Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ` ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ԱՆՎՃԱՐ ՕԳՏՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2014-10-09-ից մինչև 2023-08-27։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2023-08-27Բացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

6 հունիսի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

4 մայիսի 2006 թվականի N 695-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ` ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ԱՆՎՃԱՐ ՕԳՏՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 25.09.14 N 1039-Ն)

«Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետին և 10-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 25.09.14 N 1039-Ն)

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումների` տրանսպորտի և կապի միջոցներից անվճար օգտվելու կարգը` համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 25.09.14 N 1039-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2006 թ. հունիսի 1

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2006 թվականի

մայիսի 4-ի N 695-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ` ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ԱՆՎՃԱՐ ՕԳՏՎԵԼՈՒ

(վերնագիրը փոփ. 25.09.14 N 1039-Ն)

1. Սույն կարգով կանոնակարգվում են պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին, կազմակերպություններին, քաղաքացիներին (այսուհետ` միջոց տրամադրող) պատկանող տրանսպորտի և կապի միջոցներից (այսուհետ` միջոցներ) արտակարգ իրավիճակի վայր մեկնող ու արտակարգ իրավիճակի վայրից մշտական տեղակայման վայր վերադարձող Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումների (այսուհետ` ստորաբաժանումներ), հետագա համարժեք փոխհատուցմամբ, անվճար օգտվելու հետ կապված հարաբերությունները:

(1-ին կետը փոփ. 25.09.14 N 1039-Ն)

2. Արտակարգ իրավիճակների կանխման, հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման անհետաձգելի աշխատանքներ իրականացնելու նպատակով արտակարգ իրավիճակի վայր մեկնող կամ արտակարգ իրավիճակի վայրից վերադարձող ստորաբաժանումները կարող են օգտագործել միջոց տրամադրողին պատկանող միջոցները` բացառությամբ «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով արգելված միջոցների:

(2-րդ կետը փոփ. 25.09.14 N 1039-Ն)

3. Սույն որոշմամբ նախատեսված օգտագործման անհրաժեշտություն առաջանալու դեպքում ստորաբաժանման հրամանատարն այդ պահանջը ներկայացնում է միջոց տրամադրողին, լրացնում է համապատասխան ակտ` համաձայն ձևի, որում նշվում են միջոց տրամադրողի տվյալները, միջոցի արտադրության տարեթիվը, համարանիշը, տեխնիկական վիճակը, սարքինության աստիճանը, միջոցը վերցնելու ամսաթիվը, օրը, օգտագործման նպատակները, ինչ ժամկետով է այն վերցվում, միջոց տրամադրողը արդյո՞ք, ներկա է լինելու միջոցի շահագործմանը, հետագա համարժեք փոխհատուցման մասին, որտեղից է վերցվել միջոցը, ինչ կարգով և ինչ նպատակով պետք է օգտագործվի այն:

4. Ակտն ստորագրում են ստորաբաժանման հրամանատարը` նշելով իր ստորաբաժանման անվանումը, իր վկայականի համարը, պաշտոնը, կոչումը, անունը, ազգանունը, և միջոց տրամադրողը:

Ակտն ստորագրվում է 2 օրինակից, յուրաքանչյուր կողմին տրվում է մեկական օրինակ:

5. Ստորաբաժանման հրամանատարը միջոցի օգտագործման մասին մեկօրյա ժամկետում զեկուցում է Հայաստանի փրկարար ծառայության համապատասխան պաշտոնատար անձանց:

6. Օգտագործման դիմաց փոխհատուցումը կատարում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով հատկացված միջոցների հաշվին, ակտի ստորագրման օրվա շուկայական գներին համապատասխան` միջոցի օգտագործումն ավարտվելու օրվանից 10-օրյա ժամկետում:

(6-րդ կետը փոփ. 25.09.14 N 1039-Ն)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Ձև

«ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ»

ՀՀ արտակարգ իրավիճակների

նախարարության փրկարար ծառայության

________________________________

(տնօրեն, աշխատակազմի ղեկավար)

________________________________

(ստորագրությունը)

____ _____________ 200__թ.

ՀԱՆՁՆՄԱՆ-ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱԿՏ

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՆԵՐԸ` ՀԵՏԱԳԱ ՀԱՄԱՐԺԵՔ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎԵՐՑՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 25.09.14 N 1039-Ն)

1. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության _____________________________________

(ստորաբաժանման անվանումը, հրամանատարի

______________________________________________________________

պաշտոնը, կոչումը, անունը, ազգանունը, վկայականի համարը)

և _____________________________________________________________

(պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմնի, կազմակերպության, ֆիզիկական անձի տվյալները)

ստորագրեցին սույն ակտն այն մասին, որ Հայաստանի փրկարար ծառայությունը`

ա) ______________________________________________-ում առաջացած արտակարգ

(նշվում է տարածքը)

իրավիճակի հակազդումն իրականացնելու նպատակով

(կամ)

բ) _____________________________________-ում առաջացած արտակարգ վայրից

(նշվում է տարածքը)

մշտական տեղակայման __________________________ վերադառնալու նպատակով

(նշվում է տարածքը)

ժամանակավոր օգտագործման վերցրեց _____________________________________

(պետական կառավարման և տեղական

______________________________________________________________

ինքնակառավարման մարմնին, կազմակերպությանը, ֆիզիկական անձին)

պատկանող __________________________` հետագա համարժեք փոխհատուցմամբ,

(միջոցը, գույքը)

որը տրվելու է ակտի ստորագրման օրվա շուկայական գներին համապատասխան` միջոցի օգտագործումն ավարտվելու օրվանից 10-օրյա ժամկետում:

(1-ին կետը փոփ. 25.09.14 N 1039-Ն)

2. Ստուգման արդյունքում պարզվեց`

ա) գույքի արտադրության ___________ տարեթիվը.

բ) տեխնիկական անձնագրի տվյալները ______________________________.

գ) արտաքին տեսքը __________________________________________________.

դ) մաշվածությունը ___________________________________________________.

ե) տեխնիկական վիճակը ________________________________________________.

զ) սարքինության աստիճանը _____________________________________________.

է) գույքի թերությունները _______________________________________________.

ը) գույքն օգտագործվելու է ____________________________________________ նպատակով.

թ) գույքն օգտագործվելու է _________________________________-ի ներկայությամբ

(առանց __________________________________-ի ներկայության).

ժ) գույքն օգտագործվելու է մինչև ________________________________________.

(նշվում է ժամկետը)

ժա)____________________________________________________________:

(այլ պայմաններ)

Գույքը հանձնեց

Գույքն ընդունեց

__________________________ _______________________

(պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմնի, իրավաբանական անձի անվանումը կամ ֆիզիկական անձի տվյալները) (հիմնարկը)

_______________________ _______________________

(հասցեն կամ գտնվելու վայրը, հեռախոսահամարը) (գտնվելու վայրը, պաշտոնը, ստորաբաժանումը)

_______________________ _______________________

_______________________ _______________________

_______________ _______________

(ստորագրությունը) (անունը, ազգանունը)

_______________ _______________

(ստորագրությունը) (անունը, ազգանունը)

_____ ________________200 թ. _____ ______________200 թ.

(ձևը փոփ. 25.09.14 N 1039-Ն)

(հավելվածը փոփ. 25.09.14 N 1039-Ն)

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։