ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 հոկտեմբերի 2014 թվականի N 982-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ՝ ՄԻՆՍԿ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության Ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի 12-րդ նիստին և Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության Ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի նախագահին կից աշխատանքային խմբի հանդիպումներին մասնակցելու նպատակով 2014 թվականի սեպտեմբերի 30-ից մինչև հոկտեմբերի 3-ը Մինսկ (Բելառուսի Հանրապետություն) մեկնող պատվիրակության անդամների` համաձայն հավելվածի, գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝
1) Գառնիկ Բադալյանինը, Մհեր Թոռչյանինը, Կոնստանտին Կրիտյանինը` Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Դավիթ Վիրաբյանինը` Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
3) Մուրադ Իսախանյանինը, Լևոն Ավագյանինը, Գենադի Մարտիրոսյանինը` Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Գառնիկ Բադալյանի` Մինսկ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2014 թ. հոկտեմբերի 6
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2014 թ.
հոկտեմբերի 6-ի N 982-Ա
որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՄԻՆՍԿ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Գ. Բադալյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ, ՀԱՊԿ Ռազմատնտեսական համագործակցության միջ-պետական հանձնաժողովի հայկական մասի ղեկավար, պատվիրակության ղեկավար (հոկտեմբերի 1-3-ը)
Մ. Իսախանյան - ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմի ռազմաարդյունաբերական վարչության պետ (սեպտեմբերի 30-ից մինչև հոկտեմբերի 3-ը)
Լ. Ավագյան --ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմի ռազմաարդյունաբերական վարչության ընկերությունների կառավարման և զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ (սեպտեմբերի 30-ից մինչև հոկտեմբերի 3-ը)
Գ. Մարտիրոսյան - ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմի պաշտպանական քաղաքականության վարչության միջազգային ռազմական համագործակցության առաջին բաժնի գլխավոր մասնագետ (սեպտեմբերի 30-ից մինչև հոկտեմբերի 3-ը)
Դ. Վիրաբյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի ԱՊՀ վարչության ՀԱՊԿ բաժնի վարիչի պաշտոնակատար (սեպտեմբերի 30-ից մինչև հոկտեմբերի 3-ը)
Կ. Կրիտյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի հատուկ ծախսերի ֆինանսական ծրագրավորման բաժնի պետ (սեպտեմբերի 30-ից մինչև հոկտեմբերի 3-ը)
Մ. Թոռչյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ռազմատնտեսական և զորահավաքային ծրագրերի վարչության պետ (սեպտեմբերի 30-ից մինչև հոկտեմբերի 3-ը)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան