Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2014-10-09-ից մինչև 2014-11-03։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2014-11-03Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 սեպտեմբերի 2014 թվականի N 1050-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման N 11 հավելվածում կատարել լրացում` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում 2014 թվականի սեպտեմբերի 4-ին տեղացած խոշոր կարկուտի հետևանքով տուժած 819 անհատական տների և 13 բազմաբնակարան բնակելի շենքերի բնակիչներին ֆինանսական աջակցություն տրամադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանին հատկացնել 68,624.1 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ կապիտալ դրամաշնորհներ» հոդվածով):

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2014 թ. հոկտեմբերի 1

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2014 թվականի

սեպտեմբերի 25-ի N 1050-Ն որոշման

Աղյուսակ N 1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.53 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան

Չափորոշիչներ Ցուցանիշների փոփոխությունը

(ավելացումները նշված են դրական նշանով)

ոչ ֆինանսական ցուցանիշներ ֆինանսական ցուցանիշներ

տարի տարի

ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները

1. Քաղաքականության միջոցառումներ

1.2. Տրանսֆերտներ

Ծրագրային դասիչը Անվանումը

Օրենսդրությամբ (ՀՀ օրենքներով և ՀՀ կառավարության որոշումներով) նախատեսված օժանդակություն և փոխհատուցում

Նկարագրությունը

Օրենսդրությամբ (ՀՀ օրենքներով և ՀՀ կառավարության որոշումներով) նախատեսված օժանդակություն և փոխհատուցում ՏԻՄ-երին

Ճամբարակ քաղաքում 2014 թվականի սեպտեմբերի 4-ին տեղացած խոշոր կարկուտի հետևանքով տուժած 819 անհատական տների և 13 բազմաբնակարան բնակելի շենքերի բնակիչներին ֆինանսական աջակցություն

1035 ԾՏ 11

Շահառուների քանակը

Գումարը (հազ. դրամ) 68,624.1

Տրանսֆերտի վճարման հաճախականությունը

Շահառուների ընտրության չափանիշները

Ֆինանսական աջակցություն ստանալու հավակնող անձանց աջակցությունը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանում ստեղծված հանձնաժողովի կողմից` 2014 թվականի սեպտեմբերի 11-ին հաստատված ցուցակներին համապատասխան

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը

1035 Օրենսդրությամբ (ՀՀ օրենքներով և ՀՀ կառավարության որոշումներով) նախատեսված օժանդակություն և փոխհատուցում

Վերջնական արդյունքի նկարագրությունը

ՀՀ օրենսդրության պահանջների կատարում

Աղյուսակ N 2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ

Ծրագրային դասիչը Գործառական դասիչը Ծրագիրը/Քաղաքականության միջոցառումը Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)

(հազ. դրամ)

ծրագիրը միջոցառումը (բաժինը/խումբը /դասը)

1035 ԾՐԱԳԻՐ

Օրենսդրությամբ (ՀՀ օրենքներով և ՀՀ կառավարության որոշումներով) նախատեսված օժանդակություն և փոխհատուցում 68,624.1

Ծրագրի նկարագրությունը

Օրենսդրությամբ (ՀՀ օրենքներով և ՀՀ կառավարության որոշումներով) նախատեսված օժանդակություն և փոխհատուցում ՏԻՄ-երին

Ճամբարակ քաղաքում 2014 թվականի սեպտեմբերի 4-ին տեղացած խոշոր կարկուտի հետևանքով տուժած 819 անհատական տների և 13 բազմաբնակարան բնակելի շենքերի բնակիչներին ֆինանսական աջակցություն

Վերջնական արդյունքի նկարագրությունը

ՀՀ օրենսդրության պահանջների կատարում

Քաղաքականության միջոցառումներ. Տրանսֆերտներ

ԵՊ01 Օրենսդրությամբ (ՀՀ օրենքներով և ՀՀ կառավարության որոշումներով) նախատեսված օժանդակություն և փոխհատուցում 68,624.1

Ֆինանսավորման ծախսի նկարագրությունը

Օրենսդրությամբ (ՀՀ օրենքներով և ՀՀ կառավարության որոշումներով) նախատեսված օժանդակություն և փոխհատուցում ՏԻՄ-երին

Ճամբարակ քաղաքում 2014 թվականի սեպտեմբերի 4-ին տեղացած խոշոր կարկուտի հետևանքով տուժած 819 անհատական տների և 13 բազմաբնակարան բնակելի շենքերի բնակիչներին ֆինանսական աջակցություն

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Դ. Հարությունյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։