Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԻՐԵՐԻ ՀԱՐԳՈՐՈՇՄԱՆ ԵՎ ՀԱՐԳԱԴՐՈՇՄՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2014-10-25-ից մինչև 2016-06-02։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2016-06-02Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 հունիսի 2011 թվականի N 785-Ն

ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԻՐԵՐԻ ՀԱՐԳՈՐՈՇՄԱՆ ԵՎ ՀԱՐԳԱԴՐՈՇՄՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի 18-րդ բաժինը և «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 9-րդ մասի «ա» կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեության համար օգտագործվող սարքավորումների փորձաքննության իրականացման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2011 թ. հունիսի 15

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2011 թվականի

հունիսի 10-ի N 785-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԻՐԵՐԻ ՀԱՐԳՈՐՈՇՄԱՆ ԵՎ ՀԱՐԳԱԴՐՈՇՄՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

1. Սույն կարգով կարգավորվում են թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման ու հարգադրոշմման գործունեության համար օգտագործվող սարքավորումների (այսուհետ` սարքավորումներ) փորձաքննության իրականացման հետ կապված հարաբերությունները:

2. Սարքավորումների փորձաքննությունն անցկացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունը (այսուհետ՝ գործակալություն) դիմող իրավաբանական անձի (այսուհետ` կազմակերպություն) ներկայացուցչի, անհատ ձեռնարկատիրոջ կամ նրա ներկայացուցչի (ներկայացուցիչների) մասնակցությամբ։

(2-րդ կետը խմբ. 25.09.14 N 1060-Ն)

3. Սարքավորումների փորձաքննության աշխատանքներն իրականացվում են դիմումը գործակալություն մուտքագրվելու օրվան հաջորդող 23 աշխատանքային օրվա ընթացքում: Փորձաքննությունն անցկացվում է տնտեսավարող սուբյեկտի գործունեության իրականացման վայրում` նրա ղեկավարին կամ պաշտոնատար անձին փորձաքննության աշխատանքներն սկսելուց առնվազն 3 աշխատանքային օր առաջ տեղյակ պահելուց հետո:

(3-րդ կետը փոփ. 25.09.14 N 1060-Ն)

4. Սարքավորումների փորձաքննության համար կազմակերպությունը գործակալության ներկայացուցչին (ներկայացուցիչներին) է ներկայացնում տվյալ արտադրության համար անհրաժեշտ սարքավորումների տեխնիկական անձնագրերը, հարգորոշման ու հարգադրոշմման տեխնոլոգիական գործընթացը հաստատող փաստաթղթերը, կարգագրերը:

(4-րդ կետը փոփ. 25.09.14 N 1060-Ն)

5. Սարքավորումների փորձաքննության համար գործակալությունը, անհրաժեշտության դեպքում, կարող է հրավիրել համապատասխան մասնագետներ:

(5-րդ կետը փոփ. 25.09.14 N 1060-Ն)

6. Գործակալության ներկայացուցիչը (ներկայացուցիչները) և հրավիրված մասնագետները կարող են ուսումնասիրել սարքավորումներ, օժանդակ արտադրության միջոցներ և փաստաթղթեր:

(6-րդ կետը փոփ. 25.09.14 N 1060-Ն)

7. Սարքավորումների փորձաքննության եզրակացությունը` համաձայն ձևի, կազմում և ստորագրում է (են) գործակալության ներկայացուցիչը (ներկայացուցիչները) և հրավիրված մասնագետը (մասնագետները)` դրանց մասնակցության դեպքում: Սարքավորումների փորձաքննության եզրակացությունը կազմվում է 3 օրինակից, 2 օրինակը փորձաքննության ավարտից հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում հաստատվում է գործակալության պետի կողմից և տրամադրվում է տվյալ տնտեսավարող սուբյեկտին, իսկ մեկ օրինակը` գործակալությանը։

(7-րդ կետը լրաց., փոփ. 25.09.14 N 1060-Ն)

8. Փորձաքննությանը մասնակցած մասնագետներից որևէ մեկի հատուկ կարծիքի առկայության դեպքում այն հավելվածի տեսքով կցվում է սարքավորումների փորձաքննության եզրակացությանը:

9. Սարքավորումների փորձաքննության եզրակացությունը հաստատվում է գործակալության պետի կողմից` հետևյալ որոշումներից մեկի գրառմամբ՝

1) համապատասխանում է թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման ու հարգադրոշմման գործունեության համար «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1916-Ն որոշմամբ սահմանված պահանջներին.

2) չի համապատասխանում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման ու հարգադրոշմման գործունեության համար «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1916-Ն որոշմամբ սահմանված պահանջներին:

(9-րդ կետը փոփ. 25.09.14 N 1060-Ն)

10. Սարքավորումների փորձաքննության բացասական եզրակացության մեջ հստակ նշվում են այն սարքավորումների և տեխնոլոգիական գործընթացի անվանումները, որոնք չեն ապահովում Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջները` նշելով համապատասխան իրավական ակտի դրույթները։ Անհամապատասխանությունների վերացման դեպքում փորձաքննությունը կատարվում է ընդհանուր սկզբունքներով:

11. Փորձագիտական եզրակացության հետ չհամաձայնելու դեպքում տվյալ կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը կարող է բողոքարկել վարչական կարգով` վերադասության սկզբունքով, ինչպես նաև դատական կարգով:

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար Դ. Սարգսյան

Ձև

Հաստատում եմ

Հայաստանի Հանրապետության ֆինանսների

նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության պետ

_____________________

_____ _______________ 20 թ.

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

_____ __________________ 20 թ.

______________________________________________________________________________________________

(պատվիրատուի անվանումը և գտնվելու վայրը)

Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման ու հարգադրոշմման գործունեության համար օգտագործվող

Սարքավորումների

Փորձաքննության արդյունքները

Կազմակերպության անվանումը ________________________________________________________________

Սարքավորումները ___________________________________________________________________________

____________________________________________________________________________________________

(համապատասխանում են կամ չեն համապատասխանում)

«Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1916-Ն որոշմամբ նշել հոդվածները և մասերը)

Փորձաքննության մասնակիցներ

Գործակալության ներկայացուցիչ (ներկայացուցիչներ) _________________________________________________

_____________________________________________________________________________________________(պաշտոնը, անունը, ազգանունը, ստորագրությունը)

Հրավիրված մասնագետներ ____________________________________________________________________

_____________________________________________________________________________________________

(պաշտոնը, անունը, ազգանունը, ստորագրությունը)

Կ.Տ.

(ձևը փոփ. 25.09.14 N 1060-Ն)

(հավելվածը խմբ., փոփ., լրաց. 25.09.14 N 1060-Ն)

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։