ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հոկտեմբերի 2014 թվականի N 1138-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման N 12 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմը սույն որոշման հավելվածում նշված գնման առարկաների գնման գործընթացն իրականացնելու է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետին համապատասխան՝ առանց գնումների մասին հայտարարության` բանակցային ընթացակարգով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2014 թ. հոկտեմբերի 23
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2014 թվականի
հոկտեմբերի 16-ի N 1138-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 12 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Պատվիրատուն` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ
ըստ բյուջետային ծախսերի գերատեսչական դասակարգման
Ծրագիրը
Անվանումը Վարչական օբյեկտների հիմնանորոգում
Բաժին N 01 Խումբ N 01 Դաս N 01 Ծրագիր N 07
ըստ բյուջետային ծախսերի գործառական դասակարգման
Գնման առարկայի Գնման ձևը (ընթացա-կարգը) Չափի միավորը Միավորի գինը Ընդամենը՝ ծախսերը (դրամ) Քանակը
միջանցիկ կոդը՝ ըստ CPV դասակարգման անվանումը
Աշխատանքներ
45453000-1 հիմնական վերանորոգման և վերականգնողական աշխատանքներ ԲԸ դրամ (18,379.0)
45453000-2 հիմնական վերանորոգման և վերականգնողական աշխատանքներ ԲԸԱՀ դրամ 18,379.0 18,379.0 1
71356100-1 տեխնիկական հսկողության ծառայություններ ՊԸ դրամ (308.0)
71356100-2 տեխնիկական հսկողության ծառայություններ ԲԸԱՀ դրամ 308.0 308.0 1
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան