ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հոկտեմբերի 2014 թվականի N 1006-Ա
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱյաստանի Հանրապետության ՎԱՐՉԱՊԵՏԻ 2009 թվականի ՄԱՐՏԻ 31-Ի N 273-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածը`
1. Հաստատել Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի մարտի 31-ի «Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը հաստատելու մասին» N 273-Ա որոշումը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2014 թ. հոկտեմբերի 16
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2014 թ.
հոկտեմբերի 16-ի N 1006-Ա
որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
Հայաստանում ԳՅՈՒՂԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ
Հ. Աբրահամյան - ՀՀ վարչապետ
Դ. Հարությունյան - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար
Ս. Կարապետյան - ՀՀ գյուղատնտեսության նախարար
Գ. Խաչատրյան - ՀՀ ֆինանսների նախարար
Գ. Մելքոնյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ
Ա. Դարբինյան - ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ (համաձայնությամբ)
Գ. Պետրոսյան - ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրեն
Կ. Սարոյան - «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)
Լ. Ալթունյան - «Ինգո Արմենիա» ապահովագրական ՓԲԸ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Հ. Թադևոսյան - «Գրանդ Հոլդինգ» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)
Ա. Բաղդասարյան - «Երևանի գարեջուր» ՓԲԸ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Ի. Առաքելյան - «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ (համաձայնությամբ)
Ա. Սաֆարյան - «Ամարասշին» ՍՊԸ-ի ֆինանսական տնօրեն (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան