ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 հոկտեմբերի 2014 թվականի N 1107-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18-Ի N 441-Ն ՈՐՈՇՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԻ ՊԱՐԱՄԵՏՐԵՐԻՑ ՏԱՐԲԵՐՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐՈՎ ԱՊՐԱՆՔԱՏԵՍԱԿՆԵՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի ապրիլի 18-ի N 441-Ն որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Թույլատրել Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտին 2014 թվականի ընթացքում ձեռք բերել Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի ապրիլի 18-ի N 441-Ն որոշման 1-ին կետով սահմանված ապրանքատեսակների տեխնիկական բնութագրերի պարամետրերից տարբերվող տեխնիկական բնութագրերով ապրանքատեսակներ` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Ա. Գևորգյան
2014 թ. հոկտեմբերի 13
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2014 թվականի
հոկտեմբերի 9-ի N 1107-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ԿՈՂՄԻՑ ՁԵՌՔ ԲԵՐՎՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18-Ի N 441-Ն ՈՐՈՇՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԻ ՊԱՐԱՄԵՏՐԵՐԻՑ ՏԱՐԲԵՐՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐՈՎ ԱՊՐԱՆՔԱՏԵՍԱԿՆԵՐԻ
NN ը/կ Ձեռք բերվող ապրանքի անվանումը Ապրանքատեսակի անվանումը Միավորի գինը (դրամ) Տեխնիկական բնութագիրը
1. Ծրար ծրար 7 ծրարներ` չթափանցող, թղթի հաստությունը` 100 գ/մ.2 , սպիտակ, ինքնասոսնձվող, սահմանված չափի և ձևի` 115 x 225 մմ
2. Ծրար ծրար 50 ծրարներ` չթափանցող, թղթի հաստությունը` 120 գ/մ.2, սպիտակ, ինքնասոսնձվող, սահմանված չափի և ձևի` A 3 ֆորմատի
3. Կարիչի մետաղալարե կապեր կարիչի մետաղալարե կապեր 750 գրասենյակային կարիչների մետաղալարե կապեր` տուփերով (տուփի մեջ` 1000 հատ), սահմանված չափի` 23/20
4. Կնիք կնիք 8000 ՀՀ զինանշանի պատկերով կլոր կնիք` ռետինե
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան