Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԱՐԱԾՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 հոկտեմբերի 2014 թվականի N 1127-Ա

ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԱՐԱԾՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ, 688-րդ, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 3-րդ կետի 3-րդ ենթակետի և 5-րդ կետի դրույթները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշի 35-րդ փողոցի N 2 հասցեում գտնվող շենքի 1-ին հարկից 62 400 000 դրամ շուկայական արժեքով՝ 302.12 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը (այսուհետ՝ տարածք) հետ վերցնել Երևանի քաղաքապետարանի ենթակայության «Երևանի Պարույր Սևակի անվան N 123 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և 5 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Սատար» հաշմանդամների հասարակական կազմակերպությանը (այսուհետ` կազմակերպություն) (գտնվելու վայրը՝ Երևան, 0006, Մանանդյան 1 ա շենք, բն. 29)՝ իր կողմից ներկայացված ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում Երևանի քաղաքապետարանի ենթակայության «Երևանի Պարույր Սևակի անվան N 123 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել 2013 թվականի նոյեմբերի 28-ին կնքված N 187/0013 ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման պայմանագիրը սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի մասով լուծելու մասին համաձայնագիր (այսուհետ` համաձայնագիր)` սահմանելով, որ համաձայնագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ Երևանի քաղաքապետարանի ենթակայության «Երևանի Պարույր Սևակի անվան N 123 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին.

2) սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում կազմակերպության հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի անհատույց օգտագործման պայմանագիր (այսուհետ՝ պայմանագիր)՝ դրանում նախատեսելով, որ`

ա. կազմակերպությունը պարտավոր է իր կողմից ներկայացված ծրագրով նախատեսված աշխատանքների կատարումը հավաստող համապատասխան փաստաթղթերը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն՝ յուրաքանչյուր կիսամյակի ավարտից հետո 15-օրյա ժամկետում,

բ. կազմակերպությունն իր կողմից ներկայացված ծրագրով ստանձնած պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում սույն որոշման հիման վրա կնքված պայմանագիրը ենթակա է լուծման,

գ. պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ «Սատար» հաշմանդամների հասարակական կազմակերպության միջոցների հաշվին:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2014 թ. հոկտեմբերի 17

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։