Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՏԼԱՍԻ ԹԱՐՄԱՑՄԱՆ, ԱՆԳԼԵՐԵՆՈՎ ՀՐԱՏԱՐԱԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԽՄԲԱԳՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԽՈՐՀՐԴԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 հունիսի 2013 թվականի N 518-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՏԼԱՍԻ ԹԱՐՄԱՑՄԱՆ, ԱՆԳԼԵՐԵՆՈՎ ՀՐԱՏԱՐԱԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԽՄԲԱԳՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԽՈՐՀՐԴԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան և Հայաստանի ազգային ատլասի թարմացման և անգլերենով ստեղծման և հրատարակման նպատակով`

1. Հայաստանի ազգային ատլասի թարմացման և անգլերենով հրատարակման նպատակով ստեղծել խմբագրական խորհուրդ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Հանձնարարել հանրապետական գործադիր և տարածքային մարմինների ղեկավարներին և առաջարկել Երևանի քաղաքապետին Հայաստանի ազգային ատլասի թարմացման և անգլերենով ստեղծման գործընթացի իրականացումն ապահովելու նպատակով աջակցել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին` անհրաժեշտության դեպքում տրամադրելով համապատասխան նյութեր և տվյալներ:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2013 թ. հունիսի 28

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2013 թ.

հունիսի 28-ի N 518-Ա

որոշման

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ

Հայաստանի ազգային ատլասի թարմացման ԵՎ անգլերենով հրատարակման նպատակով ՍՏԵՂԾՎՈՂ ԽՄԲԱԳՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ

Մ. Սարգսյան - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ (խորհրդի նախագահ-գլխավոր խմբագիր)

Հ. Այվազյան -«Հայկական հանրագիտարան» հրատարակչության գլխավոր խմբագիր, քիմիական գիտությունների դոկտոր (համաձայնությամբ)

Մ. Գրիգորյան -ԵՊՀ-ի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան, երկրաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ (համաձայնությամբ)

Վ. Կարագյոզյան -ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)

Ա. Կարախանյան -ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի երկրաբանության ինստիտուտի տնօրեն, երկրաբանական գիտությունների դոկտոր (համաձայնությամբ)

Ռ. Մարտիրոսյան -ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս (համաձայնությամբ)

Ա. Մելքոնյան -ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (համաձայնությամբ)

Ս. Աբրահամյան -ԵՊՀ-ի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ (համաձայնությամբ)

Ա. Սիմոնյան -ԵՊՀ-ի ռեկտոր, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ (համաձայնությամբ)

Ա. Սուքիասյան -Երևանի քաղաքապետի տեղակալ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (համաձայնությամբ)

Ա. Ավդալյան -ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի գեոդեզիայի և քարտեզագրության վարչության քարտեզագրության բաժնի պետ (խորհրդի քարտուղար)

(հավելվածը փոփ. 03.09.14 N 828-Ա)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար Վ. Գաբրիելյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։