N 1003-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՀՆԳԱՄՅԱ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետությունում բազմաբնակարան բնակարանային ֆոնդի կառավարման, պահպանման և շահագործման բարելավման հնգամյա ռազմավարական ծրագրի համակարգող միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել խմբի անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Միջգերատեսչական աշխատանքային խմբին` համակարգել Հայաստանի Հանրապետությունում բազմաբնակարան բնակարանային ֆոնդի կառավարման, պահպանման և շահագործման բարելավման հնգամյա ռազմավարական ծրագրի ժամանակացույցով նախատեսված միջոցառումների իրականացման աշխատանքները:
(կետը փոփ. 19.08.14 N 772-Ա)
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2011 թ. հոկտեմբերի 26
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2011 թ.
հոկտեմբերի 26-ի N 1003-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՀՆԳԱՄՅԱ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Ա. Ղուլարյան - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար)
Լ. Շահվերդյան - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի
տեղակալ
Կ. Արեյան - Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)
Ե. Աթայան - ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի
բնակարանային քաղաքականության և կոմունալ
ենթակառուցվածքների վարչության պետ (աշխատանքային խմբի ղեկավարի տեղակալ)
Ա. Գիլոյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարության
աշխատակազմի տեղական ինքնակառավարման
վարչության պետ
Ա. Եգանյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի փոքր
և միջին ձեռնարկատիրության վարչության պետ
Ա. Հայրապետյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի
մակրոտնտեսական քաղաքականության վարչության պետ
Ա. Մինասյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության
աշխատակազմի սոցիալական աջակցության վարչության պետ
Ռ. Սուքիասյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի
բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության
վարչության պետ
Ա. Խաչատրյան - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության գործակալության սահմանադրական և վարչական իրավունքի բնագավառների իրավական ակտերի փորձաքննության բաժնի պետ
Ա. Հարությունյան - ՀՀ կառավարությանն առնընթեր անշարժ գույքի կադաստրի
պետական կոմիտեի աշխատակազմի իրավաբանական
վարչության պետ
Ն. Բաղդասարյան - ՀՀ ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմի
սոցիալական ոլորտի և բնապահպանության վիճակագրության
բաժնի պետ (համաձայնությամբ)
Խ. Ղալթախչյան - ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի
իրավաբանական բաժնի պետ
Ս. Սրապյան - ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի
բնակարանային քաղաքականության և կոմունալ
ենթակառուցվածքների վարչության բնակարանային ֆոնդի
կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների բաժնի
պետ (քարտուղար)
(հավելվածը փոփ., լրաց. 02.08.12 N 741-Ա, 19.08.14 N 772-Ա)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան