ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 սեպտեմբերի 2014 թվականի N 1052-Ն
ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՄԱՆ, ԲՆԱԿԱՆՈՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Սևանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 4.1-ին մասով և 15-րդ հոդվածի «ա» ենթակետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման միջոցառումների 2015 թվականի տարեկան ծրագիրը (այսուհետ՝ ծրագիր)` համաձայն հավելվածի:
2. Ծրագիրը սահմանված կարգով «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի կազմում ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2014 թ. հոկտեմբերի 2
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2014 թվականի
սեպտեմբերի 25-ի N 1052-Ն որոշման
ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՄԱՆ, ԲՆԱԿԱՆՈՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ
NN
ը/կ Միջոցառման անվանումը Հանձնարարականի կատարվելիք աշխատանքների և միջոցառումների համառոտ նկարագիրը Կատարման պատաս-խանատուն Համակա-
տարողը Ժամկետը 2015 թ. ֆինանսավորման աղբյուրը և
պահանջվող
գումարը
1. Կառավարման համակարգի կատարելագործում
1.1. «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կառավարման համակարգի կատարելագործում Սևանա լճի և նրա ջրհա- վաք ավազանի գետերի ջրերի աղտոտվածության մոնիթորինգի իրա- կանացում, միջոցառում- ների մշակում ՀՀ բնապահպա-
նության նախարա-
րություն ՀՀ գիտու- թյունների ազգային ակադեմիա (համա-
ձայնությամբ) 2015 թ. և շարու- նակական «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից կատարվող «Ջրային օբյեկտների և օդային ավազանի աղտոտվածության վիճակի մոնիթորինգի ծառայություններ» ծրագրի շրջանակներում
Անտառմաքրման ենթակա տարածքների հարակից համայնքները
Սևանա լճում և նրա ջրհավաքավազանում հիդրոկենսաբանական և հիդրոօդերևութաբանական մոնիթորինգի իրականացում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ՀՀ գիտու- թյունների ազգային ակադեմիա (համա-ձայնությամբ) «Հայպետհիդրոմետ»
ՊՈԱԿ-ի կողմից 2015 թ. ընթացքում կատարման ենթակա պետական նշա- նակության հիդրո-օդերևութաբանական
աշխատանքների ծրագրին համապատասխան
Սևանա լճի ավազանի ինժեներաերկրաբանա-
կան և սեյսմաշրջանացման դիտարկումների իրականացում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ՀՀ քաղա- քաշինության
նախարա-
րություն 2015 թ. և շարունա- կական Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն
2. Սևանա լճի ջրհավաք ավազանի բնապահպանական և բնօգտագործման գործառույթների կատարելագործման միջոցառումներ
2.1. Սևանա լճի շրջակայքում ջրածածկման ենթակա տարածքներում անտառմաքրման աշխատանքների իրականացում լճի շրջակայքի շուրջ 93 հա անտառաշերտերի մաքրում ՀՀ բնապահպա-
նության նախարա-
րություն ՀՀ Գեղար- քունիքի մարզպե-
տարան 2015 թ. և շարունա- կական ՀՀ պետական բյուջե` 125400,0 հազ. դրամ
«Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրման ծառայություններ» ծրագրի շրջանակներում
2.2. Սևանա լճի և դրա ջրհավաք ավազանի տարածքում մարզերի և համայնքների` ըստ ոլորտների սոցիալ-տնտեսական զար- գացման
երկարաժամկետ ծրագրերի մշակում արդյունաբերության, գյուղատնտեսության, տրանսպորտի, էներգետիկայի, կապի, տուրիզմի, քաղաքաշինության և բնապահպանության ոլորտների զարգացման միջոցառումների մշակում ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ գյուղա-
տնտեսության նախարա-
րություն
ՀՀ քաղաքաշի-նության նախարա-
րություն
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն
ՀՀ բնապահպա-
նության նախարա-
րություն ՀՀ
մարզպետ-ներ
ՀՀ արտա- կարգ իրա- վիճակների նախարա-
րություն 2015 թ. և շարունա- կական ՀՀ օրենքով չարգելված միջոցների հաշվին
2.3. Ձկան պաշարների համալրում արժեքավոր և հազվագյուտ ձկնատեսակների վերարտադրության ապահովում ՀՀ բնապահպա-նության նախարա-
րություն ՀՀ Գեղար- քունիքի մարզպետ
ՀՀ գիտու- թյունների ազգային ակադեմիա (համաձայ- նությամբ) 2015 թ. և
շարունա-
կական ՀՀ պետական բյուջե` 60000,0 հազ. դրամ
«Ձկան պաշարների հա-
մալրման ծառայություններ» ծրագրի շրջանակներում
2.4. «Սևան» ազգային պարկի պահպանություն, պարկում գիտական ուսումնասիրությունների և անտառտնտեսական աշխատանքների կատարման ծառայություններ պարկի տարածքի բնական էկոհամակարգերի, լանդշաֆտային ու կենսաբանական բազմազանության, գենոֆոնդի, բնության ժառանգության պահպանություն, վերարտադրություն, գիտական ուսումնասիրություններ և շրջակա միջավայրի դիտանցի իրականացում ՀՀ բնապահպա-նության նախարա-
րություն ՀՀ գիտու- թյունների ազգային ակադեմիա (համաձայ- նությամբ) 2015 թ. և շարունա- կական ՀՀ պետական բյուջե`
«Սևան» ազգային պարկի պահպանություն, պարկում գիտական ուսումնասիրությունների, անտառտնտեսական աշխատանքների կատարման ծառայություններ» ծրագիր` 267861,7 հազ. դրամ
2.5. Սևանա լճի ջրհավաք ավազանում հանքավայրերի շահագործման արդյունքում խախտված հողատարածքների ռեկուլտիվացիա տարածքների վերա-
կանգնման աշխատանքների նախագծերի մշակում ՀՀ բնապահպա-նության նախարա-
րություն ՀՀ էներգե- տիկայի և բնական պաշարնե-
րի նախա- րարություն
ՀՀ Գեղար- քունիքի մարզպետա- րան 2015 թ. և
շարունա-
կական Ըստ անհրաժեշտության` շրջակա միջավայրի պահպանության դրամագլխից, գումարը` ըստ գույքագրման արդյունքների
2.6. Սևանա լճի ջրհավաք ավազանում կենդանական ռեսուրսների վերականգնում և ջրային ռեժիմի պահպանում ձկների ձվադրման վայր հանդիսացող գետերում էներգետիկ նպատակներով կառուցված գլխային ջրառ կառուցվածքներում ձկնանցարանների վերականգնում և ջրային ռեժիմի պահպանում ՀՀ բնապահ-
պանության նախարարություն
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն 2015 թ. ՓՀԷԿ շահագործող ընկերություն
2.7. Աբու-Դաբիի զարգացման հիմնադրամի աջակցությամբ իրականացվող Արփա-Սևան թունելի հիմնանորոգման ծրագրի շրջանակներում Արփա-Սևան թունելի վթարային հատվածների վերականգնման աշխատանքների ավարտում Արփա-Սևան ջրատարի կայուն օգտագործումն ապահովող Արփա-Սևան թունելի հիմնանորոգման ծրագրի իրականացում ՀՀ տարածքային
կառավարման նախարարության
ջրային տնտեսության պետական կոմիտե 2015 թ. և
շարունա-
կական ՀՀ կառավարության համաֆինանսավորում, Աբու-Դաբիի զարգացման հիմնադրամի աջակցությամբ իրականացվող Արփա-Սևան թունելի հիմնանորոգման ծրագիր`
1356952, 400 հազ. դրամ
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան