Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿՆԵՐԻ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿԻ ՍՊԻՐՏՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2014-10-18-ից մինչև 2015-08-13։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2015-08-13Բացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

14 հուլիսի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 մայիսի 2006 թվականի N 954-Ն

ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿՆԵՐԻ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿԻ ՍՊԻՐՏՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի, «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին համապատասխան, ինչպես նաև հաշվի առնելով մարդու կյանքի ու առողջության անվտանգության ապահովման և սպառողներին թյուրիմացության մեջ գցող գործոնների կանխարգելման խնդիրները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել հայկական կոնյակների և հայկական կոնյակի սպիրտների տեխնիկական կանոնակարգը` համաձայն հավելվածի։

2. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարին` սույն որոշման պաշտոնական հրապարակման օրվանից 3 ամսվա ընթացքում օրենքով սահմանված կարգով հաստատել հայկական կոնյակների համտեսային հանձնաժողովի գործունեության կարգը:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` սույն որոշման պաշտոնական հրապարակման օրվանից 5 ամսվա ընթացքում օրենքով սահմանված կարգով հաստատել պարենային հումքում և սննդամթերքում ռադիոնուկլիդների որոշման մեթոդիկան:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 6 ամիս հետո:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2006 թ. հուլիսի 12

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2006 թվականի

մայիսի 26-ի N 954-Ն որոշման

Տ Ե Խ Ն Ի Կ Ա Կ Ա Ն Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ

ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿՆԵՐԻ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿԻ ՍՊԻՐՏՆԵՐԻ

I. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ

1. Սույն հայկական կոնյակների և հայկական կոնյակի սպիրտների վերաբերյալ տեխնիկական կանոնակարգի (այսուհետ` տեխնիկական կանոնակարգ) գործողությունը տարածվում է արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի հետևյալ ծածկագրերից հայկական կոնյակների և դրանց համար հումք հանդիսացող հայկական կոնյակի սպիրտների վրա`

2208 20 120

խաղողի գինենյութերի թորումից ստացված կոնյակ` 2 լ կամ պակաս տարողությամբ տարաներում,

2208 20 620

խաղողի գինենյութերի թորումից ստացված կոնյակ` 2 լ-ից ավելի տարողությամբ տարաներում,

2208 20 400

խաղողի գինենյութերի թորումից ստացված սպիրտային թուրմ (չվերամշակված թորվածք)` 2 լ-ից ավելի տարողությամբ տարաներում,

2208 20 890

խաղողի գինենյութերի թորումից ստացված սպիրտային թուրմ 2 լ-ից ավելի տարողությամբ տարաներում:

2. Սույն տեխնիկական կանոնակարգով սահմանվում են 1-ին կետում տրված հայկական կոնյակների և հայկական կոնյակի սպիրտների անվտանգությունը բնութագրող ցուցանիշները, դրանց արտադրությանը, մակնշմանը և փաթեթավորմանը ներկայացվող պահանջները, ինչպես նաև համապատասխանության գնահատման և սպառողներին թյուրիմացության մեջ գցող գործոնների կանխարգելման նպատակով հայկական կոնյակի իսկության գնահատման ընթացակարգերը:

(2-րդ կետը փոփ. 25.09.14 N 1046-Ն)

3. Հայկական կոնյակները և հայկական կոնյակի սպիրտները ենթակա են համապատասխանության գնահատման:

(3-րդ կետը փոփ. 25.09.14 N 1046-Ն)

II. ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

4. Սույն տեխնիկական կանոնակարգում կիրառված են հետևյալ հասկացությունները`

հայկական կոնյակ` յուրահատուկ բուրմունքով և համով էթիլ սպիրտի 40-ից մինչև 57 տոկոս ծավալային մասով ալկոհոլային խմիչք, որը պատրաստված է 3 տարվանից ոչ պակաս հասունացած հայկական կոնյակի սպիրտներից և շշալցված է Հայաստանի Հանրապետության տարածքում.

սովորական (օրդինար) հայկական կոնյակ` հայկական կոնյակ, որը պատրաստված է 3 տարվանից ոչ պակաս հասունացած և 4 կամ 5 միջին հասունացման տարիքի հայկական կոնյակի սպիրտներից.

տեսակավոր հայկական կոնյակ` հայկական կոնյակ, որը պատրաստված է կաղնեփայտե տակառներում կամ կաղնու տակառատախտակներով բեռնված պահեստատակառներում (բուտերում) 6 տարվանից ոչ պակաս հասունացած հայկական կոնյակի սպիրտներից։

Տեսակավոր հայկական կոնյակների պատրաստման համար օգտագործվող հայկական կոնյակի սպիրտների միջին տարիքը պետք է լինի ոչ պակաս տվյալ անվանման կոնյակի համար սահմանված տարիքից.

կոլեկցիոն հայկական կոնյակ` հայկական կոնյակ, որը պատրաստված է կաղնեփայտե տակառներում կամ պահեստատակառներում լրացուցիչ 3 տարվանից ոչ պակաս հնացված տեսակավոր կոնյակներից.

հայկական կոնյակի սպիրտ` Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի տարածքներում աճեցրած խաղողի հատուկ սորտերից ստացված գինենյութերից ֆրակցիոն թորման միջոցով պատրաստված և Հայաստանի Հանրապետության տարածքում հասունացած սպիրտ.

երիտասարդ հայկական կոնյակի սպիրտ` հայկական կոնյակի սպիրտ, որը շփման մեջ չի գտնվել կաղնու բնափայտի հետ.

հասունացած հայկական կոնյակի սպիրտ` հայկական կոնյակի սպիրտ, որը հասունացման ամբողջ ընթացքում շփման մեջ է գտնվել կաղնու բնափայտի հետ.

հայկական կոնյակի գինենյութ` հայկական կոնյակի սպիրտի ստացման համար նախատեսված Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի տարածքներում աճեցրած խաղողի հատուկ սորտերից պատրաստված գինենյութ` էթիլ սպիրտի նվազագույնը 8 տոկոս ծավալային մասով.

կուպաժավորում` գործողություն, որի ընթացքում խառնում են տարբեր քանակության, տարբեր վայրերից ստացված և տարբեր տեսակների ու հասունացման տարիքի հայկական կոնյակի սպիրտներ և տեխնոլոգիական հրահանգով նախատեսված այլ օժանդակ նյութեր` հայկական կոնյակի յուրահատուկ տեսակներ ստեղծելու նպատակով.

հայկական կոնյակի խմբաքանակ` հայկական կոնյակների ցանկացած քանակություն, որն արտադրված է նույն կազմակերպության կողմից, ունի նույն կուպաժը, շշալցման նույն թվականը և ձևակերպված է մեկ ապրանքաուղեկից փաստաթղթով.

հայկական կոնյակի (կոնյակի սպիրտի) նույնականացում` ընթացակարգ, որի միջոցով հավաստվում է շրջանառության բոլոր փուլերում հայկական կոնյակների (հայկական կոնյակի սպիրտների) նույնականությունը դրանց անվանմանը և էական հատկանիշներին:

III. ՇՈՒԿԱ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

5. Հայաստանի Հանրապետության տարածքում հայկական կոնյակների և կոնյակի սպիրտների իրացման ժամանակ պետք է պահպանվեն համապատասխանության գնահատման ենթակա արտադրանքի նկատմամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պայմանները:

(5-րդ կետը փոփ. 25.09.14 N 1046-Ն)

6. Հայաստանի Հանրապետության տարածքում շրջանառության մեջ գտնվող հայկական կոնյակները և հայկական կոնյակի սպիրտները պետք է ուղեկցվեն տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանությունը հավաստող հայտարարագրով կամ ունենան տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանությունը հավաստող համապատասխանության ազգային նշանի մակնշում:

(6-րդ կետը խմբ. 25.09.14 N 1046-Ն)

7. Սպառողներին թյուրիմացության մեջ գցող գործոնների կանխարգելման նպատակով հայկական կոնյակներ արտադրող և սպառող կազմակերպությունների միջև կնքված պայմանագրերի հիման վրա հայկական կոնյակները լրացուցիչ կարող են ուղեկցվել Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության Հայաստանի Հանրապետության որակի տեսչության կողմից տրված հայկական կոնյակների իսկության մասին վկայականով:

IV. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

8. Հայկական կոնյակների և հայկական կոնյակի սպիրտների պատրաստման համար օգտագործվող նյութերի անվտանգության պահանջները պետք է համապատասխանեն «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դրույթներին:

9. Հայկական կոնյակների և հայկական կոնյակի սպիրտների անվտանգությունը բնութագրող ցուցանիշները ներկայացված են N 1 աղյուսակում:

Աղյուսակ N 1. Հայկական կոնյակների և հայկական կոնյակի սպիրտների անվտանգության ցուցանիշները

Ցուցանիշը Թույլատրելի մակարդակը, ոչ ավելի

Թունավոր տարրերը, մգ/կգ.

կապար

արսեն

կադմիում

սնդիկ

0,3

0,2

0,03

0,005

Մեթիլ սպիրտը, գ/լ

անջուր սպիրտում

2.0

Ռադիոնուկլիդները, Բկ/լ.

ցեզիում-137

ստրոնցիում-90

70

100

(աղյուսակը փոփ. 12.07.12 N 830-Ն)

10. Հայկական կոնյակների և հայկական կոնյակի սպիրտների քիմիական ցուցանիշները պետք է համապատասխանեն NN 2 և 3 աղյուսակներում տրված նորմերին:

Աղյուսակ N 2. Հայկական կոնյակների քիմիական ցուցանիշները

Ցուցանիշի անվանումը Նորմը

Էթիլ սպիրտի ծավալային մասը, %

Բարձր սպիրտների զանգվածային խտությունը` վերահաշվարկված ըստ իզոամիլ սպիրտի, մգ/լ անջուր սպիրտում

Ալդեհիդների զանգվածային խտությունը` վերահաշվարկված ըստ քացախաթթվական ալդեհիդի, մգ/լ անջուր սպիրտում

Միջին էթերների զանգվածային խտությունը` վերահաշվարկված ըստ քացախաթթվական էթիլ եթերի, մգ/լ անջուր սպիրտում

Ցնդող թթուների զանգվածային խտությունը` վերահաշվարկված ըստ քացախաթթվի, մգ/լ անջուր սպիրտում, ոչ ավելի

Ցնդող միացությունների (ցնդող թթուներ` վերահաշվարկված ըստ քացախաթթվի, ալդեհիդներ` վերահաշվարկված ըստ քացախաթթվական ալդեհիդի` որպես քացախաթթվական ալդեհիդի և 1.1-դիէթոքսիէթանի (ացետալ) մեջ քացախաթթվական ալդեհիդի պարունակության գումար, բարձր սպիրտներ` պրոպանոլ-1-ը, բութանոլ-1-ը, բութանոլ-2-ը ու 2-մեթիլպրոպանոլ-1-ը` հաշվարկված որպես առանձին նյութեր, իսկ

2-մեթիլբութանոլ-1-ը ու 3-մեթիլբութանոլ-1-ը` հաշվարված որպես առանձին նյութեր կամ դրանց գումար և քացախաթթվական էթիլ եթեր) զանգվածային խտությունը, մգ/լ անջուր սպիրտում, ոչ պակաս

Շաքարների զանգվածային խտությունը, գ/լ

Երկաթի զանգվածային խտությունը, մգ/լ, ոչ ավելի

Պղնձի զանգվածային խտությունը, մգ/լ, ոչ ավելի

40-57*

1700-5000

50-500

500-2700

2000

1250

7-20*

1,5

5,0

* Կոնկրետ անվանման կոնյակների համար սահմանված նորմերից թույլատրելի շեղումները չպետք է գերազանցեն`

էթիլ սպիրտի ծավալային մասի` ± 0,3%,

շաքարների զանգվածային խտությունից` ± 2գ/լ

(աղյուսակը լրաց., փոփ. 12.07.12 N 830-Ն)

Աղյուսակ N 3. Հայկական կոնյակի սպիրտների քիմիական ցուցանիշները

Ցուցանիշի անվանումը Նորմը

երիտասարդ հասունացած

Էթիլ սպիրտի ծավալային մասը, % 62,0-72,0 55 -72

Բարձր սպիրտների զանգվածային խտությունը` վերահաշվարկած ըստ

իզոամիլ սպիրտի, մգ/լ անջուր սպիրտում 1800-6000 1700-5000

Ալդեհիդների զանգվածային խտությունը` վերահաշվարկած ըստ քացախաթթվական ալդեհիդի, մգ/լ անջուր սպիրտում 30-500 50-500

Միջին եթերների զանգվածային խտությունը` վերահաշվարկած ըստ քացախաթթվական էթիլ եթերի, մգ/լ անջուր սպիրտում 500-2500 500-2700

Ցնդող թթուների զանգվածային խտությունը` վերահաշվարկած ըստ քացախաթթվի, մգ/լ անջուր սպիրտում, ոչ ավելի 800 2000

Ցնդող միացությունների զանգվածային խտությունը,

մգ/լ անջուր սպիրտում, ոչ պակաս 1250 1250

Ֆուրֆուրոլի զանգվածային խտությունը, մգ/լ անջուր սպիրտում,

ոչ ավելի 30 30

Պղնձի զանգվածային խտությունը, մգ/լ, ոչ ավելի 8,0 8,0

Ընդհանուր ծծմբի երկօքսիդի զանգվածային խտությունը, մգ/լ,

ոչ ավելի 45 40

Երկաթի զանգվածային խտությունը, մգ/լ, ոչ ավելի 1,5 1,5

(աղյուսակը փոփ. 14.05.09 N 531-Ն, փոփ., լրաց. 12.07.12 N 830-Ն)

11. Հայկական կոնյակների և հայկական կոնյակի սպիրտների զգայորոշման ցուցանիշները պետք է համապատասխանեն NN 4 և 5 աղյուսակներում տրված բնութագրերին:

Աղյուսակ N 4. Հայկական կոնյակների զգայորոշման ցուցանիշները

Ցուցանիշի անվանումը Բնութագիրը

Գույնը

բաց դարչնագույնից մինչև մուգ դարչնագույնը` ոսկեգույն երանգով

Թափանցիկությունը

թափանցիկ, փայլով, առանց նստվածքի և կողմնակի խառնուկների

Համը և փունջը

տվյալ անվանմամբ կոնյակին բնորոշ, առանց կողմնակի համի և հոտի

Աղյուսակ N 5. Հայկական կոնյակի սպիրտների զգայորոշման ցուցանիշները

Ցուցանիշի անվանումը Հայկական կոնյակի սպիրտի բնութագիրը

երիտասարդ հասունացած

Գույնը անգույնից

մինչև բաց ծղոտագույն ծղոտագույնից մինչև մուգ դարչնագույն

Թափանցիկությունը

թափանցիկ, առանց կողմնակի ներառուկների և նստվածքի

Բուրմունքը բարդ, արտահայտված գինու և թեթև ծաղկային տոներով բարդ, կաղնու բաղադրամասերի թեթև, զգալի տոներից մինչև ավելի արտահայտված և նուրբ ծաղկավանիլինաշոկոլադային նրբերանգների տոներ

Համը մաքուր, այրող, էթիլ սպիրտի թեթև համով այրող, կաղնու, էթիլայինից մինչև լրիվ փափուկ, ներդաշնակ` բարկահամ դառնությամբ

12. Սույն տեխնիկական կանոնակարգի N 5 աղյուսակում տրված հայկական կոնյակի սպիրտների համի և բուրմունքի մեջ չի թույլատրվում կտրուկ եթերաալդեհիդային, քացախաթթվային, կծված, թանձրացած, վառած, նավթային, ծծմբաջրածնային և այլ կողմնակի տոներ:

13. (պարբերություններն ուժը կորցրել են 02.04.09 N 344-Ն)

Հայկական կոնյակի գինենյութերի զգայորոշման ցուցանիշները պետք է համապատասխանեն N 6 աղյուսակում տրված բնութագրերին:

Աղյուսակ N 6. Հայկական կոնյակի գինենյութերի զգայորոշման ցուցանիշները

Ցուցանիշի անվանումը Բնութագիրը

Գույնը

բաց ծղոտագույնից մինչև վարդագույն

Արտաքին տեսքը թափանցիկ կամ ոչ թափանցիկ հեղուկ, առանց մթերքին ոչ բնորոշ կողմնակի ներառուկների

Բուրմունքը և համը մաքուր, գինենյութի, առանց կողմնակի հոտի և համի

Հայկական կոնյակի գինենյութերի քիմիական ցուցանիշները պետք է համապատասխանեն N 7 աղյուսակում տրված նորմերին:

Աղյուսակ N 7. Հայկական կոնյակի գինենյութերի քիմիական ցուցանիշները

Ցուցանիշի անվանումը Նորմը

Էթիլ սպիրտի ծավալային մասը, %, ոչ պակաս 8,0

Տիտրվող թթուների զանգվածային խտությունը, վերահաշվարկած ըստ գինեթթվի, գ/լ, ոչ պակաս 4,5

Ցնդող թթուների զանգվածային խտությունը, վերահաշվարկած ըստ քացախաթթվի, գ/լ, ոչ ավելի 1,2

Ընդհանուր ծծմբի երկօքսիդի զանգվածային խտությունը, մգ/լ , ոչ ավելի 15

(աղյուսակը փոփ. 12.07.12 N 830-Ն)

14. Հայկական կոնյակների պատրաստման համար օգտագործվող այլ նյութերը պետք է սահմանված լինեն արտադրողի կողմից հաստատված տեխնոլոգիական հրահանգներով և համապատասխանեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը:

Փաթեթավորումը, պիտակավորումը, մակնշումը և պահումը

15. Իրացման համար նախատեսված հայկական կոնյակների սպառողական տարաները և դրանց խցանափակման արտադրատեսակները պետք է պատրաստված լինեն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից սննդամթերքի հետ շփման համար թույլատրված նյութերից:

16. Հայկական կոնյակի սպառողական տարայի, պիտակի կամ ցանկացած զուգորդությամբ պիտակի, կրկնապիտակի և մանյակապիտակի մականշվածքը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները`

ա) արտադրողի անվանումը և գտնվելու վայրը,

բ) «Հայկական կոնյակ» բառերը,

գ) հայկական կոնյակի անվանումը (եթե հայկական կոնյակի անվանման մեջ օգտագործվում են աստղեր, ապա դրանց թիվը պետք է համապատասխանի հայկական կոնյակի տարիքին),

դ) «Կոլեկցիոն» բառը` կոլեկցիոն կոնյակների համար,

ե) «Հայաստանի Հանրապետություն» բառերը,

զ) արտադրողի գրանցված ապրանքային նշանը (եթե պիտակը գրանցված չէ որպես ապրանքային նշան),

է) թնդությունը (էթիլ սպիրտի ծավալային մասը)` տոկոսներով,

ը) հայկական կոնյակի տարիքը, որը պետք է համապատասխանի կոնյակի սպիրտի միջին տարիքին,

թ) շշալցման թվականը,

ժ) լրացուցիչ հնացման տարիքը (կոլեկցիոն հայկական կոնյակների համար),

ժա) հայկական կոնյակի ծավալը` լիտրերով,

ժբ) կախված պայմանագրից` սպառողական տարայի վրա կարող են նշվել ստանդարտացման նորմատիվ փաստաթղթի նշագիրը, ըստ որի արտադրվել է հայկական կոնյակը և (կամ) տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանությունը հավաստող համապատասխանության ազգային նշանը` համաձայն սույն տեխնիկական կանոնակարգի 40-րդ կետի:

Մականշվածքը պետք է կատարվի հայերենով կամ հայերենով և օտար լեզվով` ըստ պայմանագրի, իսկ արտահանման դեպքում` պայմանագրում նշված լեզուներով:

Տրանսպորտային տարայի մակնշումը պետք է իրականացվի սույն տեխնիկական կանոնակարգի XI բաժնում ներկայացված բեռների մակնշման ստանդարտի պահանջներին համապատասխան։

(16-րդ կետը փոփ. 25.09.14 N 1046-Ն)

17. Հայկական կոնյակի շշալցումը պետք է կատարվի` ըստ ծավալի կամ ըստ մակարդակի` 5 դմ.3-ից ոչ ավելի տարողությամբ տարաներում:

Տարբեր տարողությամբ սպառողական տարաների համար թույլատրելի թերալցումը (20 ± 0,5%).օC ջերմաստիճանում չպետք է գերազանցի`

0,75 լ-ից ավելի` 6,0 մլ,

0,70 լ-ից մինչև 0,75 լ` 5,0 մլ,

0,50 լ` 4,0 մլ,

0,20 լ-ից մինչև 0,30 լ` 3,0 մլ,

0,10 լ` 1,5 մլ,

0,05 լ` 1,0 մլ:

18. Հայկական կոնյակների սպառողական տարայի վրա թույլատրվում է զետեղել լրացուցիչ գովազդային բնույթի և արտադրանքը բնութագրող այլ տեղեկատվություն, որը չպետք է հակասի սույն տեխնիկական կանոնակարգի 16-րդ կետով սահմանված պահանջներին: Գովազդային բնույթի տեղեկատվությունը պետք է զետեղվի միայն արտադրողի մոտ դրա հավաստիությունը հաստատող փաստաթղթերի առկայության դեպքում:

19. Հայկական կոնյակները պետք է պահվեն օդափոխվող, կողմնակի հոտերից զերծ սենքերում` 5.0C-ից ոչ ցածր ջերմաստիճանի պայմաններում:

Հայկական կոնյակով շշերը պետք է պաշտպանված լինեն արևի ուղղակի ճառագայթների ազդեցությունից:

20. Հայկական կոնյակի սպիրտները պետք է լցվեն կաղնեփայտե տակառների, կամ տիտանային զոդովի տակառների, կամ այլ տարողությունների մեջ` պատրաստված սպիրտների հետ շփման համար թույլատրված նյութերից:

21. Փոխադրման համար նախատեսված հայկական կոնյակի սպիրտով տակառներում պետք է նախատեսվի տակառի ընդհանուր տարողության 2 տոկոսից ոչ պակաս չափով ազատ տարածություն:

22. Հայկական կոնյակի սպիրտների տակառների մականշվածքը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները և համապատասխանի սույն տեխնիկական կանոնակարգի XI բաժնում ներկայացված բեռների մակնշման ստանդարտի պահանջներին`

ա) արտադրողի անվանումը և գտնվելու վայրը,

բ) «Հայկական կոնյակի սպիրտ» բառերը,

գ) արտադրանքի ծավալը կամ զտաքաշը և համաքաշը,

դ) տակառի և խմբաքանակի համարները,

ե) ապրանքային նշանը (առկայության դեպքում),

զ) էթիլ սպիրտի ծավալային մասը` տոկոսներով,

է) լցման ամսաթիվը,

ը) հայկական կոնյակի սպիրտի տարիքը,

թ) խմբաքանակի համարը,

ժ) կախված պայմանագրից` տարայի վրա կարող են նշվել ստանդարտացման նորմատիվ փաստաթղթի նշագիրը, ըստ որի արտադրվել է հայկական կոնյակի սպիրտը և տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանությունը հավաստող համապատասխանության ազգային նշանը:

(22-րդ կետը փոփ. 25.09.14 N 1046-Ն)

23. Հայկական կոնյակի սպիրտները պետք է պահվեն 15-ից մինչև 25.0C օդի ջերմաստիճանի և 75 տոկոսից մինչև 95 տոկոս օդի հարաբերական խոնավության պայմաններ ապահովող սենքերում։

VI. ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՈՒՄԸ

24. Հայկական կոնյակների և հայկական կոնյակի սպիրտների նույնականացումը պետք է իրականացնեն դրանց արտադրման, վերամշակման, պահման, փոխադրման և իրացման փուլերում իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը, ինչպես նաև սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին հայկական կոնյակների և հայկական կոնյակի սպիրտների համապատասխանության գնահատման և պետական վերահսկողության մարմինները:

(24-րդ կետը փոփ. 25.09.14 N 1046-Ն)

25. Նույնականացումն իրականացնում են`

ա) գնահատման նշանակված մարմինները՝ համապատասխանության գնահատման ժամանակ,

բ) պետական վերահսկողության մարմինները` վերահսկողություն իրականացնելիս իրենց իրավասության սահմաններում,

գ) այլ մարմինները և կազմակերպությունները` նախաձեռնության կարգով արտադրանքի վերաբերյալ տրամադրված տեղեկատվության համապատասխանությունը հավաստելու անհրաժեշտության դեպքում:

(25-րդ կետը խմբ. 25.09.14 N 1046-Ն)

26. Կախված նույնականացման խնդիրներից` կիրառվում են նույնականացման հետևյալ եղանակները`

ա) փաստաթղթային փորձաքննություն,

բ) արտադրանքի փորձարկում,

գ) արտադրանքի համտեսում (միայն հայկական կոնյակների համար):

27. Փաստաթղթային փորձաքննությամբ նույնականացումն իրականացնելու դեպքում պետք է ստուգվեն հայկական կոնյակների կամ հայկական կոնյակի սպիրտների սպառողական և փոխադրական տարաների կամ դրանց պիտակների վրա նշված մականշվածքի բովանդակության համապատասխանությունն ապրանքաուղեկից փաստաթղթերում տրված տեղեկատվությանը:

28. Հայկական կոնյակների փորձարկմամբ նույնականացումը պետք է կատարվի ըստ սույն տեխնիկական կանոնակարգի N 2 աղյուսակում տրված քիմիական ցուցանիշների:

29. Հայկական կոնյակի սպիրտների փորձարկմամբ նույնականացումը պետք է կատարվի ըստ սույն տեխնիկական կանոնակարգի NN 3 և 5 աղյուսակներում տրված քիմիական ցուցանիշների և զգայորոշման բնութագրերի:

30. Հայկական կոնյակի համտեսմամբ նույնականացումը պետք է կատարվի ըստ սույն տեխնիկական կանոնակարգի N 4 աղյուսակում տրված հայկական կոնյակի զգայորոշման ցուցանիշների` Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության կողմից հաստատված համտեսային հանձնաժողովի գործունեության կարգի համաձայն:

31. Հայկական կոնյակների և հայկական կոնյակի սպիրտների նույնականացման արդյունքները պետք է ձևակերպվեն արձանագրությամբ, որը, կախված նույնականացման եղանակից, կարող է բովանդակի`

ա) արտադրանքի անվանումը,

բ) արտադրողի մասին տեղեկատվությունը,

գ) շշալցման թվականը (հայկական կոնյակի համար),

դ) փաստաթղթերի փորձաքննության, արտադրանքի փորձարկման (համտեսման) արդյունքները,

ե) փաթեթավորման մասին տեղեկատվություն, այդ թվում` սպառողական տարայի տարողությունը` լիտրերով և փոխադրական տարայում շշերի քանակը (հայկական կոնյակի համար),

զ) տակառի համարը և տարողությունը` լիտրերով (հայկական կոնյակի սպիրտների համար),

է) ստանդարտացման նորմատիվ փաստաթղթի նշագիրը,

ը) խմբաքանակի համարը և չափը,

թ) նույնականացման արդյունքների հիման վրա կազմված եզրակացությունը:

Vll. ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿՆԵՐԻ ԻՍԿՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏՈՒՄԸ

32. Հայկական կոնյակներ արտադրող իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը (այսուհետ` հայտատու) հայկական կոնյակների իսկությունը հավաստելու համար Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության պետական տեսչություն (այսուհետ` տեսչություն) պետք է ներկայացնեն`

ա) յուրաքանչյուր տարվա սկզբում նախորդ տարվա սեզոնային գինեգործության արդյունքների եզրափակիչ հաշվետվություն` համաձայն սույն տեխնիկական կանոնակարգի N 1 ձևի` նշելով վերամշակված խաղողի սորտերը և քանակը, որը պետք է համապատասխանի արտադրողի մոտ առկա խաղողի մթերման փաստաթղթերին,

բ) յուրաքանչյուր տարվա վերջում տեղեկանք` ըստ հասունացման տարիքի հայկական կոնյակի սպիրտների և պատրաստի հայկական կոնյակների (առանց շշալցման) մնացորդային քանակությունների (դեկալիտր անջուր սպիրտի) մասին,

գ) եռամսյակը մեկ տեղեկանք` իրացված հայկական կոնյակների և ըստ հասունացման տարիքային խմբերի գնված հայկական կոնյակի սպիրտների մասին,

դ) յուրաքանչյուր տարվա վերջում փաստաթուղթ` խաղողի մթերման և արտադրված գինենյութի քանակական արդյունքների մասին` նշելով մթերած խաղողի տարածքային ծագումը, ինչպես նաև հայկական կոնյակի գինենյութի պատրաստման համար օգտագործվող խաղողի կոնկրետ սորտը:

(32-րդ կետը փոփ. 25.09.14 N 1046-Ն)

33. Հայկական կոնյակի յուրաքանչյուր անվանատեսակի կուպաժավորման ավարտից հետո և շշալցումն սկսելուց 10 օր առաջ դրա մասին հայտատուն գրավոր տեղեկացնում է տեսչությանը` կցելով կուպաժավորման թերթիկի պատճենը: Տեսչությունն ուսումնասիրում է կուպաժավորման թերթիկում նշված կուպաժավորման համար օգտագործված հայկական կոնյակի սպիրտների միջին տարիքի ապահովման փաստը (կուպաժավորման համար կարող են օգտագործվել 3 տարվանից ոչ պակաս հասունացած հայկական կոնյակի սպիրտներ): Տեսչության ներկայացուցիչը կուպաժավորման թերթիկով ներկայացված պատրաստի հայկական կոնյակի քանակից կատարում է նմուշառում` սույն տեխնիկական կանոնակարգի XI բաժնում նշված նմուշառման ստանդարտով սահմանված կարգին համապատասխան: Ընտրված նմուշների մի մասը ներկայացվում է Ստանդարտների ազգային ինստիտուտի հավատարմագրված փորձարկման լաբորատորիա` փորձարկման, մյուս մասը` համտեսային հանձնաժողով` համտեսում իրականացնելու և եզրակացություն ստանալու համար: Համտեսումը պետք է իրականացվի սույն տեխնիկական կանոնակարգի 30-րդ կետում նշված կարգին համապատասխան: Հայկական կոնյակի փորձարկումներն իրականացվում են հայտատուի հաշվին:

34. Հայկական կոնյակների իսկության մասին վկայական ստանալու նպատակով հայտատուն տեսչություն է ներկայացնում հայտ (N 2 ձև):

Հայտին կից ներկայացվում է փաստաթղթերի հետևյալ լրակազմը`

ա) հայկական կոնյակի խմբաքանակի հաշիվ-ապրանքագիրը կամ դրան փոխարինող փաստաթուղթը,

բ) (ենթակետը հանվել է 28.12.06 N 1909-Ն)

Այն դեպքում, երբ հայկական կոնյակը շշալցված է կուպաժից, որի վերաբերյալ տեսչությունում առկա չեն սույն տեխնիկական կանոնակարգի 32-րդ կետով նախատեսված փաստաթղթերը, ապա տեսչության ներկայացուցիչը հայկական կոնյակի նմուշն ընտրում է այդ կուպաժից` համտեսային հանձնաժողովից համտեսային եզրակացությունն ստանալու և սույն տեխնիկական կանոնակարգի 33-րդ կետին համապատասխան փորձարկման ներկայացնելու նպատակով:

(34-րդ կետը փոփ. 28.12.06 N 1909-Ն)

35. Հայտը տեսչությունում գրանցվելուց հետո մեկօրյա ժամկետում պետք է իրականացվի ներկայացված փաստաթղթերի լրակազմի ստուգում: Լրակազմում որևէ փաստաթղթի բացակայության դեպքում փորձաքննություն չի կատարվում և ներկայացված փաստաթղթերը գրությամբ վերադարձվում են հայտատուին:

36. Փաստաթղթերի փորձաքննության դրական արդյունքից հետո շշալցված, ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված հայկական կոնյակից տեսչության կողմից վերցվում են փորձանմուշներ, որոնք փորձարկման են տրվում հայկական կոնյակի արտադրությամբ և (կամ) իրացմամբ չզբաղվող հավատարմագրված փորձարկման լաբորատորիա: Փորձանմուշների ընտրությունը և դրանց փորձարկումներն իրականացվում են հայտատուի հաշվին:

Փորձարկման արձանագրությունը պետք է բովանդակի`

ա) փորձարկումը կատարող լաբորատորիայի անվանումը, գտնվելու վայրը,

բ) փորձարկման լաբորատորիայի հավատարմագրման վկայագրի գործողության ժամկետը,

գ) արտահանվող հայկական կոնյակի անվանատեսակը և տարիքը,

դ) ֆիզիկաքիմիական ցուցանիշները,

ե) էթիլ սպիրտի ծավալային մասը` տոկոսներով (թնդությունը),

զ) կոնյակի ծավալը` վերահաշվարկած ըստ անջուր սպիրտի, լիտրերով,

է) շշի տարողությունը,

ը) անվտանգության ցուցանիշները,

թ) փորձարկման արձանագրությունը կազմելու ամսաթիվը:

Փորձարկման արձանագրությունը պետք է ստորագրվի հավատարմագրված փորձարկման լաբորատորիայի ղեկավարի կողմից և կնքվի:

(36-րդ կետը խմբ. 28.12.06 N 1909-Ն)

37. Սույն տեխնիկական կանոնակարգի 32-34-րդ կետերով նախատեսված փաստաթղթերի փորձաքննության, 36-րդ կետով նախատեսված հայկական կոնյակի յուրաքանչյուր անվանատեսակի փորձարկման արձանագրության մեջ ներկայացված ցուցանիշների և նույն անվանատեսակի հայկական կոնյակի կուպաժավորման ավարտից հետո վերցված փորձանմուշի փորձարկման արձանագրության մեջ նշված ցուցանիշների համապատասխանության և 32-րդ կետով նախատեսված մթերման փաստաթղթերի առկայության դեպքերում պետք է կազմվի հայկական կոնյակի իսկության վկայականի տրամադրման վերաբերյալ համապատասխանության եզրակացություն:

Դրական արդյունքների հիման վրա մեկօրյա ժամկետում հայտատուին տրամադրվում է հայկական կոնյակի իսկության մասին վկայականի (N 3 ձև) մեկ օրինակ` հայերենով: Անհրաժեշտության դեպքում վկայականը կարող է ձևակերպվել նաև ռուսերենով կամ անգլերենով:

(37-րդ կետը խմբ. 28.12.06 N 1909-Ն)

38. Փաստաթղթերի փորձաքննության և հայկական կոնյակի փորձարկման բացասական արդյունքների դեպքում մեկօրյա ժամկետում հայտատուին պետք է տրվի հայտի մերժման մասին եզրակացություն` նշելով մերժման պատճառները, որը պետք է ստորագրված լինի գլխավոր պետական տեսուչի կողմից:

Vlll. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ

(վերնագիրը փոփ. 25.09.14 N 1046-Ն)

39. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին հայկական կոնյակների և հայկական կոնյակի սպիրտների համապատասխանությունը գնահատելու համար արտադրողը, մատակարարը կամ նրա լիազոր ներկայացուցիչը պետք է ունենա Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 16-ի N 56-Ն որոշմամբ սահմանված՝ համապատասխանության հայտարարագրման սխեմաներից որևէ մեկով հավաստված համապատասխանության հայտարարագիր։

(39-րդ կետը խմբ. 25.09.14 N 1046-Ն)

40. (կետն ուժը կորցրել է 25.09.14 N 1046-Ն)

41. (կետն ուժը կորցրել է 25.09.14 N 1046-Ն)

42. (կետն ուժը կորցրել է 25.09.14 N 1046-Ն)

43. (կետն ուժը կորցրել է 25.09.14 N 1046-Ն)

44. (կետն ուժը կորցրել է 25.09.14 N 1046-Ն)

45. (կետն ուժը կորցրել է 25.09.14 N 1046-Ն)

46. (կետն ուժը կորցրել է 25.09.14 N 1046-Ն)

47. (կետն ուժը կորցրել է 25.09.14 N 1046-Ն)

48. (կետն ուժը կորցրել է 25.09.14 N 1046-Ն)

lX. ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

49. Հայկական կոնյակների և հայկական կոնյակի սպիրտների չափումների միասնականության ապահովումը պետք է իրականացվի «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով։

X. ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

50. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին հայկական կոնյակների և հայկական կոնյակի սպիրտների համապատասխանության պետական վերահսկողությունը պետք է իրականացվի օրենքով սահմանված կարգով։

(50-րդ կետը փոփ. 25.09.14 N 1046-Ն)

XI. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՑԱՆԿԸ

Ստանդարտի նշագիրը

(բաժինը, կետը) Պահանջներ և փորձարկման մեթոդներ սահմանող

ստանդարտի անվանումը

1 2

ՀՍՏ 179

(բաժին 4) Գինեգործական արտադրանք. Ընդունման կանոններ և նմուշառման մեթոդներ

ԳՕՍՏ 12280 Գինիներ և գինենյութեր. Կոնյակներ և կոնյակի սպիրտներ. Ալդեհիդների որոշման մեթոդ

ԳՕՍՏ 3191 Գինիներ, գինենյութեր, կոնյակներ և կոնյակի սպիրտներ, պտղահատապտղային սպիրտացված հյութեր. Էթիլ սպիրտի որոշման մեթոդներ

ԳՕՍՏ 13192 Գինիներ, գինենյութեր և կոնյակներ. Շաքարների որոշման մեթոդ

ԳՕՍՏ 13193 Գինիներ, գինենյութեր, կոնյակներ և կոնյակի սպիրտներ, պտղահատապտղային սպիրտացված հյութեր. Ցնդող թթուների որոշման մեթոդներ

ԳՕՍՏ 13194 Կոնյակներ և կոնյակի սպիրտներ. Մեթիլ սպիրտի որոշման մեթոդ

ԳՕՍՏ 13195 Գինիներ, գինենյութեր, կոնյակներ և կոնյակի սպիրտներ, պտղահատապտղային սպիրտացված հյութեր. Երկաթի որոշման մեթոդ

ԳՕՍՏ 14138 Կոնյակի և պտղային սպիրտներ. Բարձր սպիրտների որոշման մեթոդ

ԳՕՍՏ 14139 Կոնյակի և պտղային սպիրտներ. Միջին եթերների որոշման մեթոդներ

ԳՕՍՏ 14192 Բեռների մակնշում

ԳՕՍՏ 14252 Գինիներ և գինենյութեր. Տիտրվող թթուների որոշման մեթոդներ

ԳՕՍՏ 14352 Կոնյակի սպիրտներ. Ֆուրֆուրոլի որոշման մեթոդ

ԳՕՍՏ 23943 Գինիներ և կոնյակներ. Շշալցման լրիվության որոշման մեթոդներ

ԳՕՍՏ 26927 Սննդահումք և սննդամթերք. Սնդիկի որոշման մեթոդ

ԳՕՍՏ 26928 Սննդամթերք. Երկաթի որոշման մեթոդ

ԳՕՍՏ 26930 Սննդահումք և սննդամթերք. Արսենի որոշման մեթոդ

ԳՕՍՏ 26931 Սննդահումք և սննդամթերք. Պղնձի որոշման մեթոդ

ԳՕՍՏ 26932 Սննդահումք և սննդամթերք. Կապարի որոշման մեթոդ

ԳՕՍՏ 26933 Սննդահումք և սննդամթերք. Կադիումի որոշման մեթոդ

ԳՕՍՏ 30538 Սննդամթերք. Ատոմային էմիսիայի մեթոդով թունավոր տարրերի որոշման մեթոդիկա

ԳՕՍՏ Ռ 51655 Ալկոհոլային արտադրանք և դրա արտադրության համար հումք. Ազատ և ընդհանուր ծծմբի երկօքսիդի զանգվածային խտության որոշման մեթոդ

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Ձև N 1

Ե Զ Ր Ա Փ Ա Կ Ի Չ Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

..................... Թ Վ Ա Կ Ա Ն Ի Ս Ե Զ Ո Ն Ա Յ Ի Ն Գ Ի Ն Ե Գ Ո Ր Ծ ՈՒ Թ Յ Ա Ն

Ա Ր Դ Յ ՈՒ Ն Ք Ն Ե Ր Ի

Խաղողի

սորտի

անվա-

նումը Վերամշակ-

ված

խաղողը,

կգ Ստացված

քաղցուն Գինենյութերի ելանքը Մնացուկները Գինե-

նյութերի

մշակման

կորուստ-

ները,

դեկալիտր

դեկա-

լիտր շաքա-

րայնու-

թյունը,

% տեսակի և

մակնիշի

անվանում-

ները դեկա-

լիտր կոնդիցիան խմորիչ և դիրտ այդ

թվում`

գինենյու-

թերի,

դեկալիտր կնճեռ չանչ

սպիրտը,

% շաքարը,

% սպիրտը,

% շաքարը,

% կգ կգ

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14

Ձև N 2

Հայաստանի Հանրապետության առևտրի և

տնտեսական զարգացման նախարարության

Հայաստանի Հանրապետության որակի

տեսչության պետ

պրն _____________________________

Հ Ա Յ Տ

ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿՆԵՐԻ ԻՍԿՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայտատու_______________________________________________________

(կազմակերպության անվանումը)

Խնդրում եմ տրամադրել իսկության վկայական` ներկայացված հայկական կոնյակների համար:

Արտադրանքի բնութագիրը.

NN

ը/կ Կոնյակի

անվանումը Խմբա-

քանակը

(շիշ), հատ Հաշիվ-

ապրան-

քագրի

համարը Շշի

տարողու-

թյունը,

լ Կոնյակի

տարիքը,

տարի Էթիլ

սպիրտի

ծավա-

լային

մասը,

% Հերթա-

կան կուպաժի

համարը Կոնյակի

քանակը,

վերահաշ-

վարկած`

ըստ անջուր

սպիրտի,

դեկալիտր Շաքարների

զանգ-

վածային

խտությունը,

գ/դմ.3 Ակցիզային դրոշմանիշերի համարները

1 2 3 4 5 6 7 8 9 10 11

Կից ներկայացված փաստաթղթերը՝

1._______________________________________________________________

2. _______________________________________________________________

3._______________________________________________________________

4._______________________________________________________________

___________________ _______________________

(ստորագրությունը) (անվանատառը, ազգանունը)

Կ.Տ.

____ ___________ 200 թ.

(ձևը լրաց. 28.12.06 N 1909-Ն)

Ձև N 3

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ

Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն

ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿԻ ԻՍԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

1. ______________________________________________________________

(արտադրող կազմակերպության անվանումը)

2. ______________________________________________________________

(առաքող կազմակերպության անվանումը)

3. ______________________________________________________________

(ստացողը)

4. Հայկական կոնյակների բնութագիրը.

NN

ը/կ Կոնյակի

անվանումը Ապրանքի

խմբա-

քանակը,

(շիշ) հատ Հաշիվ-

ապրան-

քագրի

համարը Շշի

տարողու-

թյունը,

լ Կոնյակի

տարիքը

(տարի) Էթիլ սպիրտի

ծավա-

լային մասը,

% Շաքարների

զանգվածային

խտությունը,

գ/դմ.3

1.

Ընդամենը

5. Արտադրանքի իսկության մասին եզրակացություն.

Սույն վկայականով Հայաստանի Հանրապետության որակի տեսչությունը հավաստում է, որ 4-րդ կետում նշված հայկական կոնյակները բացառապես ստացվել են Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի տարածքներում աճեցրած խաղողի սորտերից պատրաստված հայկական կոնյակի գինենյութերի թորման արդյունքում ստացված և Հայաստանի Հանրապետության տարածքում հասունացած հայկական կոնյակի սպիրտներից և հաստատում է, որ այդ կոնյակների շշալցումը կատարվել է Հայաստանի Հանրապետության տարածքում:

Հայաստանի Հանրապետության որակի

տեսչության պետ` գլխավոր պետական տեսուչ ______________ _____________________

(ստորագրությունը) (անվանատառը, ազգանունը)

Կ.Տ.

____ ___________ 200 թ.

(հավելվածը փոփ., խմբ., լրաց. 28.12.06 N 1909-Ն, փոփ. 02.04.09 N 344-Ն, 14.05.09 N 531-Ն, փոփ., լրաց. 12.07.12 N 830-Ն, փոփ., խմբ. 25.09.14 N 1046-Ն)

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։