ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 հոկտեմբերի 2014 թվականի N 985-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ՝ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. ԱՊՀ մասնակից պետությունների կրթության ոլորտի աշխատողների և ուսուցիչների 3-րդ համագումարին մասնակցելու նպատակով պատվիրակության անդամների՝ համաձայն հավելվածի, 2014 թվականի սեպտեմբերի 30-ից մինչև հոկտեմբերի 2-ը Բելառուսի Հանրապետություն գործուղման հետ կապված ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Ընդունել ի գիտություն, որ պատվիրակության անդամների՝ Բելառուսի Հանրապետություն գործուղման հետ կապված գիշերավարձի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին՝ եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Բելառուսի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2014 թ. հոկտեմբերի 6
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2014 թ.
հոկտեմբերի 6-ի N 985-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
Բելառուսի Հանրապետություն մեկնող պատվիրակության
Ա. Աշոտյան - ՀՀ կրթության և գիտության նախարար (պատվիրակության ղեկավար)
Տ. Սահակյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ
Ն. Սահակյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի հանրակրթության վարչության պետի տեղակալ (30.09.2014 թ.-03.10.2014 թ.)
Ս. Մակյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի հանրակրթության վարչության միջնակարգ և նախադպրոցական կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի պետ
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան