Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԻՆԳԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՎԵՑԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԻՆԳԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՎԵՑԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները ներկայացրել են դրական եզրակացություն.

Հարցի անվանումը Կոդը և հեղինակները

1. Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին Պ-571-01.08.2014-ՊԻ-010/0

Հեղինակներ` Վահրամ Բաղդասարյան, Էդուարդ Շարմազանով, Արփինե Հովհաննիսյան, Ռուզաննա Մուրադյան, Մարգարիտ Եսայան

2. ա) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին Պ-572-01.08.2014-ՖՎ-010/0

Հեղինակ` Արփինե Հովհաննիսյան

բ) «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին Պ-572.1 -01.08.2014-ՖՎ-010/0

Հեղինակ` Արփինե Հովհաննիսյան

3. Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին Պ-573-01.08.2014-ՊԻ-010/0

Հեղինակներ` Վահրամ Բաղդասարյան, Մարգարիտ Եսայան, Արփինե Հովհաննիսյան, Ռուզաննա Մուրադյան

4. «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին Պ-574-01.08.2014-ՏՏ-010/0

Հեղինակներ` Վահրամ Բաղդասարյան, Արաիկ Հովհաննիսյան, Արծվիկ Մինասյան, Մարգարիտ Եսայան, Թևան Պողոսյան, Մնացական Մնացականյան, Ստեփան Մարգարյան

5. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին Կ-576-08.08.2014-ՊԻ-010/0

Հեղինակ` ՀՀ կառավարություն

6. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին Պ-295-03.07.2013-ՊԻ-010/0

Հեղինակներ` Գալուստ Սահակյան, Կարինե Աճեմյան, Էդուարդ Շարմազանով

7. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին Պ-567-15.07.2014-ՊԻ-010/0

Հեղինակ` Թևան Պողոսյան

2. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները չեն ներկայացրել դրական եզրակացություն.

Հարցի անվանումը Կոդը և հեղինակները

3. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել պարտադիր և ըստ անհրաժեշտության քննարկվող հետևյալ հարցերը.

Հարցի անվանումը Կոդը և հեղինակները

1. ա) Անձնական տվյալների պաշտպանության մասին Կ-592-09.09.2014-ՊԻ-010/0

Հեղինակ` ՀՀ կառավարություն

բ) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին Կ-592.1 -09.09.2014-ՊԻ-010/0

Հեղինակ` ՀՀ կառավարություն

գ) «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին Կ-592.2 -09.09.2014-ՊԻ-010/0

Հեղինակ` ՀՀ կառավարություն

դ) «Փախստականների և ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին Կ-592.3 -09.09.2014-ՊԻ-010/0

Հեղինակ` ՀՀ կառավարություն

2. ա) Շարժական գույքի նկատմամբ իրավունքների գրանցման մասին Կ-593-09.09.2014, 26.09.2014-ՊԻ-010/0

Հեղինակ` ՀՀ կառավարություն

բ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում

փոփոխություններ և լրացում կատարելու մասին Կ-593.1 -09.09.2014, 26.09.2014-ՊԻ-010/0

Հեղինակ` ՀՀ կառավարություն

գ) «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին Կ-593.2 -09.09.2014, 26.09.2014-ՊԻ-010/0 Հեղինակ` ՀՀ կառավարություն

դ) «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին Կ-593.3 -09.09.2014, 26.09.2014-ՊԻ-010/0

Հեղինակ` ՀՀ կառավարություն

ե) «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Կ-593.4 -09.09.2014, 26.09.2014-ՊԻ-010/0

Հեղինակ` ՀՀ կառավարություն

զ) «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին Կ-593.5 -09.09.2014, 26.09.2014-ՊԻ-010/0

Հեղինակ` ՀՀ կառավարություն

է) «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին Կ-593.6 -09.09.2014, 26.09.2014-ՊԻ-010/0

Հեղինակ` ՀՀ կառավարություն

ը) «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին Կ-593.7 -09.09.2014, 26.09.2014-ՊԻ-010/0

Հեղինակ` ՀՀ կառավարություն

թ) Ընդերքի մասին Հայաստանի Հանրապե-տության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին Կ-593.8-09.09.2014, 26.09.2014-ՊԻ-010/0

Հեղինակ` ՀՀ կառավարություն

ժ) «Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին Կ-593.9 -09.09.2014, 26.09.2014-ՊԻ-010/0

Հեղինակ` ՀՀ կառավարություն

ժա) «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին Կ-593.10 -09.09.2014, 26.09.2014-ՊԻ-010/0

Հեղինակ` ՀՀ կառավարություն

ժբ) «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին Կ-593.11 -09.09.2014, 26.09.2014-ՊԻ-010/0

Հեղինակ` ՀՀ կառավարություն

ժգ) «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին Կ-593.12 -09.09.2014, 26.09.2014-ՊԻ-010/0

Հեղինակ` ՀՀ կառավարություն

ժդ) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին Կ-593.13 -09.09.2014, 26.09.2014 -ՊԻ-010/0

Հեղինակ` ՀՀ կառավարություն

3. «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին Պ-426-27.12.2013-ՊԻ-010/0

Հեղինակներ` Ստեփան Դեմիրճյան, Արամ Մանուկյան, Նիկոլ Փաշինյան, Լյուդմիլա Սարգսյան, Գագիկ Ջհանգիրյան, Լևոն Զուրաբյան, Հրանտ Բագրատյան

4. Միջազգային պայմանագրերի վավերացում.

1. 2014 թվականի հունիսի 3-ին Բրյուսելում ստորագրված «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Իտալիայի Հանրապետության պաշտպանության նախարարության միջև Լիբանանում Միավորված ազգերի ժամանակավոր ուժերի շրջանակներում համագործակցության և աջակցության մասին» տեխնիկական համաձայնագիր Ն-607-24.09.2014-ԱՀ-011/0

Ներկայացնող` ՀՀ Նախագահ

2. Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2014 թվականի հունվարի 21-ին և 2014 թվականի հունիսի 11-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2011 թվականի մայիսի 30-ին ստորագրված «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-Ծրագիր 2» վարկային համաձայնագրում (հատուկ գործողություններ) փոփոխություն կատարելու մասին» նամակ-համաձայնագիր Ն-608-24.09.2014-ԱՀ,ՖՎ-011/0

Ներկայացնող` ՀՀ Նախագահ

Հայաստանի Հանրապետության

Ազգային ժողովի նախագահ Գ. Սահակյան

29 սեպտեմբերի 2014 թվականի,

քաղ. Երևան

ԱԺՈ-126-Ն

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։