Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ N 982-Ա/Ք ՀՐԱՄԱՆԸ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

9 հոկտեմբերի 2014 թ. N 982-Ա/Ք

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԹՎՈՎ 4 ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թ. հուլիսի 9-ի N 808-Ն որոշմամբ հաստատված NN 3, 5, 7 հավելվածների 3-րդ և 8-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորող հանձնաժողովի N 66/1-4 եզրակացությունը`

Հրամայում եմ`

1. Ներքոհիշյալ պետական ոչ առևտրային կազմակերպություններին տալ հանրակրթական ծրագրերով, առկա ուսուցմամբ, համակազմի սահմանային համապատասխան տեղերով կրթական գործունեության լիցենզիաներ.

1) «Երևանի Հակոբ Կարապենցի անվան հ. 6 հիմնական դպրոց»

տարրական հանրակրթական,

465 տեղ

2) «Գեղակերտի միջնակարգ դպրոց»

տարրական հանրակրթական,

128 տեղ

հիմնական հանրակրթական,

150 տեղ

միջնակարգ հանրակրթական,

75 տեղ

3) «Արաքսի միջնակարգ դպրոց»

տարրական հանրակրթական,

50 տեղ

հիմնական հանրակրթական,

81 տեղ

միջնակարգ հանրակրթական,

35 տեղ

4) «ՀՀ Տավուշի մարզի Հաղարծին գյուղի միջնակարգ դպրոց պետական հանրակրթական ուսումնական հաստատություն»

տարրական հանրակրթական,

230 տեղ

հիմնական հանրակրթական,

260 տեղ

միջնակարգ հանրակրթական,

150 տեղ։

2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Մ. Մովսիսյանին:

3. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար Մ. Ղազարյանին:

Ա. Աշոտյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։