Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 350 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

15 ապրիլի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 ապրիլի 2002 թվականի N 407

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 350 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում աղքատության ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության նշանակման և վճարման կարգի մասին» N 350 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 16-ի N 307 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

ա) որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունում աղքատության ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության նշանակման ու վճարման կարգը շարադրել նոր խմբագրությամբ (կցվում է).

բ) որոշման 5, 6 և 7 կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Սահմանել`

ա) աղքատության ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության վճարման համար նախատեսված ֆինանսական միջոցների չափերն ըստ սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների` հաշվի առնելով ընտանիքների անապահովության աստիճանի գնահատման կարգով որոշված աղքատ ընտանիքների թիվն ու Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով ընտանեկան նպաստի համար հատկացված ֆինանսական միջոցները` համաձայն հավելվածի.

բ) ընտանիքի անապահովության սահմանային մեծությունը` 36.00 միավոր.

գ) աղքատության ընտանեկան նպաստի բազային մասը` 4000 դրամ.

դ) ընտանիքի յուրաքանչյուր` մինչև 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 1500 դրամ.

ե) միանվագ դրամական օգնության չափը`

անապահովության սահմանային մեծության միավորից բարձր անապահովության միավոր ձեռք բերած ընտանիքների համար` աղքատության ընտանեկան նպաստի գումարի չափով,

անապահովության սահմանային մեծության միավոր և դրանից ցածր անապահովության միավոր ձեռք բերած ընտանիքների համար` աղքատության ընտանեկան նպաստի բազային մասի չափով,

անապահովության սահմանային մեծության միավոր և դրանից ցածր անապահովության միավոր ձեռք բերած` Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության ժամանակ զոհված (մահացած) զինվորական ծառայողների ընտանիքներին` աղքատության ընտանեկան նպաստի գումարի չափով, որը հատկացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով աղքատության ընտանեկան նպաստի համար նախատեսված գումարների 95 տոկոսից, չբավարարելու դեպքում` միանվագ դրամական օգնության վճարման համար նախատեսված գումարից:

6. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը` 1-ամսյա ժամկետում հաստատել Հայաստանի Հանրապետությունում աղքատության ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության նշանակման ու վճարման կարգի կիրարկման մասին հրահանգները:

7. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեին, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին` Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը տրամադրել համապատասխան տեղեկատվություն (ձևը կցվում է)».

գ) որոշումը 7-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 7.1, 7.2 և 7.3-րդ կետերով.

«7.1. Թույլատրել սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններին Հայաստանի Հանրապետության նախարարություններից և գերատեսչություններից ստացված տեղեկատվության, ինչպես նաև սոցիալական աջակցության հասցեականության մեծացմանն ուղղված այլ միջոցների կիրառման հետևանքով ազատված ֆինանսական միջոցները տրամադրել անապահովության սահմանային մեծության միավոր և դրանից ցածր անապահովության միավոր ձեռք բերած ընտանիքներին` որպես միանվագ դրամական օգնություն:

7.2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը` երկամսյա ժամկետում հաստատել սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների օրինակելի կանոնադրությունը:

7.3. Սույն որոշմամբ սահմանված դրույթները կիրառել 2002 թվականի հունվարի 1-ից»:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 7-ի «2002 թվականի աղքատության ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության վճարումները կազմակերպելու մասին» N 113 որոշման 1-ին կետը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

Հաստատված է

ՀՀ կառավարության 2002 թվականի

ապրիլի 15-ի N 407 որոշմամբ

Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ ԵՎ ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿՄԱՆ ՈՒ ՎՃԱՐՄԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում աղքատության ընտանեկան նպաստի (այսուհետև` աղքատության նպաստ) և միանվագ դրամական օգնության նշանակման ու վճարման կարգը:

2. Աղքատության նպաստի և միանվագ դրամական օգնության վճարումը կատարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից` համապատասխան սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններին (այսուհետև` կենտրոն) այդ նպատակով հատկացված ֆինանսական միջոցների սահմաններում:

3. Աղքատության նպաստի և միանվագ դրամական օգնության համար ֆինանսական միջոցների ամսական չափերն ըստ կենտրոնների, հաշվի առած ընտանիքների անապահովության աստիճանի գնահատման կարգով որոշված աղքատ ընտանիքների թիվը, ընտանիքի անապահովության սահմանային մեծության միավորը, աղքատության նպաստի բազային մասը, ընտանիքի յուրաքանչյուր անչափահաս (մինչև 18 տարեկան) անդամին տրվող հավելման և միանվագ դրամական օգնության չափերը, սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

4. Աղքատության նպաստի կամ միանվագ դրամական օգնության նշանակման համար ընտանիքի չափահաս անդամներից մեկը տարեկան մեկ անգամ իր բնակության վայրի (մշտական, ժամանակավոր կամ փաստացի) կենտրոն է ներկայացնում դիմում- հայտարարագիր:

Ընտանիքը համատեղ բնակվող (տվյալ հասցեում հաշվառված) ազգակցական, ամուսնական կամ բարեկամական կապերով կապված անձանց ընդհանրություն է, որոնք վարում են ընդհանուր տնտեսություն:

5. Կենտրոնն աղքատության նպաստ կամ միանվագ դրամական օգնություն նշանակելու մասին որոշում ընդունելու համար հիմք է ընդունում ընտանիքի ներկայացրած դիմում-հայտարարագիրը, անհրաժեշտ փաստաթղթերը, ինչպես նաև աղքատության նպաստի տեղեկատվական բազայի միջոցով տրամադրված` տվյալ ընտանիքի մասին Հայաստանի Հանրապետության նախարարություններից և գերատեսչություններից ստացված տեղեկատվությունը:

6. Կենտրոնն աղքատության նպաստ նշանակելու մասին դիմում-հայտարարագիրը քննարկում է ոչ ուշ, քան դիմում-հայտարարագիրն ու անհրաժեշտ փաստաթղթերն ստանալուց հետո 25-օրյա ժամկետում:

7. Աղքատության նպաստի նշանակումը մերժելու մասին որոշում ընդունելուց հետո կենտրոնը 5-օրյա ժամկետում հայտնում է դիմողին` նշելով մերժման պատճառը:

8. Աղքատության նպաստի նշանակումը մերժելու մասին կենտրոնի որոշումը կարող է բողոքարկվել վերադասության կամ դատական կարգով:

9. Կենտրոնի կողմից աղքատության նպաստի նշանակումը մերժվելու հիմք են հանդիսանում`

ա) անապահովության սահմանային մեծության միավորից ընտանիքի անապահովության միավորի ցածր լինելը.

բ) ներկայացված փաստաթղթերի թերի և ոչ հավաստի լինելը.

գ) Հայաստանի Հանրապետության նախարարություններից և գերատեսչություններից ստացված տեղեկատվության կիրարկման, կենտրոնի կամ սոցիալական աջակցության խորհրդի կողմից կատարված ուսումնասիրության արդյունքում ընտանիքն ապահով ճանաչելը:

II. ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ, ՆՊԱՍՏԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄՆ ՈՒ ՎՃԱՐՈՒՄԸ

10. Աղքատության նպաստ ստանալու իրավունք ունեն ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված այն ընտանիքները, որոնց անապահովության միավորը բարձր է անապահովության սահմանային մեծության միավորից` դրա գործողության մեջ մտնելու պահի դրությամբ:

Կենսաթոշակառուների կենսաթոշակի չափերը հաշվի են առնվում դրա բարձրացման պահից և ամբողջությամբ:

11. Աղքատության նպաստը հաշվարկվում է աղքատության նպաստի բազային մասին ավելացնելով ընտանիքի յուրաքանչյուր` մինչև 18 տարին չլրացած անդամի համար տրվող հավելումը:

12. Աղքատության նպաստը վճարվում է անապահովության սահմանային մեծության միավորը գործողության մեջ դրվելու պահից:

III. ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏ ԵՎ ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ՎՃԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

13. Աղքատության նպաստ և միանվագ դրամական օգնություն նշանակելու ու վճարելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, ձևերը և ձևաթղթերը սահմանում է Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությունը:

14. Աղքատության նպաստ և միանվագ դրամական օգնություն նշանակելու և վճարելու համար անհրաժեշտ փաստաթղթերը պահվում են կենտրոնում և համարվում են խիստ հաշվառման փաստաթղթեր:

15. Աղքատության նպաստը և միանվագ դրամական օգնությունը վճարվում է ընտանիքի չափահաս անդամներից մեկին` ընտանիքի մյուս չափահաս անդամների փոխադարձ համաձայնությամբ: Անհամաձայնության դեպքում ընտանիքի չափահաս անդամի պահանջով նրան վճարվում է աղքատության նպաստի իր բաժնեմասը:

16. Ընտանիքի անապահովության գնահատման միավորի վրա ազդող յուրաքանչյուր փոփոխություն կիրառվում է հաջորդ ամսվանից:

17. Ընտանիքի այն անդամի բացակայության դեպքում, որի անվամբ նշանակված է աղքատության նպաստը կամ միանվագ դրամական օգնությունը, այն վճարվում է ընտանիքի այլ չափահաս անդամի:

18. Կենտրոնների կողմից Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության տեղեկատվավերլուծական կենտրոնին տրամադրված ամենամսյա տեղեկատվության հիման վրա Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությունը կազմում է աղքատության նպաստի և միանվագ դրամական օգնության ֆինանսական միջոցների մասին հայտ-պահանջագիրն ու այն ներկայացնում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն:

19. Աղքատության նպաստի և միանվագ դրամական օգնության վճարումներն իրականացվում են «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետև` ընկերություն) փոստային բաժանմունքների միջոցով` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից տեղական գանձապետական բաժանմունքներ փոխանցված գումարների հաշվին:

20. Կենտրոնի սխալի պատճառով չնշանակված կամ ընկերության մեղքով չվճարված գումարը վճարվում է միանվագ` առանց ժամկետի սահմանափակման:

21. Աղքատության նպաստ կամ միանվագ դրամական օգնություն նշանակող և վճարող մարմինների աշխատողները խախտումներ կատարելու դեպքում կրում են պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

22. Աղքատության նպաստի և միանվագ դրամական օգնության նշանակման համար անհրաժեշտ փաստաթղթերի հավաստիության համար պատասխանատվություն են կրում դրանք տրամադրող կազմակերպության ղեկավարները և պաշտոնատար անձինք` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

23. Ընտանիքի բնակության վայրը փոխվելու դեպքում աղքատության նպաստի և միանվագ դրամական օգնության վճարումը դադարեցվում է: Աղքատության նպաստի և միանվագ դրամական օգնության նշանակման ու վճարման մասին տեղեկանքը նպաստառուի դիմումի համաձայն ուղարկվում է նոր բնակության վայրի կենտրոն:

Նոր բնակության վայրի կենտրոնում 21-օրյա ժամկետում հաշվառվելու դեպքում նպաստառուին վճարվում է նախկին բնակության վայրի կենտրոնի կողմից նշանակված և չվճարված աղքատության նպաստի կամ միանվագ դրամական օգնության գումարը, իսկ ավելի ուշ հաշվառվելու դեպքում` սահմանված կարգով:

IV. ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏԻ ՎՃԱՐՄԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

24. Աղքատության նպաստի վճարումը դադարեցվում է`

ա) ընտանիքի կազմում, դրա նյութական, բնակարանային պայմանների փոփոխությունների հետևանքով ընտանիքի անապահովության միավորը սահմանային մեծության միավորից իջնելու,

բ) նախորդ հաշվառումից (փաստագրումից) 12 ամիս անց սոցիալական անձնագրում ամրագրված տվյալները հաստատող փաստաթղթեր չներկայացնելու,

գ) աղքատության նպաստը անընդմեջ 3 ամիս անհարգելի պատճառով չստանալու.

դ) սոցիալական աջակցության խորհրդի կամ կենտրոնի աշխատողի առաջարկությամբ կենտրոնի կողմից ընտանիքը ոչ նպաստառու ճանաչվելու,

ե) Հայաստանի Հանրապետության նախարարություններից և գերատեսչություններից ստացված տեղեկատվության կիրարկման հետևանքով նպաստի իրավունքը կորցնելու,

զ) աղքատության նպաստ ստացողի կողմից ակնհայտ կեղծ տեղեկություններով փաստաթղթեր ներկայացվելու, եկամուտները և ընտանիքում կատարված փոփոխությունները թաքցվելու (այս դեպքում ընտանիքն առնվազն 1 տարի ժամկետով զրկվում է աղքատության նպաստ ստանալու իրավունքից, և կենտրոնը ձեռնարկում է միջոցներ` հասցված վնասը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերականգնելու համար),

է) ընտանիքի անապահովության գնահատման չափանիշների փոփոխության,

ը) ընտանիքների անդամներից որևէ մեկի կրկնակի հաշվառման դեպքերում:

25. Աղքատության նպաստի վճարումը դադարեցվում է հետևյալ ժամկետներում`

ա) 24-րդ կետի «ա», «բ», «գ» և «ը» ենթակետերով նախատեսված դեպքերում` հաջորդ ամսվանից.

բ) 24-րդ «դ», «ե», «զ» և «է» ենթակետերով նախատեսված դեպքերում` հայտնաբերման պահից:

V. ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

26. Միանվագ դրամական օգնությունը նշանակվում է կենտրոնի կողմից:

27. Միանվագ դրամական օգնություն ստանալու իրավունք ունեն`

ա) ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված այն ընտանիքները, որոնց անապահովության միավորը բարձրացել է անապահովության սահմանային մեծության միավորից` դրա գործողության ժամանակահատվածում.

բ) անապահովության սահմանային մեծության միավորի գործողության ժամանակահատվածում անապահովության գնահատման համակարգում նոր հաշվառված այն ընտանիքները, որոնք ունեն անապահովության սահմանային մեծության միավորից բարձր միավոր.

գ) անապահովության սահմանային մեծության միավոր և դրանից ցածր անապահովության միավոր ձեռք բերած` Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության ժամանակ զոհված (մահացած) զինվորական ծառայողների ընտանիքները.

դ) անապահովության սահմանային մեծության միավոր և դրանից ցածր անապահովության միավոր ձեռք բերած ու միանվագ դրամական օգնություն ստանալու համար դիմած ընտանիքները:

28. Միանվագ դրամական օգնությունը վճարվում է սույն կարգի 24-րդ կետով նախատեսված դեպքերի կիրարկման հետևանքով ազատված ու միանվագ դրամական օգնություն ցույց տալու համար կենտրոնին հատկացված ֆինանսական միջոցների հաշվին:

29. Սույն կարգի 27-րդ կետում նշված ընտանիքներին միանվագ դրամական օգնություն նշանակվում է սոցիալական աջակցության խորհրդի առաջարկությամբ:

30. Անապահովության սահմանային մեծության միավոր և դրանից ցածր անապահովության միավոր ձեռք բերած ընտանիքներին միանվագ դրամական օգնություն հատկացվում է սույն կարգի 27-րդ կետի «ա», «բ» և «գ» ենթակետերում նշված ընտանիքներին միանվագ դրամական օգնություն նշանակվելուց հետո մնացած միջոցների սահմաններում:

31. Անապահովության սահմանային մեծության միավոր և դրանից ցածր անապահովության միավոր ձեռք բերած ընտանիքին միանվագ դրամական օգնություն նշանակվում է առնվազն երեք ամիս ժամկետով:

Կենտրոնի կողմից այն վերանայվում է յուրաքանչյուր եռամսյակ:

Հավելված

ՀՀ կառավարության 2002 թվականի

ապրիլի 15-ի N 407 որոշման

ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ ԵՎ ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՉԱՓԵՐՆ ԸՍՏ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ

Մարզի անվանումը Կենտրոնի

անվանումը Սոցիալական

ծառայության

տարածքային

կենտրոնը

(ծածկագիրը) Նպաստ

ստացող

ընտանիք-

ների թիվը Նախատես-

ված ամսա-

կան գումարը

(դրամ) այդ թվում`

միանվագ

դրամական

օգնությունը

(5 տոկոս)

(դրամ) ՀՀ պետական

բյուջեով

նախատես-

ված գումա-

րի բաշխումը

(դրամ)

1 2 3 4 5 6 7

Արարատ Արարատ 013 643 4,464,178 223,209 53,570,140

Արտաշատ 014 3983 28,851,763 1,442,588 346,221,153

Վեդի 051 2600 19,886,518 994,326 238,638,214

Մասիս 077 2535 18,205,052 910,253 218,460,627

ընդամենը 9761 71407511 3570376 856890133

Արագածոտն Աշտարակ 016 2896 20,191,365 1,009,568 242,296,379

Ապարան 049 678 4,735,536 236,777 56,826,428

Ծաղկահովիտ 050 584 4,794,973 239,749 57,539,675

Թալին 094 1691 11,478,729 573,936 137,744,748

ընդամենը 5849 41200602 2060030 494407230

Արմավիր Արմավիր 031 3257 22,874,517 1,143,726 274,494,206

Վաղարշապատ 038 2903 20,606,967 1,030,348 247,283,600

Բաղրամյան 057 595 4,546,112 227,306 54,553,339

ընդամենը 6755 48027595 2401380 576331145

Գեղարքունիք Գավառ 025 1911 14,162,369 708,118 169,948,428

Սևան 035 1721 11,951,365 597,568 143,416,379

Վարդենիս 058 2106 14,402,979 720,149 172,835,746

Ճամբարակ 074 1328 7,864,879 393,244 94,378,543

Մարտունի 076 4769 37,789,596 1,889,480 453,475,150

ընդամենը 11835 86171187 4308559 1034054246

Լոռի Թումանյան 012 2320 14,370,335 718,517 172,444,020

Տաշիր 069 1081 6,996,475 349,824 83,957,695

Վանաձոր 026 11753 75,099,401 3,754,970 901,192,817

Սպիտակ 036 6718 45,190,968 2,259,548 542,291,613

Ստեփանավան 037 4435 27,523,607 1,376,180 330,283,281

ընդամենը 26307 169180786 8459039 2030169426

Կոտայք Աբովյան 011 3384 23,860,803 1,193,040 286,329,637

Հրազդան 033 3225 22,326,666 1,116,333 267,919,995

Չարենցավան 039 1571 10,944,663 547,233 131,335,953

Նաիրի 080 2009 14,482,308 724,115 173,787,691

ընդամենը 10189 71614440 3580722 859373276

Շիրակ Արթիկ 015 3305 23,437,484 1,171,874 281,249,802

Ամասիա 046 217 1,348,827 67,441 16,185,919

Մարալիկ 048 994 7,106,691 355,335 85,280,287

Ախուրյան 055 2078 14,578,337 728,917 174,940,042

Աշոցք 063 264 1,806,728 90,336 21,680,738

Գյումրի - 1 268 10574 67,139,397 3,356,970 805,672,768

Գյումրի - 2 269 11064 72,368,703 3,618,435 868,424,441

ընդամենը 28496 187786166 9389308 2253433998

Սյունիք Գորիս 018 2131 14,618,162 730,908 175,417,942

Կապան 027 2783 16,191,958 809,598 194,303,497

Մեղրի 079 743 4,050,194 202,510 48,602,323

Սիսիան 088 1399 9,416,294 470,815 112,995,522

ընդամենը 7056 44276607 2213830 531319284

Տավուշ Դիլիջան 021 1246 8,083,444 404,172 97,001,331

Իջևան 067 2841 18,900,870 945,044 226,810,444

Նոյեմբերյան 081 2065 13,116,333 655,817 157,395,991

Բերդ 097 2631 17,076,593 853,830 204,919,113

ընդամենը 8783 57177240 2858862 686126879

Վայոց ձոր Ջերմուկ 020 364 2,380,125 119,006 28,561,495

Վայք 044 591 3,854,985 192,749 46,259,818

Եղեգնաձոր 065 1878 12,740,912 637,046 152,890,944

ընդամենը 2833 18976021 948801 227712258

Երևան Աջափնյակ 101 4019 25,386,331 1,269,317 304,635,976

Ավան 102 1306 8,099,741 404,987 97,196,892

Արաբկիր 103 3705 20,797,657 1,039,883 249,571,879

Դավթաշեն 104 940 6,531,424 326,571 78,377,086

Էրեբունի 105 4457 28,360,657 1,418,033 340,327,884

Կենտրոն 106 4527 24,675,267 1,233,763 296,103,206

Մալաթիա-Սեբաստիա 107 4177 27,986,503 1,399,325 335,838,035

Նոր Նորք 108 4012 25,628,771 1,281,439 307,545,248

Նորք-Մարաշ 109 626 4,052,603 202,630 48,631,231

Նուբարաշեն 110 386 2,713,272 135,664 32,559,264

Շենգավիթ 111 5586 35,389,213 1,769,461 424,670,556

Քանաքեռ-

Զեյթուն 112 2445 15,408,356 770,418 184,900,272

ընդամենը 36186 225029794 11251490 2700357529

Ընդամենը 154050 1020847950 51042398 12250175403

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Ձև

ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ ԵՎ ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

NN

ը/կ Անվանումը Բովանդա-

կությունը Անհրաժեշտ

տվյալները Պարբերակա-

նությունը Ժամկետը Կրիչը Ծանոթա-

գրություն

1 2 3 4 5 6 7 8

1. ՀՀ արդարադատության նախարարություն մահեր

ծնունդներ

ամուսնություններ ամուսնալուծություններ համապատասխան վկայականի

պատճենը (անհրաժեշտ տվյալները մուտքագրելու և սահմանված ժամկետում վերադարձնելու պայմանով) եռամսյա հաջորդ ամսվա 25-ը թղթով Տրվում է ՀՀ

ազգային վիճակա-

գրական ծառայու-

թյան և

ՔԿԱԳ-ի կենտրո-

նական

արխիվի միջոցով։

2. ՀՀ ներքին գործերի նախարարություն անձնական

օգտագործման փոխադրամիջոցներ 1998 թվականից սկսած ավտոմեքենայի նոր պետհամարանիշ ստացած փոխադրամիջոցի սեփականատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը, անձնագրի սերիան, համարը, հասցեն, ավտոմեքենայի պետհամարանիշը և մակնիշը եռամսյա հաջորդ ամսվա 25-ը մագնի-

սական

կրիչով

3. ՀՀ էներգետիկայի նախարարություն էլեկտրաէներգիայի անհատ բաժանորդներ բաժանորդի անունը, հայրանունը, ազգանունը, հասցեն, անձնագրի սերիան, համարը, բաժանորդի քարտի համարը, էլեկտրաէներգիայի սպառման ամսական չափը տարեկան մեկ անգամ, նախորդ տարվա (6-րդ, 7-րդ և 8-րդ ամիսների) ծախսը սեպտեմբերի 25-ը մագնի-

սական

կրիչով

4. ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային

պետական

կոմիտե մաքսային մուծումներ անունը, հայրանունը, ազգանունը, հասցեն, անձնագրի սերիան, համարը և մաքսային մուծումների չափը եռամսյա հաջորդ ամսվա 25-ը մագնի-

սական

կրիչով

5. ՀՀ

տրանսպորտի և

կապի նախա-

րարություն միջքաղաքային խոսակցություններ բաժանորդի անունը, հայրանունը, ազգանունը, հասցեն, անձնագրի սերիան, համարը, հեռախոսահամարը և խոսակցության դիմաց մուծված գումարը յուրաքանչյուր կիսամյակ

(ըստ ամիսների) հաջորդ ամսվա 25-ը մագնի-

սական

կրիչով

անհատ բաժանորդներ

բաժանորդի անունը, հայրանունը, ազգանունը, հասցեն, բջջային հեռախոսի համարը և հեռախոսավարձը

6. ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ կենսաթոշակառուների

մասին կենսաթոշակառուի (հաշմանդամի) անունը, հայրանունը, ազգանունը, անձնագրի սերիան, համարը, հասցեն, կենսաթոշակի վկայականի համարը, կենսաթոշակի չափը, հաշմանդամության խումբը և ժամկետը եռամսյա հաջորդ ամսվա 25-ը մագնի-

սական

կրիչով

7. ՀՀ արդարադատության նախարարության պետական ռեգիստրի վարչություն ՍՊԸ

ՓԲԸ

ԲԲԸ

ԼՏԸ

ԼՊԸ

վստահության վրա

հիմնված ընկերության ձեռնարկատերեր կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը, գրանցված անդամների անունները, հայրանունները, ազգանունները, հասցեները, անձնագրերի և վկայականների համարներն ու գրանցման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը եռամսյա հաջորդ ամսվա 25-ը մագնի-

սական

կրիչով

8. ՀՀ անշարժ

գույքի

կադաստրի պետական

կոմիտե անշարժ գույքի

օտարման

գործարքներով սեփականության

իրավունք ձեռք

բերողների մասին ՀՀ կառավարության 1998 թվականի սեպտեմբերի 7-ի N 556 որոշմամբ հաստատված կարգի N 9 հավելվածին և ՀՀ կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 10-ի N 629 որոշմամբ հաստատված կարգին կից N 3 ձևին համապատասխան հարկային տեսչություն ներկայացվող տվյալները եռամսյա հաջորդ ամսվա 25-ը թղթով

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։