Անցնել բովանդակությանը

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 60-Ա ՈՐՈՇՈՒՄԸ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

6 հոկտեմբերի 2014 թվականի

ք. Երևան թիվ 60-Ա

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ԽՈՒՍՏՈՒՓ ԹԻՎԻ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԾՐԱԳՐԵՐԻ ԿԱԲԵԼԱՅԻՆ (ՄԱԼՈՒԽԱՅԻՆ) ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածի, «Հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզավորման կարգ»-ի դրույթներով և հիմք ընդունելով հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիա ստանալու վերաբերյալ «ԽՈՒՍՏՈՒՓ ԹԻՎԻ» ՍՊ ընկերության 2014 թվականի սեպտեմբերի 29-ի դիմումը` Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը որոշեց.

Բավարարել «ԽՈՒՍՏՈՒՓ ԹԻՎԻ» ՍՊ ընկերության դիմումը և տրամադրել Կապան քաղաքի տարածքում հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիա:

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն «ԽՈՒՍՏՈՒՓ ԹԻՎԻ» ՍՊ ընկերությանը պատշաճ ձևով հանձնելու կամ ուղարկելու օրվան հաջորդող օրվանից:

Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան` ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում:

Հեռուստատեսության և ռադիոյի

ազգային հանձնաժողովի նախագահի

պաշտոնակատար Ժ. Դադասյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։