Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Քաղվածքընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2014-04-26-ից մինչև 2022-01-01։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2022-01-01Բացել ARLIS-ում

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

23 ապրիլի 2014 թվականի N 16

1. 2013 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

1. Ընդունել ի գիտություն Հայաստանի Հանրապետության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2013 թվականի ընթացքում բարեգործական ծրագրերի կատարման ընթացքի մասին հաղորդումը` համաձայն N 1 հավելվածի, և տեղեկանքները` համաձայն NN 2, 3, 4 և 5 հավելվածների:

2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի նախագահին, Հայաստանի Հանրապետության հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին սահմանել վերահսկողություն համապատասխան կազմակերպություններում և համայնքներում մարդասիրական օգնության ու բարեգործական ծրագրերի շրջանակներում ստացված ապրանքների և մատուցված ծառայությունների ստացման, հաշվառման ու նպատակային օգտագործման նկատմամբ:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2014 թ. ապրիլի 26

Երևան

Հավելվածներ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։