Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲՈՆՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 սեպտեմբերի 2014 թվականի N 867-Ա

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲՈՆՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Ֆինանսական և տեխնիկական համագործակցության հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստին մասնակցելու նպատակով 2014 թվականի սեպտեմբերի 16-19-ը Բոնն (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Պատվիրակության անդամների` Բոնն գործուղման հետ կապված ծախսերը (այդ թվում՝ նաև ներկայացուցչական)՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել`

1) Գագիկ Խաչատրյանինը, Պավել Սաֆարյանինը, Վաչե Տերտերյանինը և Վախթանգ Միրումյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) ընդունել ի գիտություն, որ Գագիկ Խաչատրյանի, Պավել Սաֆարյանի, Վաչե Տերտերյանի և Վախթանգ Միրումյանի գիշերավարձի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին.

3) Վարդուհի Խեչոյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

(2-րդ կետը փոփ. 23.09.14 N 920-Ա)

3. Տիգրան Մելքոնյանի, Խաչիկ Հակոբյանի և Արա Սիմոնյանի, Արմեն Մելկիկյանի, Լարիսա Հարությունյանի, Էդվարդ Ստեփանյանի, Ադիբեկ Ղազարյանի և Լիլիթ Գևորգյանի` Բոնն գործուղման հետ կապված ծախսերը կատարել 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝

1) ընդունել ի գիտություն, որ Ադիբեկ Ղազարյանի և Լիլիթ Գևորգյանի գիշերավարձի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին։

(3-րդ կետը լրաց. 23.09.14 N 920-Ա)

4. Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության աշխատող Կարեն Նադոյանի` 2014 թվականի սեպտեմբերի 16-19-ը Բոնն (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության միջոցով` համաձայն Կարեն Նադոյանի կողմից ներկայացված հաշվետվության:

5. Ընդունել ի գիտություն, որ Անդրանիկ Գրիգորյանի՝ Բոնն գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջոցների հաշվին:

6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Բոնն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2014 թ. սեպտեմբերի 11

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2014 թ.

սեպտեմբերի 11-ի N 867-Ա

որոշման

Կ Ա Զ Մ

2014 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-19-Ը ԲՈՆՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

Գ. Խաչատրյան - ՀՀ ֆինանսների նախարար, Ֆինանսական և տեխնիկական համագործակցության հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի համանախագահ

Վ. Խեչոյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության երկկողմ հարաբերությունների առաջին բաժնի խորհրդական

Պ. Սաֆարյան - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ

Վ. Տերտերյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ

Խ. Հակոբյան - ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ

Ա. Սիմոնյան - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ

Վ. Միրումյան - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ

Տ. Մելքոնյան - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ

Ա. Ղազարյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն

Լ. Հարությունյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության երկկողմ ֆինանսական և տեխնիկական համագործակցության բաժնի պետ

Լ. Գևորգյան - ՀՀ վերահսկիչ պալատի խորհրդի անդամ (համաձայնությամբ)

Ա. Գրիգորյան - ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ (համաձայնությամբ)

Է. Ստեփանյան - ՀՀ ֆինանսների նախարարի օգնական

Կ. Նադոյան - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

Ա. Մելկիկյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության պետ, Ֆինանսական և տեխնիկական համագործակցության հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի քարտուղար

(հավելվածը փոփ., լրաց. 23.09.14 N 920-Ա)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Դ. Հարությունյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։