«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
6 ապրիլի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 ապրիլի 2002 թվականի N 318
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 172 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 172 որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի ապրիլի 6-ից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
Հավելված
ՀՀ կառավարության 2002 թվականի
ապրիլի 6-ի N 318 որոշման
Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 172 որոշման N 5 հավելվածում կատարվող փոփոխությունները
Գումարը (հազ. դրամ)
Խումբ Ենթա-
խումբ 1-ին եռամսյակ 1-ին կիսամյակ 9 ամիս
01 03 01. Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների կենտրոնական ապարատի պահպանում 12888,0 12888,0 10000,0
Պետական արարողակարգի ծառայություն* 12888,0 12888,0 10000,0
01 03 05. Արտասահմանյան պատվիրակությունների ընդունելություններ -12888,0 -12888,0 -10000,0
ՀՀ կառավարություն** -12888,0 -12888,0 -10000,0
Ծանոթագրություն: Փոփոխությունները կատարվել են՝
* բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Գործուղումներ և ծառայողական ուղևորություններ» հոդվածով.
** բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածով:
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան