ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
(որոշումը խմբ. 09.10.14 N 1093-Ն)
25 սեպտեմբերի 2014 թվականի N 1050-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման NN 11 և 12 հավելվածներում կատարել լրացումներ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում 2014 թվականի սեպտեմբերի 4-ին տեղացած խոշոր կարկուտի հետևանքով տուժած 819 անհատական տների և 13 բազմաբնակարան բնակելի շենքերի բնակիչներին ֆինանսական աջակցություն տրամադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանին հատկացնել 68,624.1 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Հատուկ նպատակային այլ նյութեր» հոդվածով):
3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետին սույն որոշման N 2 հավելվածով նախատեսված գնման առարկան ձեռք բերել Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի ապրիլի 18-ի N 441-Ն որոշման 1-ին կետով հաստատված տեխնիկական բնութագրի պարամետրերից տարբերվող տեխնիկական բնութագրով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2014 թվականի
սեպտեմբերի 25-ի N 1050-Ն որոշման
Աղյուսակ N 1
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.53 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ
ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան
Չափորոշիչներ Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով)
ոչ ֆինանսական ցուցանիշներ ֆինանսական ցուցանիշներ
տարի տարի
ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները
1. Քաղաքականության միջոցառումներ
1.2. Տրանսֆերտներ
Ծրագրային
դասիչը Անվանումը
ՀՀ օրենսդրությամբ (ՀՀ օրենքներով և ՀՀ կառավարության որոշումներով) նախատեսված օժանդակություն և փոխհատուցում
Նկարագրությունը
ՀՀ օրենսդրությամբ (ՀՀ օրենքներով և ՀՀ կառավարության որոշումներով) նախատեսված օժանդակություն և փոխհատուցում ՏԻՄ-երին
Ճամբարակ քաղաքում 2014 թվականի սեպտեմբերի 4-ին տեղացած խոշոր կարկուտի հետևանքով տուժած 819 անհատական տների և 13 բազմաբնակարան բնակելի շենքերի բնակիչներին ֆինանսական աջակցություն
1035 ԾՏ 11
Շահառուների քանակը
Գումարը (հազ. դրամ) 68,624.1
Տրանսֆերտի վճարման հաճախականությունը
Շահառուների ընտրության չափանիշները
Ֆինանսական աջակցություն ստանալու հավակնող անձանց աջակցությունը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանում ստեղծված հանձնաժողովի կողմից 2014 թվականի սեպտեմբերի 11-ին հաստատված ցուցակներին համապատասխան
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1035 ՀՀ օրենսդրությամբ (ՀՀ օրենքներով և ՀՀ կառավարության որոշումներով) նախատեսված օժանդակություն և փոխհատուցում
Վերջնական արդյունքի նկարագրությունը
ՀՀ օրենսդրության պահանջների կատարում
Աղյուսակ N 2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ
Ծրագրային դասիչը Գործառական դասիչը
(բաժինը/խումբը /դասը) Ծրագիրը/Քաղաքականության միջոցառումը Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)
(հազ. դրամ)
ծրագիրը միջոցառումը
1035 ԾՐԱԳԻՐ
ՀՀ օրենսդրությամբ (ՀՀ օրենքներով և ՀՀ կառավարության որոշումներով) նախատեսված օժանդակություն և փոխհատուցում 68,624.1
Ծրագրի նկարագրությունը
ՀՀ օրենսդրությամբ (ՀՀ օրենքներով և ՀՀ կառավարության որոշումներով) նախատեսված օժանդակություն և փոխհատուցում ՏԻՄ-երին
Ճամբարակ քաղաքում 2014 թվականի սեպտեմբերի 4-ին տեղացած խոշոր կարկուտի հետևանքով տուժած 819 անհատական տների և 13 բազմաբնակարան բնակելի շենքերի բնակիչներին ֆինանսական աջակցություն
Վերջնական արդյունքի նկարագրությունը
ՀՀ օրենսդրության պահանջների կատարում
Քաղաքականության միջոցառումներ. Տրանսֆերտներ
ԵՊ01 ՀՀ օրենսդրությամբ (ՀՀ օրենքներով և ՀՀ կառավարության որոշումներով) նախատեսված օժանդակություն և փոխհատուցում 68,624.1
Ֆինանսավորման ծախսի նկարագրությունը
ՀՀ օրենսդրությամբ (ՀՀ օրենքներով և ՀՀ կառավարության որոշումներով) նախատեսված օժանդակություն և փոխհատուցում ՏԻՄ-երին
Ճամբարակ քաղաքում 2014 թվականի սեպտեմբերի 4-ին տեղացած խոշոր կարկուտի հետևանքով տուժած 819 անհատական տների և 13 բազմաբնակարան բնակելի շենքերի բնակիչներին ֆինանսական աջակցություն
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2014 թվականի
սեպտեմբերի 25-ի N 1050-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 12 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ
Կոդը Անվանումը Գնման ձևը Չափի միավորը Միավորի գինը Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)
քանակը գումարը
(հազ. դրամ)
ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան 68,624.1
Բաժին N 11, Խումբ N 01, Դաս N 01 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 68,624.1
ԱՊՐԱՆՔՆԵՐ 68,624.1
44118000-1 Թիթեղ՝ ցինկապատ, մետաղական, պողպատյա ԲԸԱՀ քառ. մ 2234.4 30,713.0 68,624.1