«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
8 հոկտեմբերի 2014 թ.
Պետական գրանցման թիվ --------
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ
1 հոկտեմբերի 2014 թ.
ք. Երևան N 1106-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի ԹԻՎ 02-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2011 թվականի փետրվարի 25-ի «Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների անվանացանկը հաստատելու մասին» թիվ 02-Ն հրամանում (այսուհետ՝ Հրաման) կատարել հետևյալ լրացումները.
1) Հրամանի հավելվածի 1-ին՝ «Միջատասպան պատրաստուկներ (ինսեկտիցիդներ)» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.278-րդ, 1.279-րդ, 1.280-րդ, 1.281-րդ, 1.282-րդ, 1.283-րդ, 1.284-րդ, 1.285-րդ, 1.286-րդ և 1.287-րդ կետերով.
« 1.278 Քոմանդեր 200 մեթոմիլ 200 ջրային լուծույթ
1.279 Քրուզեր 50 ֆիպրոնիլ+դելտամետրին 25+25 չոր փոշի
1.280 Լիդիա 200 իմիդակլոպրիդ + բիֆենտրին 100+100 խտացված կախույթ
1.281 Աֆրո 250 ացետամիպրիդ + լյամբդա ցիհալոտրին 200+50 թրջվող փոշի
1.282 Թիոդիկարբ արիա թիոդիկարբ 800 չոր հոսուն կախույթ
1.283 Արմոր ացետամիպրիդ + լյամբդա ցիհալոտրին 200+150 խտացված կախույթ
1.284 Դիազ դիազինոն 100 հատիկներ
1.285 Վերտամեկտին ֆորտե աբամեկտին 50 ջրում լուծվող հատիկներ
1.286 Մախակ ալֆա ցիպերմետրին 100 էմուլսիայի կոնցենտրատ
1.287 Դվամայթ պրոպարգիտ 720 էմուլսիայի կոնցենտրատ
».
2) Հրամանի հավելվածի 6-րդ՝ «Սնկասպան պատրաստուկներ (ֆունգիցիդներ)» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6.218-րդ, 6.219-րդ, 6.220-րդ, 6.221-րդ, 6.222-րդ, 6.223-րդ, 6.224-րդ, 6.225-րդ և 6.226-րդ կետերով.
« 6.218 Ծծումբ արիա ծծումբ 800 լուծվող փոշի
6.219 Կռեզոկսիմ մեթիլ արիա կռեզոկսիմ մեթիլ 500 ջրում լուծվող հատիկներ
6.220 Ազոքս ազօքսիստրոբին 500 հատիկներ
6.221 Իտերան ֆամոկսադոն+ցիմոկսանիլ 220+300 ջրում լուծվող հատիկներ
6.222 Դվակարբ պրոպամոկարբ հիդրոքլորիդ 720 ջրային լուծույթ
6.223 Կռեզո կռեզոկսիմ մեթիլ 500 ջրում լուծվող հատիկներ
6.224 Ռիդոմիքս մանկոցեբ+մետալաքսիլ 640+80 թրջվող փոշի
6.225 Փերոզ պիրիմեթանիլ 400 խտացված կախույթ
6.226 Քոր դիֆենոկոնազոլ 25 խտացված էմուլսիա
».
3) Հրամանի հավելվածի 8-րդ՝ «Մոլախոտասպան պատրաստուկներ (հերբիցիդներ)» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 8.146-րդ, 8.147-րդ, 8.148-րդ, 8.149-րդ և 8.150-րդ կետերով.
« 8.146 Մաբրո 288 Ֆլուրօքսիպիր մեպթիլ 288 էմուլսիայի կոնցենտրատ
8.147 Մետրիբուզին արիա մետրիբուզին 700 թրջվող փոշի
8.148 Օքսիֆլուորֆեն արիա օքսիֆլուորֆեն 240 էմուլսիայի կոնցենտրատ
8.149 Դելլեկ ֆորտե հալոքսիֆոպ-Ռ-մեթիլ 240 էմուլսիայի կոնցենտրատ
8.150 Ֆելիքս գլիֆոսատ 757 ջրում լուծվող հատիկներ
»:
Ա. Բախչագուլյան