Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 հոկտեմբերի 2014 թվականի N 1112-Ն

2014 ԹՎԱԿԱՆԻ ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014 թվականի հոկտեմբերի 15-ի «2014 թվականի ձմեռային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին» ՆՀ-544-Ն հրամանագրի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. 2014 թվականի ձմեռային զորակոչի ընդհանուր ղեկավարումն ապահովելու նպատակով ստեղծել հանրապետական զորակոչային հանձնաժողով` համաձայն N 1 հավելվածի:

2. 2014 թվականի ձմեռային զորակոչի անցկացման աշխատանքների համակարգման նպատակով ստեղծել մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովներ և հաստատել դրանց կազմերը` համաձայն N 2 հավելվածի:

3. Հաստատել կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմը` համաձայն N 3 հավելվածի:

4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին`

1) 2014 թվականի ձմեռային զորակոչն անցկացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` 2014 թվականի դեկտեմբեր - 2015 թվականի փետրվար ամիսներին.

2) զորակոչից խուսափող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վերաբերյալ նյութերն ուղարկել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներ, իսկ զորակոչի ավարտից հետո` Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի համապատասխան կայազորային քննչական բաժիններ (բաժանմունքներ).

3) առնվազն մեկ ամիս առաջ` մինչև զորակոչը կանխարգելիչ պատվաստումներ ստանալու համար ապահովել հանրապետության զինվորական կոմիսարիատների կողմից զորակոչվող քաղաքացիների` սահմանված կարգով ներկայացումը կցագրված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններ:

5. Առաջարկել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին`

1) զորակոչից խուսափող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ օրենքով սահմանված կարգով քրեական հետապնդում հարուցելու, ինչպես նաև այդ բնույթի գործերով հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու ուղղությամբ աշխատանքների կազմակերպումը վերցնել անմիջական վերահսկողության տակ.

2) ուժեղացնել Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող զորակոչից խուսափող անձանց հետախուզման ու հանրապետություն վերադարձնելու գործընթացի նկատմամբ վերահսկողությունը:

6. Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական կառավարման այլ մարմինների և կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևերից) ղեկավարներին`

1) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից խուսափելու համար քրեական հետապնդում հարուցված և հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների ցուցակներն ստանալուց հետո նրանց նկատմամբ կիրառել աշխատանքային, տնտեսական ու այլ ոլորտներում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումներ և գտնվելու վայրի մասին անհապաղ իրազեկել իրավասու պետական մարմիններին.

2) իրավասության սահմաններում ապահովել Հայաստանի Հանրապետության զորակոչային տարիքի քաղաքացիների ներկայանալը զինվորական կոմիսարիատներ:

7. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին`

1) 2014 թվականի ձմեռային զորակոչի անցկացման համար զինվորական կոմիսարիատներն ապահովել զորակոչային տեղամասերով և պատշաճ պայմաններով հանձնաժողովների աշխատանքը ծավալելու համար, սպասարկող անձնակազմով, ինչպես նաև նյութական և ավտոտրանսպորտային միջոցներով.

2) հաստատել տեղական (ըստ զինվորական կոմիսարիատների կողմից սպասարկվող տարածքների) զորակոչային հանձնաժողովների անհատական կազմերը` դրանցում ընդգրկելով վարչատարածքում գործող բժշկական հաստատությունների առաջատար բժիշկ-մասնագետներին, իսկ Երևանում, անհրաժեշտության դեպքում, նաև` հանրապետական ենթակայության բժշկական հաստատությունների բժիշկ-մասնագետներին.

3) նախատեսել և սահմանված կարգով յուրաքանչյուր բժիշկ-մասնագետի մի քանի թեկնածությունը սեղմ ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն` տեղական զորակոչային հանձնաժողովների 2014 թվականի ձմեռային զորակոչի բժշկական սպասարկումը պատշաճ կազմակերպելու նպատակով:

8. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին`

1) անհրաժեշտության դեպքում, համաձայն Հայաստանի Հանրապետության մարզպետների և Երևանի քաղաքապետի կողմից ներկայացված հայտերի, տեղական զորակոչային հանձնաժողովների կազմերը համալրել հանրապետական ենթակայության բժշկական հաստատությունների համապատասխան բժիշկ-մասնագետներով.

2) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հայտով զորակոչիկների ֆլյուորո (ռենտգեն) զննում, սոնոգրաֆիկ հետազոտում, ինչպես նաև կանխարգելիչ պատվաստումներ կատարելու նպատակով հանձնարարել համակարգի բուժկանխարգելիչ հաստատություններին` ապահովել անհրաժեշտ քանակով պատվաստանյութեր և ֆլյուորո (ռենտգեն) ժապավեններ և երևակման նյութեր:

9. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին`

1) Հայաստանի Հանրապետության դիվանագիտական և հյուպատոսական մարմինների միջոցով պարտադիր զինվորական ծառայության զորակոչման ենթակա Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ծանուցել «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան զինվորական կոմիսարիատներ ներկայանալու համար.

2) աջակցել օտարերկրյա պետություններում գտնվող` պարտադիր զինվորական ծառայության զորակոչման ենթակա քաղաքացիների Հայաստանի Հանրապետություն վերադարձին և ապահովել դրա մասին իրազեկումը Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարին:

10. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին`

1) ապահովել`

ա. զորակոչիկների անվտանգ փոխադրումը և հասարակական կարգի պահպանումը հանրապետության զորակոչային տեղամասերում,

բ. զորակոչից խուսափող զորակոչիկների որոնումը Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ու նրանց ներկայանալը զորակոչային տեղամասեր.

2) զորակոչի ընթացքում զորակոչիկներին Երևանի սահմաններից դուրս` փոխադրող ավտոբուսներն ուղեկցելու համար հանրապետական հավաքակայանին կցել ճանապարհային ոստիկանության վեց անձնակազմ:

11. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը տրամադրել Հայաստանի Հանրապետության տարածքում ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ցանկը` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով զորակոչիկների փոխադրումներն իրականացնելու համար:

12. Սահմանել, որ զորակոչի կազմակերպման ծախսերը փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին՝ բացառությամբ սույն որոշման 8-րդ կետով կատարվող ծախսերի:

13. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին` զորակոչից խուսափելու դեպքերը կանխելու նպատակով զորակոչի ընթացքում ուժեղացնել վերահսկողությունը Հայաստանի Հանրապետության սահմանային հաղորդակցության ուղիներում և զորակոչային տարիքի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հանրապետությունից մեկնումը թույլատրել միայն զինվորական գրքույկներում զինվորական ծառայությունն ավարտելու կամ հիվանդության պատճառով պահեստազորում գտնվելու, իսկ ամրակցման (նախնական հաշվառման) վկայականներում` պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքից օգտվելու մասին զինվորական կոմիսարիատների համապատասխան նշումների առկայության դեպքում:

14. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` Հայաստանի Հանրապետության տարածքային զինվորական կոմիսարիատներին կից հանձնաժողովներում նոր նշանակված բժիշկ-մասնագետների համար, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում պետպատվերի շրջանակներում, կազմակերպել «Զորակոչիկների ռազմաբժշկական փորձաքննության 35-ժամյա ծրագրով» կատարելագործման դասընթացներ:

15. Սույն որոշման կատարման նկատմամբ վերահսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին և հանրապետական զորակոչային հանձնաժողովին:

16. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2014 թ. հոկտեմբերի 16

Երևան

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2014 թվականի

հոկտեմբերի 16-ի N 1112-Ն որոշման

Կ Ա Զ Մ

հանրապետական զորակոչային հանձնաժողովի

Ս. Օհանյան - ՀՀ պաշտպանության նախարար

(հանձնաժողովի նախագահ)

Յու. Խաչատուրով - ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ

(հանձնաժողովի նախագահի տեղակալ)

Հ. Մուրադյան - ՀՀ զինվորական կոմիսար

Վ. Գասպարյան - ՀՀ կառավարությանն առընթեր

ՀՀ ոստիկանության պետ

Գ. Հակոբյան - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային

անվտանգության ծառայության տնօրեն

Գ. Կոստանյան - ՀՀ գլխավոր դատախազ

Ա. Մուրադյան - ՀՀ առողջապահության նախարար

Գ. Բեգլարյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարար

Ա. Աշոտյան - ՀՀ կրթության և գիտության նախարար

Է. Նալբանդյան - ՀՀ արտաքին գործերի նախարար

Կ. Նահապետյան - ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության,

ազգային անվտանգության և ներքին գործերի

մշտական հանձնաժողովի նախագահ

(համաձայնությամբ)

Ա. Ասատրյան - ՀՀ կառավարության աշխատակազմի

պետաիրավական վարչության պետ

(հանձնաժողովի քարտուղար)

Վ. Ասցատրյան - ՀՀ կառավարության աշխատակազմի ազգային

փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժնի

պետ

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Դ. Հարությունյան

Հավելված N 2 ուղղ.

ՀՀ կառավարության 2014 թվականի

հոկտեմբերի 16-ի N 1112-Ն որոշման

Կ Ա Զ Մ

մարզային (ԵրԵՎանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովի

Տարածքների և

զինվորական

կոմիսարիատների

անվանումը Հանձնաժողովների անդամները

1 2

Երևան - Երևանի քաղաքապետ

(հանձնաժողովի նախագահ)

Արաբկիր

Մաշտոց Է. Ապրիամով - ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ

Կենտրոնական - Երևան քաղաքի ոստիկանության

Նոր Նորք վարչության պետ

Շահումյան - Երևան քաղաքի կայազորի ռազմական

Շենգավիթ ոստիկանության բաժնի պետ

Էրեբունի - Արաբկիրի, Մաշտոցի, Կենտրոնականի, Նոր Նորքի, Շահումյանի, Շենգավիթի, Էրեբունու զինվորական կոմիսարներ

Արագածոտն - Արագածոտնի մարզպետ

(հանձնաժողովի նախագահ)

Աշտարակ Ա. Նազարյան - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ

Ապարան

Թալին - մարզային ոստիկանության վարչության

պետ

- Արմավիր կայազորի ռազմական

ոստիկանության Աշտարակի

բաժանմունքի պետ

- Աշտարակի, Ապարանի, Թալինի զինվորական կոմիսարներ

Արարատ - Արարատի մարզպետ

(հանձնաժողովի նախագահ)

Արտաշատ Ա. Կարապետյան - ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության վարչության

Արարատ պետ

Մասիս - մարզային ոստիկանության վարչության

պետ

- ՀՀ ՊՆ Արարատի ռազմական ոստիկանության

բաժանմունքի պետ

- Արտաշատի, Արարատի, Մասիսի զինվորական կոմիսարներ

Արմավիր - Արմավիրի մարզպետ

(հանձնաժողովի նախագահ)

Արմավիր Ա. Դավթյան - ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ

Էջմիածին

- մարզային ոստիկանության վարչության

պետ

- Արմավիրի կայազորի ռազմական

ոստիկանության բաժնի պետ

- Արմավիրի, Էջմիածնի զինվորական կոմիսարներ

Գեղարքունիք Գեղարքունիքի մարզպետ

(հանձնաժողովի նախագահ)

Գավառ

Մարտունի Պ. Պողոսյան - 2-րդ բանակային կորպուսի հրամանատար

Սևան - մարզային ոստիկանության վարչության

Վարդենիս պետ

Կրասնոսելսկ - Սևանի կայազորի ռազմական

ոստիկանության բաժնի պետ

- Գավառի, Մարտունու, Սևանի, Վարդենիսի, Կրասնոսելսկի զինվորական կոմիսարներ

Լոռի - Լոռու մարզպետ

(հանձնաժողովի նախագահ)

Վանաձոր Օ. Գասպարյան - 3-րդ բանակային կորպուսի հրամանատար

Սպիտակ - մարզային ոստիկանության վարչության

Ստեփանավան պետ

Տաշիր - Լոռու կայազորի ռազմական

Թումանյան ոստիկանության Վանաձորի

բաժնի պետ

- Վանաձորի, Սպիտակի, Ստեփանավանի, Տաշիրի, Թումանյանի զինվորական կոմիսարներ

Կոտայք Կոտայքի մարզպետ

(հանձնաժողովի նախագահ)

Կոտայք (Աբովյան) Հ. Բաղմանյան - ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի

Հրազդան տեղակալ

Չարենցավան - մարզային ոստիկանության վարչության

Նաիրի պետ

- Երևանի կայազորի ռազմական ոստիկանության Աբովյանի

բաժնի պետ

- Կոտայքի, Հրազդանի, Չարենցավանի, Նաիրիի զինվորական կոմիսարներ

Շիրակ - Շիրակի մարզպետ

(հանձնաժողովի նախագահ)

Գյումրի Ս. Գալստյան - ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ

Արթիկ - մարզային ոստիկանության վարչության

Աշոցք պետ

Անի - Շիրակի կայազորի ռազմական

Ախուրյան ոստիկանության բաժնի պետ

- Գյումրու, Արթիկի, Աշոցքի, Անիի, Ախուրյանի զինվորական կոմիսարներ

Սյունիք - Սյունիքի մարզպետ

(հանձնաժողովի նախագահ)

Կապան Տ. Փարվանյան - 1-ին բանակային կորպուսի հրամանատար

Գորիս - մարզային ոստիկանության վարչության

Սիսիան պետ

Մեղրի - Գորիսի կայազորի ռազմական

ոստիկանության բաժնի պետ

- Կապանի, Գորիսի, Սիսիանի, Մեղրու զինվորական կոմիսարներ

Վայոց ձոր - Վայոց ձորի մարզպետ

(հանձնաժողովի նախագահ)

Եղեգնաձոր Ա. Մակարյան - 4-րդ բանակային կորպուսի հրամանատար

Վայք - մարզային ոստիկանության վարչության

պետ

- Եղեգնաձորի կայազորի ռազմական

ոստիկանության բաժնի պետ

- Եղեգնաձորի, Վայքի զինվորական կոմիսարներ

Տավուշ - Տավուշի մարզպետ

(հանձնաժողովի նախագահ)

Իջևան Ա. Բրուտյան - ՀՀ ԶՈՒ ԳՇ վարչական ապարատի ղեկավար

Տավուշ (Բերդ) - մարզային ոստիկանության վարչության

Նոյեմբերյան պետ

Դիլիջան - Լոռու կայազորի ռազմական

ոստիկանության Իջևանի բաժնի պետ

- Իջևանի, Տավուշի, Նոյեմբերյանի, Դիլիջանի զինվորական կոմիսարներ

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Դ. Հարությունյան

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2014 թվականի

հոկտեմբերի 16-ի N 1112-Ն որոշման

Կ Ա Զ Մ

կենտրոնական բժշկական հանձնաժողովի

Հ. Մուրադյան - ՀՀ զինվորական կոմիսար

(հանձնաժողովի նախագահ)

Հ. Մինասյան - ՀՀ զինվորական կոմիսարիատի ավագ բժիշկ

(հանձնաժողովի նախագահի տեղակալ)

Հ. Նազարյան - ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական

ոստիկանություն, ավագ լեյտենանտ

Ա. Մուրադյան - ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմի

վերահսկիչ վարչություն

Ս. Ղասաբյան - ՀՀ առողջապահության նախարարություն

Վ. Հակոբյան - ՀՀ առողջապահության նախարարություն

Ա. Այվազյան - թերապևտ, բ.գ.դ., պրոֆ.

Գ. Հարությունյան - թերապևտ, բ/ծ մայոր

Պ. Սառաֆյան - սրտաբան

Հ. Հովսեփյան - սրտաբան, բ/ծ մայոր

Հ. Մանվելյան - նյարդաբան, բ.գ.դ., պրոֆ.

Տ. Ազարյան - նյարդաբան, բ/ծ մայոր

Վ. Հովհաննիսյան - մաշկաբան, բ/ծ մայոր

Խ. Էրամջյան - վիրաբույժ

Տ. Մարտիրոսյան - վիրաբույժ, բ/ծ մայոր

Ա. Սոխակյան - վնասվածքաբան

Ս. Սահակյան - վնասվածքաբան, բ/ծ մայոր

Ս. Փխրիկյան - օտոլարինգոլոգ, բ.գ.թ.

Հ. Բարսեղյան - օտոլարինգոլոգ

Ե. Բաղդասարյան - ակնաբույժ, բ.գ.թ.

Ն. Բաղդասարյան - ակնաբույժ, բ/ծ մայոր

Ա. Թումանյան - հոգեբույժ

Ա. Արզումանյան - հոգեբույժ

Ս. Սարդարյան - հոգեբույժ, բ/ծ մայոր

Ռ. Բզանյան - համակարգչային օպերատոր, ավագ սերժանտ /Պ/

Ա. Բաբայան - հանձնաժողովի քարտուղար

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Դ. Հարությունյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։