ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 հոկտեմբերի 2014 թվականի N 1036-Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջներով`
1. Երևան քաղաքի Ազատության 21ա հասցեում գտնվող հանրակացարանի 5 բնակարանների հարցը քննարկելու և լուծման ուղիներ փնտրելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբի ղեկավարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում բազմակողմանիորեն քննարկել Երևան քաղաքի Ազատության 21ա հասցեում գտնվող հանրակացարանի չսեփականաշնորհված բնակարանների հարցը, մշակել լուծման հնարավոր տարբերակներ և ներկայացնել համապատասխան առաջարկություն:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2014 թ. հոկտեմբերի 23
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2014 թ.
հոկտեմբերի 23-ի N 1036-Ա
որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Ա. Թառլամազյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի պետական գույքի կառավարման քաղաքականության վարչության պետ (աշխատանքային խմբի ղեկավար)
Ս. Գլեչունց - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության գործակալության գերատեսչական նորմատիվ իրավական ակտերի փորձաքննության և գրանցման բաժնի պետ
Ա. Վարդանյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի քաղաքացիական և վարչական գործերով պետական շահերի պաշտպանության բաժնի գլխավոր մասնագետ
Ն. Մուրազյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետական գույքի կառավարման քաղաքականության և ծրագրերի մշակման բաժնի պետ
Ս. Հովհաննիսյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի պետական գույքի կառավարման հարցերով փորձագետ
Ս. Պարանյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի արդյունաբերության քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան