Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԷԼԵԿՏՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀՈՒՍԱԼԻՈՒԹՅՈՒՆ» ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՈՐՈՇ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 սեպտեմբերի 2014 թվականի N 993-Ն

ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԷԼԵԿՏՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀՈՒՍԱԼԻՈՒԹՅՈՒՆ» ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՈՐՈՇ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2011 թվականի հունիսի 1-ին ստորագրված վարկային համաձայնագրով նախատեսված պարտավորությունների կատարման նպատակով, ինչպես նաև ղեկավարվելով «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ և 7-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի աջակցությամբ իրականացվող «Էլեկտրամատակարարման հուսալիություն» վարկային ծրագրի (այսուհետ` ծրագիր) իրականացման նպատակով սույն որոշման հավելվածում նշված Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի որոշ համայնքներում գտնվող ֆիզիկական անձանց սեփականության իրավունքով պատկանող տարածքների նկատմամբ ճանաչել բացառիկ` գերակա հանրային շահ, հետևյալ հիմնավորումներով`

1) ծրագիրն ունի համապետական կարևոր նշանակություն, քանի որ նպաստում է էներգետիկ անվտանգության և սպառողների էլեկտրամատակարարման հուսալիության բարձրացմանը.

2) ծրագրի արդյունավետ իրականացումը չի կարող ապահովվել` առանց սույն որոշման հավելվածում նշված տարածքների օտարման, քանի որ էլեկտրահաղորդման գծի հենարանների տեղակայման համար անհրաժեշտ են հողատարածքներ, որոնց ընտրությունն իրականացվել է սահմանված շինարարական և տեխնիկական նորմերի շրջանակներում` բնակավայրերի, պատմամշակութային հուշարձանների, բնապահպանական տարածքների և ենթակառուցվածքների շրջանցմամբ.

3) սույն որոշման հավելվածում նշված տարածքների նկատմամբ ճանաչված բացառիկ` գերակա հանրային շահը չհիմնավորված վնաս չի պատճառում սեփականատերերին, քանի որ` ծրագրի շրջանակներում վերակառուցվող բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի նախագծման փուլում հաշվի են առնվել բոլոր շահագրգիռ մարմինների և ազդակիր համայնքների առաջարկությունները և դիտողությունները:

2. Սահմանել, որ՝

1) սույն որոշման հավելվածում նշված տարածքների ձեռք բերող է հանդիսանում «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետ՝ ձեռք բերող).

2) սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետը սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 120-րդ օրն է.

3) սեփականության օտարման գործառույթների իրականացումը համակարգող լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունն է (այսուհետ՝ լիազոր մարմին).

4) պետության և ձեռք բերողի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը սահմանվում են «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա` լիազոր մարմնի և ձեռք բերողի միջև կնքված պայմանագրին համապատասխան (պայմանագիրը կցվում է):

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2014 թ. սեպտեմբերի 23

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2014 թվականի

սեպտեմբերի 11-ի N 993-Ն որոշման

ց ա ն կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՅՆ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ, ՈՐՈՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՃԱՆԱՉՎԵԼ Է ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ

NN

ը/կ Գտնվելու վայրը

(համայնքը) Օտարման ենթակա տարածքների չափը (հա) Կադաստրային ծածկագիրը Նպատակային նշանակությունը Օտարվող տարածքների կոորդինատները ՎԻՋԻԷՍ - 84 (WGS-84) համակարգով

X Y

1. Անգեղակոթի գյուղական համայնք 0,03991 09-013-0214-0030 գյուղատնտեսական 4384505,8203 8582459,4745

4384519,0287 8582445,5904

4384533,7719 8582461,2990

4384521,4039 8582474,2997

4384505,8203 8582459,4745

2. 0,02892 09-013-0214-0017 գյուղատնտեսական 4384272,4894 8582708,0078

4384284,8113 8582719,7303

4384273,0890 8582732,0520

4384260,7670 8582720,3298

4384272,4894 8582708,0078

3. 0,02405 09-013-0214-0015 գյուղատնտեսական 4384044,9659 8582948,2583

4384056,2005 8582958,9463

4384045,5126 8582970,1810

4384034,2779 8582959,4930

4384044,9659 8582948,2583

4. 0,01405 09-013-0212-0014 գյուղատնտեսական 4383740,1597 8583267,5679

4383751,8821 8583255,2459

4383758,5796 8583261,6175

4383745,4345 8583272,5859

4383740,1597 8583267,5679

5. Շաքիի գյուղական համայնք 0,02892 09-070-0133-0041 գյուղատնտեսական 4383506,6695 8583861,4682

4383523,5989 8583863,0913

4383521,9757 8583880,0209

4383505,0463 8583878,3978

4383506,6695 8583861,4682

6. 0,02892 09-070-0133-0050 գյուղատնտեսական 4383474,6849 8584195,0782

4383491,6144 8584196,7013

4383489,9914 8584213,6308

4383473,0619 8584212,0078

4383474,6849 8584195,0782

7. 0,02725 09-070-0133-0057 գյուղատնտեսական 4383438,1519 8584578,7539

4383454,5834 8584580,3293

4383453,0079 8584596,7608

4383436,5764 8584595,1854

4383438,1519 8584578,7539

8. 0,01727 09-070-0132-0027 գյուղատնտեսական 4383540,0110 8585585,5668

4383557,9441 8585587,2005

4383556,8812 8585598,8692

4383539,3339 8585592,9983

4383540,0110 8585585,5668

9. 0,01516 09-070-0132-0028 գյուղատնտեսական 4383539,3339 8585592,9983

4383556,8812 8585598,8692

4383556,3106 8585605,1336

4383538,3772 8585603,4999

4383539,3339 8585592,9983

10. 0,0039 09-070-0128-0009 գյուղատնտեսական 4383451,0281 8586623,4580

4383462,1949 8586624,4752

4383461,5634 8586631,4069

4383451,0281 8586623,4580

11. 0,03613 09-070-0125-0067 գյուղատնտեսական 4383286,3366 8588364,6757

4383305,2659 8588366,4000

4383303,5416 8588385,3296

4383284,6119 8588383,6050

4383286,3366 8588364,6757

12. Իշխանասարի գյուղական համայնք 0,0134 09-060-0111-0009 գյուղատնտեսական 4382923,6295 8590299,8732

4382913,8814 8590295,4560

4382907,4817 8590309,5804

4382913,4807 8590312,2986

4382923,6295 8590299,8732

13. Սիսիանի քաղաքային համայնք 0,01248 09-006-0311-045 գյուղատնտեսական 4382471,4630 8591268,8253

4382487,8655 8591276,2573

4382483,7442 8591285,3529

4382469,8624 8591272,3579

4382471,4630 8591268,8253

14. 0,01963 09-006-0311-048 գյուղատնտեսական 4382464,4823 8591284,2319

4382469,8624 8591272,3579

4382483,7442 8591285,3529

4382480,4334 8591292,6596

4382469,1952 8591287,5674

4382464,4823 8591284,2319

15. Ույծի գյուղական համայնք 0,02405 09-105-0101-0038 գյուղատնտեսական 4382038,2214 8592265,5723

4382031,8215 8592279,6964

4382017,6972 8592273,2967

4382024,0971 8592259,1726

4382038,2214 8592265,5723

16. 0,02405 09-105-0101-0042 գյուղատնտեսական 4381910,2248 8592548,0562

4381903,8252 8592562,1803

4381889,7010 8592555,7805

4381896,1001 8592541,6561

4381910,2248 8592548,0562

17. 0,01864 09-105-0101-068 գյուղատնտեսական 4381751,5873 8592860,5891

4381765,7117 8592866,9889

4381759,3117 8592881,1131

4381749,2250 8592876,5427

4381759,0328 8592866,8847

4381747,4427 8592869,7362

4381751,5873 8592860,5891

18. Աղիտուի գյուղական համայնք 0,02404 09-011-0101-0037 գյուղատնտեսական 4381598,4908 8593236,0407

4381592,0908 8593250,1648

4381577,9667 8593243,7650

4381584,3667 8593229,6409

4381598,4908 8593236,0407

19. 0,012 09-011-0104-0004 գյուղատնտեսական 4380758,6051 8595089,6328

4380753,9182 8595099,9768

4380739,7939 8595093,5769

4380741,4969 8595089,8183

4380758,6051 8595089,6328

20. Նորավանի գյուղական համայնք 0,02404 09-068-0103-0013 գյուղատնտեսական 4380599,2897 8595441,2349

4380592,8900 8595455,3589

4380578,7658 8595448,9591

4380585,1655 8595434,8350

4380599,2897 8595441,2349

21. 0,00322 09-068-0104-0012 գյուղատնտեսական 4380456,0731 8595718,5233

4380456,9189 8595716,6567

4380471,9545 8595723,4692

4380470,6388 8595726,3729

4380459,6990 8595718,9699

4380456,0731 8595718,5233

22. 0,03243 09-068-0107-0005 գյուղատնտեսական 4380299,5323 8596105,8149

4380292,1000 8596122,2173

4380275,6979 8596114,7852

4380283,1299 8596098,3831

4380299,5323 8596105,8149

23. 0,01258 09-068-0101-0056 գյուղատնտեսական 4380149,2703 8596434,4093

4380151,3010 8596429,9277

4380137,1768 8596423,5280

4380132,5099 8596433,8278

4380149,2703 8596434,4093

24. 0,01146 09-068-0101-0057 գյուղատնտեսական 4380149,2703 8596434,4093

4380144,9011 8596444,0520

4380130,7770 8596437,6521

4380132,5099 8596433,8278

4380149,2703 8596434,4093

25. 0,02725 09-068-0101-0070 գյուղատնտեսական 4380003,3208 8596757,7243

4379996,5082 8596772,7597

4379981,4726 8596765,9471

4379988,2856 8596750,9116

4380003,3208 8596757,7243

26. Վաղատինի գյուղական համայնք 0,02405 09-089-0102-0021 գյուղատնտեսական 4379856,0816 8597081,4624

4379849,6820 8597095,5864

4379835,5576 8597089,1867

4379841,9575 8597075,0624

4379856,0816 8597081,4624

27. 0,02405 09-089-0101-0005 գյուղատնտեսական 4379695,0536 8597436,8454

4379688,6537 8597450,9695

4379674,5293 8597444,5698

4379680,9292 8597430,4456

4379695,0536 8597436,8454

28. 0,01091 09-089-0102-0034 գյուղատնտեսական 4379113,8858 8598730,1629

4379115,5956 8598728,0823

4379099,3645 8598714,7437

4379094,4811 8598720,6862

4379113,8858 8598730,1629

29. 0,02725 09-089-0102-0054 գյուղատնտեսական 4378851,3436 8598917,9447

4378837,9136 8598927,5422

4378828,3162 8598914,1120

4378841,7462 8598904,5147

4378851,3436 8598917,9447

30. 0,03243 09-089-0102-0078 գյուղատնտեսական 4377952,9771 8599560,8478

4377938,3257 8599571,3177

4377927,8562 8599556,6667

4377942,5072 8599546,1968

4377952,9771 8599560,8478

31. 0,00021 09-089-0102-0084 գյուղատնտեսական 4377461,0760 8599898,3291

4377462,9372 8599900,1627

4377461,7884 8599901,3334

4377461,0760 8599898,3291

32. 0,00197 09-089-0102-0085 գյուղատնտեսական 4377462,9372 8599900,1627

4377468,1200 8599905,2686

4377465,4768 8599907,9516

4377461,7884 8599901,3334

4377462,9372 8599900,1627

33. 0,02892 09-089-0102-0109 գյուղատնտեսական 4377225,7261 8600252,0594

4377216,0460 8600266,0428

4377202,0624 8600256,3627

4377211,7426 8600242,3793

4377225,7261 8600252,0594

34. 0,03243 09-089-0102-0125 գյուղատնտեսական 4376810,7447 8600852,3971

4376800,4951 8600867,2030

4376785,6890 8600856,9536

4376795,9386 8600842,1474

4376810,7447 8600852,3971

35. Գորիսի քաղաքային համայնք 0,02892 09-003-0318-0005 գյուղատնտեսական 4372591,2481 8608041,0121

4372576,2478 8608032,9971

4372568,2328 8608047,9971

4372583,2327 8608056,0121

4372591,2481 8608041,0121

36. 0,02239 09-003-0320-0016 գյուղատնտեսական 4372253,0420 8608672,1569

4372239,4503 8608664,8944

4372232,1425 8608678,5707

4372244,0199 8608684,9172

4372253,0420 8608672,1569

37. 0,00166 09-003-0320-0015 գյուղատնտեսական 4372253,0420 8608672,1569

4372253,1269 8608672,2023

4372245,8191 8608685,8786

4372244,0199 8608684,9172

4372253,0420 8608672,1569

38. 0,02405 09-003-0320-0015 գյուղատնտեսական 4372073,9662 8609007,4960

4372066,6583 8609021,1725

4372052,9817 8609013,8645

4372060,2896 8609000,1880

4372073,9662 8609007,4960

39. 0,02725 09-003-0321-0004 գյուղատնտեսական 4371907,2693 8609320,5251

4371899,4898 8609335,0839

4371884,9310 8609327,3046

4371892,7102 8609312,7456

4371907,2693 8609320,5251

40. Շինուհայրի գյուղական համայնք 0,00571 09-073-0102-0039 գյուղատնտեսական 4370789,9488 8610833,7015

4370791,3466 8610834,7711

4370781,9235 8610847,0859

4370777,4712 8610843,6790

4370789,9488 8610833,7015

41. 0,01461 09-073-0102-0088 գյուղատնտեսական 4370566,5019 8611128,6105

4370572,4850 8611120,7913

4370560,1705 8611111,3683

4370554,7027 8611118,5138

4370566,5019 8611128,6105

42. 0,00944 09-073-0102-0089 գյուղատնտեսական 4370554,7027 8611118,5138

4370566,5019 8611128,6105

4370563,0620 8611133,1061

4370550,7471 8611123,6831

4370554,7027 8611118,5138

43. 0,02404 09-073-0102-0100 գյուղատնտեսական 4370362,7426 8611394,8946

4370353,3194 8611407,2093

4370341,0048 8611397,7862

4370350,4280 8611385,4715

4370362,7426 8611394,8946

44. 0,02725 09-073-0102-0108 գյուղատնտեսական 4370171,9401 8611645,0697

4370161,9089 8611658,1789

4370148,7995 8611648,1478

4370158,8307 8611635,0386

4370171,9401 8611645,0697

45. 0,02263 09-073-0102-0152 գյուղատնտեսական 4369760,8662 8612155,9451

4369763,7580 8612152,1659

4369776,0729 8612161,5890

4369766,6496 8612173,9040

4369756,4325 8612166,0856

4369760,8662 8612155,9451

46. 0,02282 09-073-0102-0155 գյուղատնտեսական 4369554,0529 8612426,5495

4369566,0499 8612435,7297

4369556,8698 8612447,7266

4369544,8728 8612438,5467

4369554,0529 8612426,5495

47. 0,00115 09-073-0102-0173 գյուղատնտեսական 4369119,0779 8612994,4537

4369118,0469 8612994,2929

4369115,9612 8612997,2334

8613000,0170 4369119,8855

4369119,0779 8612994,4537

48. Խոտի գյուղական համայնք 0,02892 09-047-0102-0158 գյուղատնտեսական 4368829,5418 8613561,6072

4368845,6787 8613566,9785

4368840,3074 8613583,1152

4368824,1708 8613577,7440

4368829,5418 8613561,6072

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Դ. Հարությունյան

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՏԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ «ԲԱՐՁՐԱՎՈԼՏ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑԵՐ» ՓԲԸ-Ի ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ, ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ք. Երևան «05» օգոստոսի, 2014 թվականի

Հայաստանի Հանրապետությունը (այսուհետ` Պետություն), ի դեմս Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության, որի անունից կանոնադրության հիման վրա հանդես է գալիս` Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, մի կողմից, և «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետ` Ձեռքբերող), ի դեմս գլխավոր տնօրենի պաշտոնակատար Արամ Անանյանի, որը գործում է ընկերության կանոնադրության հիման վրա, մյուս կողմից (այսուհետ, առանձին` Կողմ, համատեղ Կողմեր), հիմք ընդունելով «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածի 3-րդ մասը, կնքեցին սույն պայմանագիրը (այսուհետ` Պայմանագիր) հետևյալի մասին:

1. ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1) Ծրագիր` «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի կողմից Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի աջակցությամբ իրականացվող «Էլեկտրամատակարարման հուսալիություն» վարկային ծրագիր, որը նախատեսում է «Հրազդան» ՋԷԿ-ը «Շինուհայր» ենթակայանին միացնող 220 կՎ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցում:

2) Որոշում` Ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում:

3) Օտարվող տարածք` տարածքներ, որոնց նկատմամբ Որոշումով ճանաչվել է բացառիկ` գերակա հանրային շահ:

4) Սեփականություն` Ծրագրի իրականացման համար օտարման ենթակա սեփականություն:

5) Արձանագրություն` Սեփականության նկարագրության արձանագրություն:

6) Սեփականատեր` Սեփականության սեփականատեր և/կամ Սեփականության նկատմամբ գույքային իրավունք ունեցող անձ:

2. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

Ձեռքբերողը պարտավորվում է Օրենքով, Որոշմամբ և Պայմանագրով սահմանված կարգով ու ժամկետներում Օտարվող տարածքներում իրականացնել սեփականության օտարման գործընթացը:

3. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1) Ձեռքբերողը պարտավոր է կատարել հասարակության և պետության կարիքների համար սեփականությունն օտարելու գործընթացի ընթացքում առաջացած ծախսերը:

2) Ձեռքբերողը պարտավոր է Օրենքի 10-րդ հոդվածով սահմանված ժամկետներում և կարգով իրականացնել սեփականության օտարման գործընթացը (այդ թվում պատշաճ ձևով ուղարկել պայմանագրի նախագիծը և այլ փաստաթղթեր):

3) Ձեռքբերողը պարտավոր է Պետությանը զերծ պահել ցանկացած վնասից, որը կարող է առաջանալ սեփականության օտարման գործընթացում կամ դրա հետևանքով` կապված փոխհատուցման անհամարժեքության հետ: Վնասի առաջացման դեպքում Ձեռքբերողը պարտավոր է այն հատուցել ամբողջ ծավալով:

4) Ձեռքբերողը պարտավոր է Որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող 7 (յոթ) օրվա ընթացքում այն պատշաճ ձևով ուղարկել օտարվող սեփականության սեփականատերերին և օտարվող սեփականության նկատմամբ պետական գրանցում ունեցող գույքային իրավունքներ ունեցող անձանց:

5) Ձեռքբերողը պարտավոր է Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում ապահովել Որոշումից ծագող օտարվող սեփականությունների նկատմամբ Օրենքի 15-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների սահմանված կարգով գրանցումը:

6) Ձեռքբերողը պարտավոր է Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և ժամկետներում կազմել Արձանագրություն և դրա մեկ օրինակը, այն կազմելուց հետո ոչ ուշ, քան երեք օրվա ընթացքում, պատշաճ ձևով ուղարկել օտարվող սեփականության սեփականատերերին և օտարվող սեփականության նկատմամբ պետական գրանցում ունեցող գույքային իրավունքներ ունեցող անձանց:

7) Ձեռքբերողը պարտավոր է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ 15-օրյա ժամկետում ապահովել դրա հրապարակումը ոչ պակաս, քան 3000 տպաքանակ ունեցող զանգվածային լրատվական միջոցով:

8) Պետությունն իրավունք ունի Ձեռքբերողից պարբերաբար պահանջել ներկայացնելու տեղեկատվություն` Պայմանագրային պարտավորությունների կատարման ընթացքի մասին:

4. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Կողմերն իրենց իրավասության սահմաններում Օրենքի, Որոշման կամ Պայմանագրի պայմանների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

5. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)

1) Պայմանագրով ստանձնած պարտականությունները մասամբ կամ ամբողջովին չկատարելու համար Կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա անհաղթահարելի ուժի, այսինքն` հրդեհների, ջրհեղեղների, երկրաշարժերի, պատերազմների, ռազմական գործողությունների և համանման այլ հանգամանքների հետևանք է հանդիսացել և, եթե այդ հանգամանքները Պայմանագրի կնքման պահին անկանխատեսելի բնույթ են կրել, ի հայտ են եկել Պայմանագրի կնքման ամսաթվից հետո և անմիջականորեն ազդել են դրա կատարման վրա:

2) Անհաղթահարելի ուժի հանգամանքների առաջացման դեպքում Կողմերի պարտավորությունների կատարման ժամկետները հետաձգվում են այդ հանգամանքների և դրանց հետևանքների գործողության ժամանակին համաչափ: Կողմը, որի համար վերոհիշյալ պատճառներով Պայմանագրով պարտավորությունների կատարումն անհնարին է դարձել, պարտավոր է գրավոր տեղեկացնել մյուս Կողմին նման հանգամանքների առաջացման կամ վերանալու մասին 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում:

3) Եթե անհաղթահարելի ուժի գործողությունը շարունակվում է 2 (երկու) ամսվա ընթացքում, ապա Կողմերը պետք է քննարկեն Պայմանագրով ստանձնած պարտավորությունների հետագա կատարման հնարավորության կամ Պայմանագրի լուծման հարցը, այդ մասին Պայմանագրում կատարելով համապատասխան փոփոխություն կամ լրացում:

6. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1) Պայմանագրում ցանկացած փոփոխություն և լրացում վավեր է (բացառությամբ Կողմի գտնվելու վայրի հասցեի), եթե դրանք կատարված են գրավոր և ստորագրված Կողմերի լիազոր ներկայացուցիչների կողմից: Պայմանագրում Կողմի գտնվելու հասցեի փոփոխությունը համարվում է կատարված այդ մասին մյուս Կողմին պատշաճ ձևով ծանուցելու պահից:

2) Պայմանագիրը կազմված է հայերեն լեզվով, 2 (երկու) հավասարազոր իրավաբանական ուժ ունեցող օրինակից` յուրաքանչյուր Կողմին մեկական օրինակ:

3) Պայմանագիրն ուժի մեջ է մտնում Որոշումն ուժի մեջ մտնելու պահից և գործում է մինչև Կողմերի պարտավորությունների կատարման ավարտը:

7. ԿՈՂՄԵՐԻ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

«Պետություն» «Ձեռքբերող»

Հայաստանի Հանրապետության

էներգետիկայի և բնական պաշարների

նախարարություն

ՀՀ, ք. Երևան, Հանրապետության

Հրապարակ, Կառավարական տուն 2.

Նախարար

__________________ Երվանդ Զախարյան

ստորագրություն «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ

ՀՀ, ք. Երևան, Զոր. Անդրանիկի 1

Գլխավոր տնօրենի պաշտոնակատար

_____________________ Արամ Անանյան

ստորագրություն

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։