ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 սեպտեմբերի 2014 թվականի N 987-Ա
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմանը համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը պետական սեփականություն հանդիսացող տրանսպորտային միջոցները, արտադրատնտեսական գույքը և սարքավորումները՝ համաձայն հավելվածի, օտարել դասական աճուրդով՝ որպես գույքի առանձին տարրեր:
2. Սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով գույքի գնահատված արժեքը և մեկնարկային գինը՝ համաձայն հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
1) աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
2) աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ վարչության պաշտոնական և www.azdarar.am կայքերում տեղադրել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների մասին.
3) առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով կազմակերպել նոր աճուրդներ, ընդ որում, յուրաքանչյուր հերթական աճուրդի ժամանակ գույքի վաճառքի մեկնարկային գինը նվազեցվում է վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով.
4) աճուրդին մասնակցելու նախավճարը սահմանվում է գույքի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով: Աճուրդի հաղթողի կողմից մուծված նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ.
5) աճուրդի հաղթողի կողմից (այսուհետ` գնորդ) առաջարկված գնի, ինչպես նաև գույքի արժեքի որոշման համար նախատեսված գումարի՝ համաձայն հավելվածի (ներառյալ ավելացված արժեքի հարկը), վճարումից հետո տասնօրյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել տրանսպորտային միջոցի պետական հաշվառման հետ կապված՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված գումարներն ու տուրքերը:
4. Սահմանել, որ գնորդը գույքի վաճառքի գումարը վճարում է աճուրդի արձանագրությունն ստորագրելու օրվանից տասնօրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գինն ուղղելով «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2014 թ. սեպտեմբերի 23
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2014 թվականի
սեպտեմբերի 18-ի N 987-Ա որոշման
Ց Ա Ն Կ N 1
Դասական աճուրդով օտարման ենթակա տրանսպորտային միջոցների
NN ը/կ Գույքը տնօրինող պետական մարմնի անվանումը Տրանսպորտային միջոցի մակնիշը Պետհամարանիշը Թողարկման տարեթիվը Գույքի գնահատված արժեքը(դրամ) Գույքի մեկնարկային
գինը
(դրամ) Գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը (ներառյալ ավելացված արժեքի հարկը)(դրամ) Գույքի գնահատման ամսաթիվը
1. ՀՀ էկոնոմիկայի նախարարություն 1. Աուդի A6 (AUDI A6) 207 LL 60 2003թ. 3743000 3743000 21600 29.05.2014թ.
2. ԳԱԶ 31105-120 900 LL 02 2004թ. 1334000 1334000 21600
3. ԳԱԶ 3110-101 519 LL 11 2003թ. 1283000 1283000 21600
4. ԳԱԶ 3110 517 LL 11 2003թ. 1155000 1155000 21600
2. ՀՀ դատական դեպարտամենտ 1. ԳԱԶ 31105-120 016 SS 01 2004թ. 900 000 900 000 13.06.2014թ.
2. ԳԱԶ 31105-120 018 SS 01 2005թ. 1 200 000 1 200 000
3. ԳԱԶ 31105-120 019 SS 01 2004թ. 800 000 800 000
4. ՄԱՀԻՆԴՐԱ ՍԿՈՐՓԻՈ GLX2.0 (MAHINDRA SCORPIO GLX2.0) 021 SS 01 2004թ. 3 500 000 3 500 000
5. ՄԵՐՍԵԴԵՍ ԲԵՆՑ S320 (MERCEDES BENZ S320) 023 SS 01 1995թ. 4 000 000 4 000 000
6. ԳԱԶ 3102 025 SS 01 2002թ. 1 100 000 1 100 000
7. ԳԱԶ 31105-120 026 SS 01 2005թ. 1 000 000 1 000 000
8. ԳԱԶ 31105-120 029 SS 01 2005թ. 1 200 000 1 200 000
9. ԳԱԶ 31105-120 031 SS 01 2004թ. 250000 250000
10. ՄԵՐՍԵԴԵՍ ԲԵՆՑ E280 (MERCEDES BENZ E280) 032 SS 01 1993թ. 1 500 000 1 500 000
11. ՄԵՐՍԵԴԵՍ ԲԵՆՑ R350 (MERCEDES BENZ R350) 033 SS 01 2006թ. 5 000 000 5 000 000
12. ԳԱԶ 3102-121 034 SS 01 2005թ. 800 000 800 000
13. ՄԵՐՍԵԴԵՍ ԲԵՆՑ 280 E (MERCEDES BENZ 280 E) 035 SS 01 1993թ. 1 400 000 1 400 000
14. ԳԱԶ 31105-120 036 SS 01 2004թ. 1 200 000 1 200 000
15. ԳԱԶ 311000 037 SS 01 2004թ. 800 000 800 000
16. ԳԱԶ 3102-121 041 SS 01 2005թ. 900 000 900 000
17. ԳԱԶ 31105-501 039 SS 01 2006թ. 900 000 900 000
18. ԳԱԶ 31105-120 042 SS 01 2004թ. 900 000 900 000
19. ՄԱԶԴԱ 6 1.8
(MAZDA 6 1.8) 043 SS 01 2003թ. 1 100 000 1 100 000
20. ԳԱԶ 31105-120 044 SS 01 2005թ. 1 100 000 1 100 000
3. ՀՀ Լոռու մարզպետարան 1. ՄԵՐՍԵԴԵՍ ԲԵՆՑ 300TD (MERCEDES BENZ 300TD) 172 LL 11 1991թ. 1 096 000 1 096 000 21600 13.06.2014թ.
4. ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով 1. ՊԵԺՈ-407(PEUGEOT 407) Նույնականացման համարը VF36DRFNE21150876 2005թ. 2 330 000 2 330 000 21600 04.06.2014թ.
5. ՀՀ գլխավոր դատախազություն 1. ՌԱՖ-220301 158 SՕ 01 1988 թ. 411000 411000 21600 27.06.2014թ.
2. ԳԱԶ-24-10 223 ՏՕ 01 1988թ. 65000 65000 21600
3. ԳԱԶ-31029 162 ՏՕ 01 1996թ. 702000 702000 21600
4. ԳԱԶ-3102 211 ՏՕ 01 1985թ. 504000 504000 21600
5. ԳԱԶ-24 170 SՕ 01 1972թ. 417000 417000 21600
6. ԳԱԶ-3110 164 ՏՕ 01 2000թ. 827000 827000 21600
7. ԳԱԶ-24-11 198 SՕ 01 1991թ. 540000 540000 21600
8. ՎԱԶ-2106 142 ՏՕ 01 1999թ. 916000 916000 21600
9. ՎԱԶ-2106 086 ՏՕ 01 1999թ. 859000 859000 21600
10. ՎԱԶ-21074 081 SՕ 01 2002թ. 705000 705000 21600
6. ՀՀ գյուղատնտեսության նախարարություն 1. ԳԱԶ-31029 250 LL 01 1993թ. 323000 323000 21600 15.07.2014թ.
2. ԳԱԶ-3110 294 LL 64 1999թ. 442000 442000 21600
7. ՀՀ Տավուշի մարզպետարան 1. ՆԻՍՍԱՆ ՄԱՔՍԻՄԱ 3.0 (NISSAN MAXIMA 3.0) 345 SS 60 2005թ. 2008000 2008000 21600 23.07.2014թ.
Ց Ա Ն Կ N 2
Դասական աճուրդով օտարման ենթակա արտադրատնտեսական գույքի ԵՎ սարքավորումների
1. Գույքը տնօրինող պետական մարմնի անվանումը NN ը/կ Գույքի անվանումը Քանակը Թողարկման տարեթիվը Մեկ միավոր գույքի գնահատված արժեքը(դրամ) Գույքի մեկնարկային
գինը
(դրամ) Գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը (ներառյալ ավելացված արժեքի հարկը)(դրամ) Գույքի գնահատման ամսաթիվը
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն Արտադրատնտեսական գույք
1. Սեղան՝ ղեկավարի (սպիտակ) 10 2000 15000 15000 600 19.06.2014թ.
2. Սեղան՝ նիստերի, երեք կտորից 1 2000 27000 27000 600
3. Սեղան՝ ղեկավարի 1 2000 18000 18000 600
4. Գրասեղան՝ շարժական տումբայով 7 2000 10000 10000 600
5. Սեղան՝ օլիմպիկ (Olimpic) 5 2000 8500 8500 600
6. Սեղան՝ մեկտումբանի 3 2000 7000 7000 600
7. Սեղան՝ մեկտումբանի, ինտերնեյշնլ (international) 3 2000 7000 7000 600
8. Մետաղյա պահարան 12 1998 9000 9000 600
Ընդամենը 42
Սարքավորումներ
1. Էլեկտրադիզել 1 2002 115000 115000 6000 19.06.2014թ.
2. Օդափոխիչ ԲԿ-1500 4 1998 11000 11000 6000
Ընդամենը 5
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան